Հայկական մուլտ-երգեր

Ֆեյսբուքի մեր “Armenian Parents’ Corner” խմբում պարբերաբար անդրադառնում ենք մանկական մուլտ-երգերին: Մի շարք բաներ ենք հիշում, իրարից նոր բաներ իմանում, ուրախանում, հետո էլի մոռանում ենք… մինչև էլի մեկն անդրադառնա այս թեմային 🙂

Վերջին քննարկման ժամանակ առաջարկվեց ամբողջը հավաքել այստեղ` armparents.com-ում, ես էլ ուրախությամբ առաջարկն ընդունում եմ ու խնդրում նոր բաներ հիշելու դեպքում անպայման ինձ ասել 🙂

Հայկական “մուլտ”-երգեր

Ռուբեն Հախվերդյան
“Զատիկ”, “Կապիկ”, “Իմ փոքրիկ նավակ” և այլն… 🙂 Այստեղ էջը չծանրացնելու համար ես միայն մեկն եմ տեղադրում: YouTube-ում փնտրեք ու շատ բաներ կգտնեք 🙂

Այբբենարան
Հայ երգիչ-երգչուհիների կատարմամբ այս Այբբենարանը երեխաները սիրով են դիտում 🙂

Թալին (Taline)
Թեև արևմտահայերեն է, երեխաները շատ մեծ հաճույքով լսում, երգում ու մասնակցում են 🙂 Էլի միայն մեկն եմ տեղադրում…

Արևներ
Փնտրեք  YouTube-ում և շատ հոլովակներ կգտնեք իրենց համերգներից: Այստեղ տեղադրում եմ մեր սիրած երգերից մեկը 🙂

Մարտին Յորգանց
Կարծում եմ մենք բոլորս էլ փոքր ժամանակ սիրում էինք իր երգերը 🙂 Միգուցե մեր երեխաներին է՞լ դուր գան …

Հոյ Լարի / Hoy Lari
Մարինե Բարսեղյանի առաջարկով մեր ցուցակին ավելացնում եմ նաև Հոյ Լարի խումբը, ում երաժշտական հոլովակները հաստատ փոքրիկներին դուր կգան: Տեղադրում եմ շատերիս ծանոթ “Եղնիկ” երգի իրենց տարբերակը 🙂

“Իմ ծնունդն է, թող ներեն…” 😀
Կա՞ որևէ մեկը, ում այս երգը ծանոթ չէ, կամ չի փնտրել երբևէ 😀

Մեր ակումբի մայրիկ Մարի Հոսհաննիսյանը հայկական մուլտերի հղումներով մի լավ գրառում է արել: Վստահ եմ, որ մուլտ սիրողներն ուրախ կլինեն 🙂 Մարիի գրառունմ այստեղ է:

Հուսով եմ այս ամենը կօգնի ձեզ դարձնել ձեր երեխաների առօրյան ավելի հետաքրքիր 🙂

WebRep
currentVote
noRating
noWeight

7 thoughts on “Հայկական մուլտ-երգեր

  1. Ժողովուրդ ջան,խնդրում եմ ինձ օգնեք: Մի երգ եմ փնտրում,հետևյալ բառերով:
    ԻՄ ՄԱՅՐԻԿԸ

    Թե տխրում եմ, անմիջապես
    Մայրիկիս մոտ եմ վազում,
    Թե ուրախ եմ, հրճվանքս ես
    Մայրիկիս հետ եմ կիսում:
    Բարի, ժպտուն իմ մայրիկից
    Չեմ թաքցնում ես ոչինչ:
    Մայրիկն ասես գիտուն լինի,
    Գիտե ամե´ն, ամե´ն ինչ:
    Մի արև կա , մի երկինք,
    Մի սիրտ կա ու մի լուսին,
    Մի գեղեցիկ հայրենիք
    Ու մի մայրիկ թանկագին:
    Այս հոլովակում հնչող երգն է, ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել:
    Կանխավ շնորհակալություն:
    http://youtu.be/oXbfxKUOtdk

Leave a Reply