Օգտակար նյութեր :)

Խաղեր 🙂

նկարչություն

Ինչպե՞ս և ինչո՞վ զբաղեցնել մեր մշտապես ակտիվ ու չարաճճի բալիկներին 🙂 Մեկ-մեկ թվում է, թե էս աշխարհում էլ չկա մի բան, որ նրանց կհետաքրքրի ու կստիպի գոնե մի երկու րոպե նստել մի տեղում 🙂 Քանի որ վստահ եմ, որ գրեթե բոլոր մամաներն ու պապաները վաղ թե ուշ նման վիճակում հայտնվում են, մտածեցի վատ չէր լինի այստեղ ունենալ պրակտիկ խաղերի ցանկ: Մեկ էլ տեսար մեկն իր բալիկի համար մի նորություն գտնի 🙂 (այցելել էջը)

Հայկական մանկական կայքեր

Ամեն անգամ լավ “լինկեր” ենք գտնում, ուրախանում ենք, հետո էլի կորցնում ենք: Որոշեցի հավաքել մի տեղ, որ շատ չտանջվենք 🙂 (այցելել էջը)

aryucik

Հայկական մանկական մուլտ-երգեր

Ֆեյսբուքի մեր “Armenian Parents’ Corner” խմբում պարբերաբար անդրադառնում ենք մանկական մուլտ-երգերին: Մի շարք բաներ ենք հիշում, իրարից նոր բաներ իմանում, ուրախանում, հետո էլի մոռանում ենք… մինչև էլի մեկն անդրադառնա այս թեմային 🙂
Վերջին քննարկման ժամանակ առաջարկվեց ամբողջը հավաքել այստեղ` armparents.com-ում, ես էլ ուրախությամբ առաջարկն ընդունում եմ ու խնդրում նոր բաներ հիշելու դեպքում անպայման ինձ ասել 🙂 (այցելել էջը)

Ուրախ այբուբեն
tv«Գունավոր Ոտանավոր»-ի օգնությամբ փոքրիկները կսովորեն 38 բանաստեղծություն, որոնք համապատասխանում են այբուբենի տառերին: Ուրախ եւ զվարճալի կենդանիներն ու իրերը կառուցված են այնպես, որպեսզի փոքրիկ հանդիսատեսը դիտելիս չհոգնի այլ արագորեն սերտի բոլոր բանաստեղծությունները 🙂
Մանկագիրներ` Հովհաննես Թումանյան, Աթաբեկ Խնկոյան, Հենրիկ Սեւան, Սամվել Հովհաննիսյան: (այցելել էջը)

Ոչ հայկական մանկական մուլտ-երգեր

Հայկական մանկական մուլտ-երգերն առանձին էջում ներկայացվեցին, այստեղ էլ անդրադառնանք ոչ հայկականներին 🙂 (այցելել էջը)

Մանկական սիրված երգերի բառեր

Մեր յուրաքանչյուր երեխայի հետ մենք կամա թե ակամա մեր մանկությունն ենք վերապրում:
Հիշու՞մ եք մեր մանկության երգերը 🙂
Կաշխատեմ այստեղ հավաքել բոլոր “հին” և նոր երգերի բառերը, որ մեր բալիկների համար երգենք 🙂 (այցելել էջը)

girqՄանկական բանաստեղծություններ

Քանի որ շատերն են հարցրել, թե որտեղից կարելի է գտնել մանկական բանաստեղծություններ, որոշեցի դրանք էլ այստեղ հավաքել 🙂 Եթե էլի հիշեք, ասեք, ուրախությամբ կավելացնեմ 🙂 (այցելել էջը)

 

Leave a Reply