Հիվանդ երեխայի խնամք: Մրսածություն

Մամաներ ջան, մտածում եմ կարելի է քննարկել հիվանդ երեխայի խնամքի մանրամասնություններ, քանի որ առաջիկա ամիսների ընթացքում երեխաների հիվանդանալու հավանականությունը բավականին բարձրանում է:
Երբ աղջիկս հիվանդ էր, ոչ միայն ուշադիր խնամքի կարիք ուներ, այլև դարձել էր դյուրագրգիռ ու քմահաճ։ Շատ երեխաներ այդ օրերին ավելի շատ փաղաքշանք, ջերմություն ու կարեկցանք են պահանջում։
Որոշ երեխաներ հիվանդ ժամանակ սրտխառնոց են ունենում, հարկավոր է թաս ունենալ սենյակում։ Որպես օրենք, փսխումները, սրտխառնոցը դեռ հիվանդություն չեն, քանի որ երբեմն դրանց պատճառր հիվանդությունը չէ. այլ նյարդային գրգռվածությունը։ Ուրիշ բան, երբ փսխումները հաճախակի են, ուժեղ և առաջացնում են օրգանիզմի ջրազրկում, դրանք կարող են շատ վտանգավոր հիվանդության ախտանիշներ լինել։
 Սնունդ

Հիվանդ երեխան սովորաբար ախորժակ չի ունենում։ Դա բնական է, քանի որ երեխան քիչ է շարժվում, ուրեմն քիչ է էներգիա ծախսում։ Պետք չէ անհանգստանալ, եթե երեխան քիչ ու դժկամորեն ուտի, դա սարսափելի չէ։ Պետք է նրան սիրած կերակուրները, համով բաներ առաջարկել, թող նա ուտի այնքան, որքան ուզում է։ Առողջանալուց հետո երեխայի ախորժակր կվերականգնվի։ Ծծկեր փոքրիկին հիվանդության ժամանակ պետք է քիչ-քիչ. սակայն հաճախակի կերակրել: Երեխայի հետ պետք է համբերատար լինել. հիվանդ փոքրիկր հոգատարության կարիք ունի։ Հիվանդ երեխայի համար րմպելիքը սննդից կարևոր է, պետք է հոգալ, որ հիվանդ երեխան ավելի շատ խմի, քան թե ուտի։ Միջին հաշվով նա օրական պետք է խմի 1,5 լիտր հեղուկ, մանավանդ եթե բարձր ջերմություն, սրտխառնոց ու լուծ ունի։ Չի կարելի թույլ տալ, որ օրգանիզմր ջրազրկվի։
Եթե երեխան, հորդորներին հակառակ, քիչ է հեղուկ խմում, պետք է ջանալ, որ ըմպելիքներր ախորժաբեր ու գայթակղիչ լինեն։ Պետք է առաջարկել խմել խաղալիք գավաթից կամ ձվի համար նախատեսված րմպանակից։ Քիչ-քիչ, բայց շուտ-շուտ։

Անկողնային ռեժիմ հարկավո՞ր է
Հիվանդ երեխային պառկել ստիպելու հարկ չկա. նա ինքն էլ վատառողջ լինելիս գերադասում է անկողնում մնալ։ Եթե նա վեր կենալ է ուզում, հարկավոր է տաք հագցնել, համոզվել, որ սենյակում միջանցուկ քամի չկա։ Ցերեկը նա հավանաբար պառկելու, քնելու ցանկություն կունենա։ Եթե նա չի ուզում մենակ մնալ, պետք է նրան բազմոցի վրա հարմար տեղավորել հյուրասենյակում կամ ուրիշ տեղ մոր կողքին։ Այդ դեպքում երեխան չի տխրի ու իրեն րնտանիքից կտրված չի զգա։

Մրսածություն
Բոլոր երեխաներն էլ ժամանակ առ ժամանակ հիվանդանում են մրսածությամբ, որր արտահայտվում է շնչուղիների սուր բորբոքումով։ Երբ երեխան առնչվում է ուրիշ երեխաների հետ, այդ վարակիչ հիվանդություններով հիվանդանալը, հավանաբար, դառնում է անխուսափելի, հաճախակի։ Տարիքի հետ երեխան որոշ վարակների նկատմամբ վարակի անընկալունություն (իմունիտետ) է ձեռք բերում։

Բժշկական օգնություն
Շտապ պետք է բժիշկ կանչել, եթե մեկ տարեկանից փոքր երեխան վատառողջ տեսք ունի, թախծոտ է, կամ ակնհայտ են հետևյալ ախտանիշները՝
– 39 աստիճանից բարձր ջերմություն։
– Շնչառությունը սուլող է, հաճախակի կամ դժվարին։
– Կոկորդը բորբոքված է, կուլ տալիս ցավ է զգում, ունի ականջի ցավ։
– Ուժեղ հազ։
– 3 օր անց դրությանը չի լավանում։

Ինչպե՞ս մաքրել երեխայի քիթը
Եթե երեխան հիվանդ է հարբուխով, պետք է նրա քիթր զգուշորեն չորացնել անձեռոցիկով, քանի որ հաճախակի մաքրելուց քթանցքր բորբոքվում է։ Անձեռոցիկը անմիջապես պետք է թափել։

Մրսածություն
Մրսածությունր՝ ամենատարածված հիվանդություններից մեկը, վարակ է, որ ախտահարում է քիթ-կոկորդի լորձաթաղանթը։ Երբ երեխան հիվանդ է այս հիվանդությամբ, չի նշանակում, թե նա թեթև հագած լինելու կամ ոտքերը թրջելու պատճառով մրսել է։ Ճիշտ է, հիվանդության ընթացքը թեթև է, սակայն լուրջ բուժում է պետք, քանի որ կարող է ծանր հետևանքներ ունենալ՝ թոքերի և ականջների բորբոքում։ Եթե մրսածությանր զուգահեռ նաև ցան կա, հնարավոր է, որ երեխան հիվանդացել է կարմրախտով կամ կարմրուկով։

Ախտանիշները՝
– Հարբուխ կամ խցանված քիթ, փռշտոց։
– Բարձր ջերմություն։
– Բորբոքված կոկորդ։
– Հազ։

Եթե հարբուխի պատճառով երեխան դժվարանում է ծծել կուրծքր կամ շիշը, բժիշկը կնշանակի կաթիլներ, որոնք կերակրելուց անմիջապես առաջ պետք է կաթեցնել երեխայի քիթը։

Ի՞նչ կարելի է անել
1. Չափել երեխայի ջերմությունը, եթե բարձր է, երեխային հարկավոր է տալ պարացետամոլի օշարակ։ Պետք է հետևել, որ երեխան շատ խմի, բայց ստիպողաբար չպետք է կերակրել, եթե ուտել չի ուզում։ Գիշերր հեշտ կքնի, եթե քնելուց առաջ հեղուկ խմի։
2. Քթի տակ և ռունգերի շուրջը պետք է ցինկ պարունակող պաշտպանական կրեմ, գերչակի յուղ կամ ձեթ քսել, եթե այդ տեղերի մաշկը հարբուխից, շատ մաքրելուց կարմրել է կամ գրգռվել։
3. Մրսած երեխան ավելի հեշտ կշնչի, երբ նրա գլուխը մի քիչ բարձր է։ Դրա համար նրա բարձի տակ պետք է փոքրիկ բարձ կամ սրբիչ դնել, երեխային այնպես պառկեցնել, որ գլուխր, կուրծքը մի քիչ բարձր լինեն։
4. Երեխայի սենյակր պետք է տաք լինի, բայց պետք է հետևել, որ օդը շատ չոր չլինի, քանի որ շատ չոր օդր շնչելր դժվար է։ Պետք է խոնավացուցիչ օգտագործել կամ տաքացուցիչի վրա թաց սրբիչ գցել, դա էլ կխոնավացնի օդը:
Մամաներ ջան առաջարկում եմ շարունակել այս թեման, քննարկել այն հիվանդությունները որոնցով մեր բալիկները առավել հաճախ են հիվանդանում (գրիպ, հազ, անգինա, կարելի է նաև խոսել բերանի խոռոչի և մաշկային հիվանդությունների մասին):

33 thoughts on “Հիվանդ երեխայի խնամք: Մրսածություն

  1. Անուշիկ ջան, շորհակալություն նման օգտակար գրառման համար:
    Շատ պարզ ու թեթև է գրված ու միևնույն ժամանակ շատ ճիշտ ու անհրաժեշտ խորհուրդներ է պարունակում! 🙂

  2. Մամաներ ջան մինչ պատասխաններին անցնելը հիշեցնեմ, որ ես մանկաբույժ չեմ և հնարավոր է, որ իմ կարծիքը չհամընկնի ձեր մանկաբույժի կարծիքի հետ:
    Անետ Մարտիրոսյան ջան, առաջինը խոսենք ատամների մասին, ատամ հանելիս այդքան բարձր ջերմություն չի կարող լինել, ուղղակի ատամ հանելու շրջանում երեխաների դիմադրողականությունը բավականին իջնում է և նրանց հիվանդանալու հավանականությունը բարձրանում է: Այդքան հաճախ ջերմելը ինձ նույնպես անհանգստացրեց, իսկ դուք որևէ անալիզ հանձնե՞լ եք: Գուցե խորհրդակցեք մեկ այլ բժշկի հետ: Առողջություն Ձեր բալիկին:

  3. Erexeq jan nax anvans masin, Tatev arden kar dra hamar el Tato greci. Erexeq Visioni masin ekeq el chxosenq, enqan xaxax a es mer xumby, vor chem el uzum voreve vicheli harc qnnarkel.
    Erexeq tu tu tu es im txayin voch mi angam antibiotik chem tvel, mi erku angam nshanakel en, bayc dzgel em chem tvel, u chisht em exel, ancel a hivandutyuny. Duq inch antibiotikner eq ogtagorcum?

  4. Իսկ ես շա~տ եմ անտիբիոտիկ տվել 🙁 Երկու երեխաներս էլ քիթ-կոկորդ-ականջից թույլ էին ու հենց մի բան լինում էր, միանգամից անցնում էր ականջներին… Միշտ անտիբիոտիկ էին նշանակում, ամենաշատը երևի Աուգմենտին եմ տվել: Ես էլ գիտեմ, որ բոլորովին լավ ու ցանկալի բան չի, բայց մեզ ասում էին, որ մեր դեպքում տալն է ճիշտ: Անգամ լինում էր, որ 6 ամսվա մեջ 2 անգամով էինք դրանցով բուժվում, այնինչ իմ իմանալով չի կարելի գերազանցել 1-ը:
    Մեզ այդ վիճակից լողը փրկեց! Ինչպես ասում են` “թու-թու-թու” 😀

  5. Մի քանի մասնակից նշել էին ցածր դիմադրողականության մասին, մի քանիսն էլ մրգեր էին խորհուրդ տվել, իսկ այ Տաթևիկը նշել էր կոնկրետ կենսաբանական ակտիվ հավելման (ԿԱՀ) մասին: Մրգերի ու բանջարեղենների առաջարկը միանգամայն ընդունելի ու հասկանալի է ինձ համար, ապրելով Հայաստանի պես երկրում (ի նկատի ունեմ մեր երկրում աճող մրգերի և բանջարեղենների որակական ցուցանիշը) ուղղակի ՚« անխելքություն » կլինի չօգտվել վիտամինների այսպիսի բնական աղբյուրից: Իսկ այ ԿԱՀ-երի մասին ես այնքան էլ դրական կարծիք չունեմ, ընդամենը մեկ փաստ, նրանք դեղագիտական փորձաքննություն չեն անցնում հետևաբար նրանց պարունակության մասին ոչ ոք ոչինչ ասել չի կարող: Իսկ եթե կա ավիտամիոզ (վիտամինների պակաս), ապա մեր դեղագործական շուկայում կան շատ ավելի հեղինակավոր ֆիրմաներ (որոնք ըստ կարգի գրանցվում են ՀՀ-ում և անցնում են բոլոր փորձաքննությունները, հասկանալի պատճառներով որևէ ֆիրմայի անուն չեմ նշում) որոնց պրեպարատները հանգիստ կարող եք օգտագործել:

  6. Հերթը երևի հասավ ջերմություն իջեցնելուն: Ընդհանրապես խորհուրդ է տրվում ջերմությունը իջեցնել 37.5 -ից բարձրանալու դեպքում, կոնկրետ ես իջեցնում եմ 38-ի դեպքում, դրանով հնարավորություն ենք տալիս օրգանիզմին պայքարել, որը շատ ավելի արդյունավետ պայքար է քան դեղորայքային պայքարը: Ի դեպ դա վերաբերում է նաև մեծահասակներիս 🙂

  7. Իսկ ես միշտ կարդացել եմ, որ կարելի է ջերմությունն իջեցնել միայն 38.2 -ից բարձրի դեպքում, ես այդպես եմ անում:
    Անուշիկ ջան, իսկ ի՞նչ կարող ես ասել ջերմությունն իջնելու վերաբերյալ: Եղել են դեպքեր, երբ տղայիս ջերմությունն իջել է 35-ից էլ ցածր: Նման դեպքերում անհանգստանալու կարիք կա՞: Եվ… տարբերություն կա՞ արդյոք, իջել է բարձրից իջեցնելուց հետո, թե պարզապես, առանց բարձրն ունենալու է իջել:

  8. Անուշիկ ջան ապրես դու: Դե մի հարց էլ ես տամ, մենք հիմա ատամ ենք հանում, ու բնականաբար շատ անհանգիստ ենք, ու ինձ թվում է բալիկս գլխացավեր է ունենում, երբ հարցնում եմ գլուխը ցավում է Նարեկի? Երկու թաթիկներով խփում է գլխին ու նվնվում: Գիշերներն էլ լավ չէր քնում, երեք օր է գիշերը քնելուց մի երկու ժամ առաջ Nurofen եմ տալիս, ճիշտ եմ անում? Ով գիտի քանի օր անընդմեջ կարելի է տալ? Դրանից հետ շատ հանգիստ քնում է:)

    • Շնորհակալ եմ Արմինե ջան: Հիմա մենք էլ ենք ատամ հանում ու ես համոզված եմ, որ աղջկաս գլուխը ցավում է, ինքը մատիկով ցույց է տալիս գլուխը ու նվնվում: Արմինե ջան , ճիշտն ասած, ես այնքան էլ չեմ սիրում դեղեր օգտագործել, ինչպես Աստղիկը նշեց, զավազրկելու դեպքում հինգ օր, բայց դեղը պահիր կրիտիկական պահերի համար, օրինակ մեզ տաք լոգանքը շատ է օգնում, նաև օգնում է մերսումը, շատ թեթև քունքերն եմ մերսում (շոյելու պես) , հոնքերը, ճակատը: Ուզում ես փորձիր, կարող է օգնի 🙂

  9. Արմինե ջան, Նուռոֆենը որպես ջերմիջեցնող կարելի է տալ 3 օր, իսկ որպես ցավազրկող` 5: Հուսով եմ չեմ սխալվում:
    Ամեն դեպքում, բոլորին խորհուրդ եմ տալիս երեխաներին դեղ տալիս անպայման կարդալ դեղի հետ դրված ներդիրը, որտեղ շատ կարևոր բաներ են գրված լինում:

  10. Es el misht nurofen em tvel, bayc verjin angam mer mankabuyjy xorhurd tvec ete shat barcr chi, asenq 38,5-ic barcr chi aveli cankali e paracetamol parunakox jermijecnoxner tal` asenq Panadol, vorovhetev sa voch mi koxmnaki effekt chuni, isk Nurofeny (ibuprofen) teev aveli effektiv e, sakayn erkar ogtagorcman depqum karox e azdel erexayi karcem stamoqsi vra!

  11. Isk inc giteq inchn e hetaqrqrum, lsel em vor jerijecnox siropnery ete bacum es, irenc effekty korcnum en arden hajord ogtagorcman hamar. Chisht e ardyoq?

  12. Սովորաբար դեղերի ներդիրների վրա նշվում է, եթե բացելուց հետո ժամկետը “փոխվում է”: Օրինակ, ականջի ցավազրկող դեղերը բացելուց հետո 3-6 ամիս կարելի է օգտագործել և դրա մասին համապատասխան նշում կա արված:
    Իսկ Նուռոֆենն իսկապես շատ վտանգավոր է չարաշահելու դեպքում: Մենք ամեաառաջին անգամ օգտագործելիս վստահեցինք (և իզուր) մեր պոլիկլինիկայի բուժքրոջն ու սխալ “դոզայով” տվեցինք, հետո երեխայի ամբողջ մարմնով ցան էր, բարեբախտաբար ուրիշ խնդիրներից հասցրեցինք խուսափել…
    Դրանից հետո, նույնիսկ, եթե բժշկին վստահում եմ, ամեն դեպքում կարդում եմ ներդիրը…

  13. շատ ուրախ եմ, որ այս թեմայի շուրջ հենց այստեղ է քննարկում գնում: Ես երեկ չկարողացա միանալ ձեզ, որովհետև աղջիկս ատամ է ծակում ու շատ անհանգիստ էր, ես էլ իր հետ տառապում էի 🙁 սկսենք վերջից, համամիտ եմ Աստղիկի հետ, ներդիրները անպայման կարդացեք, եթե նույնիսկ վստահում եք բժշկին: Աստղիկ ջան ջերմության մասին, եթե ջերմությունը ցածր է (35-35,7) առավոտյան, ապա անհանգստանալու կարիք չկա, քանի որ օրգանիզմը նոր է արթնացել երկարատև քնից, դա բավականին արագ կարգավորվում է: Ուրիշ հարց է եթե օրվա ընթացքում է ջերմությունը իջնում. եթե երեխան գունատ է, թույլ և առկա է ցածր ջերմություն, ապա , իմ կարծիքով, խոսքը գնում է թերսնուցման մասին, երեխաների աճը բավականին ինտենսիվ է և թերսնուցումը կարող է հանգեցնել օրգանիզմի այդպիսի ռեակցիայի: Զգուշացնեմ, որ սա վերաբերում է միայն երեխաներին, մեծահասակների մոտ ցածր ջերմությունը մի շարք առողջական խնդիրների մասին է վկայում: Բարձր ջերմությունը իջեցնելիս, հնարավոր է, որ դեղի ազդեցությամբ ջերմությունը նորմայից իջնի, ինչքան ես գիտեմ, դա որևէ խնդիր չի առաջացնում: Ի դեպ կան մարդիկ, ովքեր ունեն նորմայից ցածր ջերմություն ու դա նորմալ է նրանց համար և դրա դեմ պայքարել պետք չէ:

  14. Նուրոֆենի մասին ինչ գրել եք համամիտ եմ, ես ինքս պարացետամոլն եմ նախընտրում, ճիշտ է պոստում գրել եմ օշարակ, բայց ես մոմիկներն եմ օգտագործում, իմ աղջկան ստիպողաբար ոչինչ չի լինում խմեցնել: Մեր մանկաբույժը 37.5 -ից հետ խորհուրդ տվեց ջերմությունը իջեցնել, բայց ես սպասում եմ 38-ը անցնի, կարծում եմ այդպես ավելի ճիշտ է:

  15. Անի Բադալյան ջան փորձեք խաբել, համոզել, որ խմի : Կարող եք հյութեր պատրաստել, լցել կոլայի կամ մեկ այլ շշի մեջ, իմ աղջիկը հենց չի խմում ես սկսում եմ մեծ հաճույքով խմել իր բաժակի հյութը, այդ ժամանակ հարձակվում է բաժակի վրա, խլում ու ամբողջը խմում է 🙂 Առողջություն Ձեր բալիկին

  16. Վախեցրիք:( Էլ չեմ տա ոչ մի դեղ… Անուշիկ ջան այսօր կփորձեմ, լոգանքն ու մերսումը համատեղել, տեսնեմ ինչ կստացվի: Շատ-շատ շնորհակալ եմ ձեր խորհուրդների համար:

    • Հա Սաթի ջան, բոլոր երեխաներն էլ հիվանդանում են 🙁 համամիտ եմ, որ ուղղակի պետք չէ դեղերը չարաշահել : Ես դեղ օգտագործում եմ ծայրահեղ դեպքում: Կարծում եմ նաև շատ կարևոր է դեղի և դոզայի ճիշտ ընտրությունն ու կիրառումը: Երեխեք թու-թու-թու ես արդեն 3 տարի է դեղ չեմ խմել:)

  17. hajaxaki shncharutyun-da ropeum 50 yev aveli shunchn e qnac jamanak. qitike kareli e maqrel poqrik hognayov(klizmochka)(vajarvum en dexatnerum yev mankakan xanutnerum),cayre tataxel dzeti mej, sexmac vijakum mtcnel qtancqi mej u bacel,da kogni naev xorochnere maqrel,aveli lav ardyunqi hamar kareli e maqrel salin kam Aqua-Maris katecneluc mi 5 rope anc

    • Շնորհակալություն Լիլիթ ջան լրացման համար, Aqua Maris-ի մասին իսկապես պետք էր նշել, այն պարունակում է բնական աղեր և ծովի ջուր, վաճառվում է կաթիլների և սփրեյների տեսքով, վերջինս էլ լինում է քթի և բերանի: Կարող են օգտագործել ինրպես հղիները այնպես էլ երեխաները:

  18. axchikner jan im balik@ 3 tarekan e u glanner uni vori patcharov shat e hivandnaum, arajarkum en lazeri mijocov poqracnel glanner@, lsel eq aydpisi metodi masin?

  19. Անահիտ ջան, ոչ միայ լսել, այլ օգտվել եմ այդ մեթոդից: Իմ խնդիրը քթի խեցիներն էին, որոնք իրենց սովորական չափերից մեծացել էին ու շատ էին անհանգստացնում ինձ: Լազերով խեցիներս փոքրացրին, դա վեց տարի առաջ էր, մինչև հիմա որևէ խնդիր չունեմ, ոչ էլ բացասական երևույթ եմ նկատել: Եթե Դուք Հայաստանում եք ապրում, խորհուրդ կտամ դիմեք Արթուր Շուքուրյանին ( “Էրեբունի” ԲԿ ԼՕՌ-բաժանմունքի վարիչն է), կոնսուլտացիաները ամեն երկուշաբթի է և անվճար, եթե իհարկե որևէ բան չի փոխվել: Առողջություն Ձեր բալիկին 🙂

  20. Անուշիկ ջան ուղղակի վերջերս աղջիկս հաճախակի է հիվանդանում, բժիշկն ասաց, որ գլաններն են մեծ ու այդպիսի մեթոդ առաջարկեց գլանները փոքրացնելու համար: Հիմա հենց դրա մասին եմ մտածում: Գիտեմ, որ այլ մեթոդներ էլ կան (տուբուզ կվարց……), չնայած չգիտեմ, թե որն է ավելի արդյունավետ:

  21. տուբուս- կվարցը ֆիզիոթերապիայի մեթոդներից մեկն է, ավելի հին մեթոդ է, չնայած շատ դեպքերում օգնում է: Ֆիզիոթերապիան Ձեզնից բավականին երկար ժամանակ կպահանջի ու միանգամից արդյունքը չեք տեսնի, իսկ լազերը բավականին արագ է ազդում, արդյունքն էլ շատ շուտ եք տեսնում: Եթե ընտրեք տուբուսը, ապա հիշեք որ այդ գործընթացը պետք է զուգորդվի դեղաբուժությամբ և ողողումներով: Ինձ տուբուսը չօգնեց 🙁 …. սակայն դա ամենևին չի նշանակում , որ Ձեր բալիկին էլ չի օգնի 🙂 Անահիտ ջան, ես կարող եմ ընդամենը ինֆորմացիա տալ, բայց որոշողը պետք է լինի ԼՕՌ բժիշկը և իհարկե Դուք:

  22. Աղջիկներ երեխաս 6 ամսեկան է,հարբուխ ունի,քիթիկից խռխռոց է լսվում,արդեն 4 օր է,բայց ջերմություն չունի,,չգիտեմ ինչպես բուժեմ,,ինչ խորհուրդ կտաք,որպես ավելի փորձառու մամաներ?

  23. barev dzes,indz hamarel shat hetaqrqir u karevor temaner qnarkeciq ,shat shnorhakalutyun.bayc es kuzenayi qti katileric imanayi ,inch xorhurt ktaiq ,ogtagortsel 8 amsekan erexayin bujelu hamar

Leave a Reply