Ուսուցողական փորձ

Երեկ երեխաներիս հետ միասին մի հետաքրքիր ուսուցողական փորձ արեցինք:
Քանի որ վերջինս հաջող ստացվեց, որոշեցի կարճ ու պարզ նկարագրությամբ ներկայացնել այն ձեզ 🙂

Սովորական սպիտակ մեխակները դնում եք ծաղկամանի մեջ: Ջրի մեջ ավելացնում եք սովորական թանաք: Հաջորդ օրը ծաղիկների եզրերը ստանում են թանաքի գույնը! Ահա պարզ ու հասարակ մի ձև` բացատրելու և ապացուցելու երեխաներին, որ ծաղիկն իսկապես կենդանի մարմին է, որը սնուցվում/սնվում է, շնչում է… և այլն 🙂

Այստեղ էլ կարող եք կարդալ Լևոնի գրառումն այս փորձի վերաբերյալ 🙂

 

6 thoughts on “Ուսուցողական փորձ

  1. Մոռացա գրել, որ վերջերս մենք էլ մի փորձ կատարեցինք` նարինջով, բայց չստացվեց… Հեռուստացույցով էի տեսել, ու որոշել, որ պիտի անենք տանը: Ուրեմն վերցնում ենք նարինջ, և չմաքրած դնում ենք ջրով լի ամանի մեջ, նարինջը բնականաբար սկսում է լող տալ ջրում։ Հետո մաքրում ենք կեղևը և նորից դնում ջրի մեջ, մաքրած ժամանակ նարինջը պետք է սուզվի ջրում, բայց մեզ մոտ նորից դուրս եկավ ջրի երես, երևի նարինջն էն չէր, մի քիչ սմքած էր: Եթե դուք էլ փորձեք, գրեք թե ձեր մոտ ինչպես ստացվեց: 🙂 էս փորձի իմաստն այն է, որ երեխաները հասկանան օդն ինչ կարևոր դեր ունի սուզվել-չսուզվելու հարցում:

Leave a Reply