Խնձորով թխվածք

Սիրելի մամաներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի թխվածքի բաղադրատոմսով, որը ինձ դուր եկավ նրանով, որ նախ շատ ժամանակ ու ջանքեր չի պահանջում, խոհանոցում խառնաշփոթ չի առաջացնում, և հետո շատ համեղ է

Անհրաժեշտ է`
1 բաժակ ալյուր
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ մանրաձավար  (манная крупа)
3-4 հատ խնձոր
100-150գ կարագ կամ մարգարին
դարչին
վանիլին
սոդա

Ալյուրը, շաքարավազը և մանրաձավարը խառնում ենք, ավելացնում մի քիչ վանիլին և սոդա: Սա մեր խմորն է:
Խնձորները մաքրում ենք և անցկացնում միջին կամ խոշոր քերիչով, ավելացնում ենք դարչին (ըստ ճաշակի):

Ամանը, որտեղ թխելու ենք, պատում ենք կարագով, այնուհետև հավասար շերտով լցնում խմորի 1/3 մասը, վրան քերած խնձորի կեսը, ապա նորից խմորը, հետո խնձորը և վերջում խմորը:
Լավ սառեցրած կարագը անցկացնում ենք քերիչով  և լցնում որպես վերջին շերտ:

Թխում ենք 180 աստիճանում, 40-45 րոպե:

Բարի ախորժակ  🙂

8 thoughts on “Խնձորով թխվածք

  1. Շատ հեշտ էր, կարևորը` առանց հարիչի լօլ: Ես մի փոքր սերկևիլ ու պոպոք ավելացրեցի խնձորին, համեղ էր շատ:) Անետ ջան շնորհակալություն

  2. Անետ ջան, բայց ալյուրից,շաքարավազից ու մանրաձավարից խմոր չի ստացվի, հաստատ մի բան պակաս եք գրել, ասենք, ձուկամ ջուր կամ կաթ:

  3. բայց մի տեսակ դժվար եմ պատկերացնում էդ խմորը, ախր պետք է ինչ-որ բանով շաղախվի՞, թե՞ ոչ

Leave a Reply