Փոքրիկի բարի գիշերն ու սիրուն երազները :))))))

Փոքրիկ երեխաները սկզբնական շրջանում չեն տարբերում երազները իրականությունից, այդ պատճառով վատ երազներ տեսնելուց հետո, ավելի խոր ապրումներ են ունենում, քան մեծահասակները: Այս ամենը հանգեցնում է նրան, որ փոքրիկը չի ցանկանում քնել կամ սկսում է վախենալ մթությունից:

Եթե երեխան գիշերը արթնանում է և լաց է լինում, անհրաժեշտ է անմիջապես մոտենալ փոքրիկին, հանգստացնել նրան, ջուր տալ, որ խմի, ծածկել ծածկոցով և հիշեցնել նրան, թե հաջորդ օրն ինչ հաճելի գործեր են սպասվում: Որոշ ժամանակ պետք է մնալ սենյակում, մինչև փոքրիկը կքնի: Իսկ եթե երեխան շարունակում է լացել և ոչ մի կերպ չի հանգստանում, ապա պետք է այլ միջոցներ կիրառել: Հնարավոր է, որ փոքրիկը երազում տեսնում է սարսափելի կենդանիների և կես-քուն, կես-արթուն չի կարողանում ազատվել գիշերային տեսիլքներից: Նման դեպքերում պետք է մինչև վերջ արթնացնել երեխային, կարող եք վառել լույսը, միացնել իր սիրած երգը, որևէ խաղալիք տալ նրա ձեռքում և իհարկե ասել նրան, որ չվախենա, քանի որ մայրիկը նրա հետ է և իր տեսածը ընդամենը վատ երազ էր: Մնացեք փոքրիկի մոտ, քանի դեռ նա նորից քուն չի մտել:Վատ երազներ առաջ բերող պատճառներից է նաև երեխայի մակերեսային քունը: Երբ փոքրիկը շատ հոգնած է լինում, կամ գրգռված նա քնում է մակերեսային քնով և տեսնում է հիմնականում վատ երազներ:

Երեխայի երազների վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ: Մեծահասակների պահանջկոտ լինելը երեխայի դարձնում է անվստահ: Ծնողների խիստ և կոպիտ վարվելակերպը փոքրիկի մոտ կարող է առաջ բերել թշնամանք, որը կարող է նա վերապրել նաև երազներում: Մղձավանջային երազներ տեսնող երեխան գրեթե միշտ նախորդ օրը ծնողների հետ բախումներ է ունեցել և վախ է ապրել:

Փոքրիկի վրա զայրանալը, ինքնատիրապետումը կորցնելը ուժեղացնում է երեխայի տագնապը և վատացնում նրա հոգեվիճակը: Հիշենք, որ երեխայի համար վատ երազները իրականություն են:
Ամեն կերպ բարելավեք Ձեր փոխհարաբերությունները փոքրիկի հետ, եթե ցանկանում եք, որ Ձեր փոքրիկը մղձավանջային երազներ չտեսնի, լավ հոգեվիճակ և հանգիստ քուն ունենա:

Աղբյուրը` «Մի՛ վնասիր» բժշկական հաղորդում
“Շանթ” հեռուստաալիք 

2 thoughts on “Փոքրիկի բարի գիշերն ու սիրուն երազները :))))))

Leave a Reply