Կյանքի առաջին օրերում նորածնին անհրաժեշտ իրեր

Կարծում եմ այս գրառումս շատերին կօգնի:

Ի՞նչ է անհրաժեշտ (գրում եմ իմ փորձից)․
Հագուստ
1. 5-6 հատ շապիկ,
2. 5-6 զույգ նասկիներ (որոնք տաք կպահեն երեխայի տոտիկները թե բարուրաշորերի տակ և թե մանկական հագուստի տակ),
3. 2-3 գոգնոցիկները,
4. 6-12 հատ թաշկինակ,
5. 3-4 հատ կապովի գլխարկ (հատկապես լողացնելուց հետո երեխայի գլուխը ծածկած պահելու համար),
6. 5-6 հատ բոդի,
7. Անհրաժեշտ են նաև երեխային զբոսանքի տանելու համար տվյալ եղանակային պայմաններին հարմար հագուստ` գլխարկ, վերնազգեստ։

Երեխայի կյանքի առաջին և հետագա օրերին անհրաժեշտ են`
1. Երեխայի քնելու պարագաներ`
– օրորոց,
– մանկական անկողին` դոշակ ու բարձ բամբակից և վերմակ (ձմեռայինը վերմակից, իսկ տաք օրերի համար` բամբակյա ադեալ), անկողնու սպիտակեղեն` 2 օրինակով,
2. Մանկասայլակ (գնելիս ուշադրություն դարձրեք չափերին, քանի որ երեխայի մեծանալու հետ մանկասայլակը կփոքրանա ու միգուցե մի քանի ամիս հետո բացարձակապես փոքր ու անհարմար կլինի փոքրիկի համար),
3. Լոգանքի պարագաներ
– տաշտակ,
– դույլ և ջուր լցնելու աման,
– մանկական սպունգ,
– մառլայից պատրաստված քառատակ ծալված կտոր, որը դրվում է տաշտակի մեջ` երեխայի տակ, որպեսզի երեխայի նուրբ մաշկը չվնասվի տաշտակի հետ շփումից,
– նուրբ սրբիչ (երեխայի կյանքի առաջին օրերի համար որպես սրբիչ կարող է ծառայել մառլայե գործվածքը),
– մանկական չոր կամ հեղուկ օճառ կամ շամպուն (պարտադիր նշված, որ նախատեսված է նորածնի համար),
– ջրի ջերմաստիճանը չափելու համար նախատեսված ջերմաչափ (երեխայի լոգանքի ջրի ջերմաստիճանը պետք է լինի 37-40 աստիճան սահմաններում):

Խնամքի պարագաներ`
1. Մանկական մկրատ` բութ ծայրերով,
2. մանկական կրեմ կամ յուղ,
3. մանկական տալկ,
4. Նուրբ խոզանակ մազերի համար,
5. Բամբակյա ծայրերով փայտիկներ` ականջները մաքրելու համար,
6. Երեխայի հարված տուտուզիկը տատական եղանակով սովորաբար դաղված ձեթով են մշակում։ Դրա համար անհրաժեշտ կլինի դաղված ձեթ, ստերիլ բամբակյա տամպոններ,
7. Երեխայի պորտը մշակելու համար․ ներկայումս երեխային ծննդատնից դուրս են գրում պորտը ընկած վիճակում։ Սակայն այն հետագա մշակման է ենթակա։ Դա կատարվում է ֆուրացիլինի լուծույթի միջոցով (զելյոնկան և պերեկիսը խորհուրդ չի տրվում, քանի որ անզգույշ շարժումների պատճառով այն կարող է վառել երեխայի նուրբ մաշկը)։

Սննդի և այլ պարագաներ
1. Ծծակ 1-2 հատ
2. Պլաստմասե շիշ 1 կամ 2 հատ (մեկը ջրի, մյուսը արհեստական կաթի համար, եթե դրա կարիքը կա)
3. Պլաստմասե գդալ և ափսե
Նորածնին լողացնելիս չպետք է վաղենալ, ուղղակի պետք է շատ զգույշ լինել, և ցանկալի է սկզբում դիմել որևիցե մեկի օգնությանը,քնելու և ուտելու ռեժիմը երեխան ինքը կթելադրի:

Նշեմ մի կարևոր հանգամանք ևս.

Ես իմ փորձից եմ նշում, որ երեխայի գլխի տակ բարձ չեն դնում, ուղղակի թեթևակի պետք է գլխամասը բարձրացնել: Ասենք, գլխի մասում՝ դոշակի տակ, դնել ինչ-որ բան (օրինակ ադիալ), նշեմ դոշակի տակ, որ համաչափ լինի և երեխայի ողնաշարը չվնասվի:

Նորածնին պետք է միայն կողքի պառկեցնել, որպես կանոն մեջքի վրա չեն պառկեցնում: Մերթ մի կողմի մերթ մյուս, պետք է շատ հետևողական լինել այս հարցում, հակառակ դեպքում նորածնի գլխի մի կողմ կտափակի, ինչպես նաև կխուսափեք երեխայի խեղդվելու վտանգից:

Նշեմ այս ամենը գրել եմ իմ փորձից:

5 thoughts on “Կյանքի առաջին օրերում նորածնին անհրաժեշտ իրեր

  1. Մարինե ջան, շնորհակալություն նման օգտակար գրառման համար 🙂
    Ես էլ իմ կողմից կավելացնեի լողացնելու ցանցը: Շատ հարմար բան է նորածնին լողացնելու համար, հատկապես, եթե լողացնում եք մենակ` առանց օգնողների: Ցանցերը շատ տարբեր են լինում, բայց պատկերացում կազմելու համար համացանցից այս նկարը գտա` ցանցիկ 🙂

  2. Ես էլ նույն ցանցիկը խորհուրդ կտամ, շատ հարմար բան է. 🙂
    Ես ինքս այդ ցուցակից որոշ բաներ կբացառեի, օրինակ դույլը իր ամանով, միշտ ցնցուղով եմ լողացրել:
    Տատիկական ձեթի փոխարեն ցինկով կրեմն է շատ արդյունավետ:
    Մոռացել եք նաև նշել մի մեծ տուփ պամպերս (կան հատուկ նորածինների համար նածատեսված` պորտի մասը ուրիշ ձև), խոնավ անձեռոցիկներ, չնայած ես ինքս միշտ լվացել եմ տուտուզիկը, բայց դրանք ուրիշ դեպքերում շատ կիրառելի են:
    Նաև բոդիները` կարճաթև և երկարաթև, անհրաժեշտ են նաև տոտիկներ, թաթիկներ, և գիշերը շատ հարմար է քնացնել բոդիսուիթով (ոտքից գլուխ փակ):
    Հագուստից նախապես պետք է ունենալ ծննդատնից դուրս գրելու սիրուն շորեր: Ես նաև պարկ էի վերցրել; Ինչպես նաև առիթների համար սիրուն շորիկներ (ամսական, 40 օրական), հետո դրանք գնելու ժամանակ էլ չի լինում և աղջկա դեպքում սիրուն աբադոկներ ու կտորից կոշիկներ:

  3. Boloricd shat shnorhakal em ogtakar xorhurdneri hamar. Inds tvum e es der shat baner unem dzezanic chshtelu, arayjm hisheci pampersner@ pokhelu hachakhakanutyan masin, partadir e amen artnanaluc pampersner@ pokhel ev mek el ete gishern el em pokhelu pampers@ karokh em khonav andserocikner ogtagorcel maqrelu hamar? Ev @ndhanrapes kareli e khonav andserocikner@ henc arajin orvanic ogtagorcel?

  4. Արմենուհի ջան, ես միշտ պատրաստ եմ պատասխանելու ցանկացած հարցի, չես պատկերացնի թէ ինչպես եմ քեզ հասկանում , քանի որ ինքս էլ եմ քո պես եղել: Հիշում եմ ինչքան էի կարդում, սակայն ասեմ ,որ ոչինչ չի փոխարինում փորձին: Ցանկացած երեխա յուրովի մոտեցում է պահանջում: Հիմա անդրադառնամ հարցիդ, նորածինի աղիների գործունեությունը դեռ կարգավորված չի, և հաճախակի է գործում, այդ իսկ պատճառով դու չես էլ հասցնի մտածել հիմա արժի փոխել թե մի քիչ էլ սպասել[:))]:Իսկ խոնավ անձեռոցիկ կարող ես օգտագործել, մանավանդ գիշերները, սակայն աշխատի խուսափես, հնարավորինս քիչ օգտագործի:

    _________________________
    I added cool smileys to this message… if you don’t see them go to: http://s.exps.me

  5. Շնորհակալություն Մարինե ջան, ինձ շատ օգնեցիք: Իսկապես որ մարդ փորձով ավելի շատ բան է սովորում, այլապես հարցերի տեղատարափ է սկսվում:

Leave a Reply