Ինչպես ինձ հաջողվեց պահպանել մայրական կաթը

Ես պատկանում եմ այն մարդկանց, ովքեր միշտ լավ տրամադրվածություն ունեն, ուստի ես անգամ չէի էլ կասկածում, որ իմ բալիկին կերակրելու եմ կաթիկով: Երեխային կերակրելու բերեցին ծննդաբերության  հաջորդ օրը առավոտյան, ճուտիկիս դրեցի կրծքիս ու վերջ, ամեն ինչ բնության օրենքներով ինքը իրան լուծվեց: Կերակրման ժամանակ առաջին խոչընդոտը, որին հանդիպեցի, դա կրծքերի ճաքելն էր, ես գիտեի սիլիկոնային հատուկ կրծքանման իրի մասին (насадка  բառի հայերենը տարբերակը չգտա), սակայն ինձ համար շատ կարևոր էր երեխայի հետ անմիջական կապը, երեք օր դիմացա անտանելի թվացող այդ ցավերին, ու Бепонтен կոչվող հրաշք քսուքը ամեն ինչ բուժեց: Դեռ ծննդատանը գինեկոլոգը հա հարցնում էր ` Вы сцедили молоко нашим молокоотсосом? Էնքան ասեց, ես էլ էտ մի պահը մինչև ծննդաբերություն բաց էի թողել, ոչ մի տեղ չէի կարդացել դրա կարևորության մասին, ուստի խնդրեցի ինձ բուժքույրը ցույց տվեց ինչպես են դա անում, բայց ոչ մեկ չբացատրեց, թե իրականում դա երբ է պետք անել, ոնց ու ինչի համար, արդյունքում, գիշերվա կեսին ես մնացի առանց կաթ, ու ստիպված հա վազում էի արհեստական կաթի հտեևից, ինչը բուժքույրը ոչ այնքան հաճույքով էր տալիս, ստիպված կես ժամում խմեցի մի հինգ բաժակ թեյ կաթի հետ, ու նորից կաթս շատացավ:

42242Արդեն տանն էինք ու անցել էր երկու շաբաթ, երբ առավոտյան նկատեցի, որ կուրծքս ահավոր ցավում է, ցավն այնքան անտանելի էր, որ անգամ բողոքեցի ամուսնուս մայրիկին, ու նա խորհուրդ տվեց դիմանալ ցավին ու անպայման մերսել, ուշադրություն չդարձնելով առողջականիս, բալիկիս հետ կեսօրին գնացինք ման գալու, ու ջերմ արևի տակ կանգնած ես չէի զգում, թե ինչքան էր ինձ հաճելի այդ տաքությունը, տարօրինակ հաճելի, ամեն ինչ պարզ դարձավ, երբ թուլացած մտա տուն ու ջերմաչափը ցույց տվեց 39, 5: Ջերմության պատճառ կարող էր լինել երկու բան` կաթի պնդացում և կեսարյան հատումից հետո բորբոքումներ, բայց քանի որ զուգահեռ կուրծքս քարացել էր ու ցավում էր, պարզ էր , որ ամեն ինչ այնքան էլ լավ չի: Հարց` կերակրել արդյոք երեխային, ամուսինս զանգահարեց և գինեկոլոգներին, և մանկաբույժերին, պատասխանները տարակարծիք էին այնքան, որ չգիտեինք ինչ անենք, արհեստական կաթ պատրաստեցինք, որպեսզի ռիսկի չդիմենք: Քանի որ սկեսուրս լավատեղյակ էր էտ ամեն ինչին, ստիպեց ինձ լավ մերսել ցավող կուրծքս, ամբողջ կաթը հանել, և   դիմել ծննդատան ակուշերկաներին, գնացի ծննդատուն, որտեղ բուժքույրը մի լավ մերսման միջոցով ու կաթաքամիչով ամբողջ քարացած կաթը հանեց, նա նկատեց, որ ես տանը արդեն ամենաբարդ մերսումն արել էի: Նաև դուրս գրեցին դեղ- մոմիկ, որը կարելի էր օգտագործել կերակրելու ժամանակ և խորհուրդ տվեցին երեխային կերակրել միայն եթե ջերմությունը 37,5 ցածր է: Ամեն ինչ իր բնականոն ընթացքին վերադարձավ մի քանի ժամից ու ես արդեն վեց ամիս է վայելում եմ մայրական կաթի առկայությունը, այո վայելում եմ, ինձ համար աշխարհի ամենահրաշալի ու գեղեցիկ երևույթներից մեկը  երեխային կաթով կերակրող մայրն է: Այս ամեն ինչի սխալը իմն էր, ես մատների արանքով էի նայում կաթի քամելուն, այնինչ դա պետք էր անել ամեն անգամ կերակրելուց հետո, բուժքուրյն ասած, որ կաթը պետք է քամել այնքա,ն որ կրծքի մեջ զգաս թեթևություն, ամբողջական քամել անհնար է, քանի որ քամելու ընթացքում էլ կաթը լցվում է, իսկ քամել պետք է այնքան ժամանակ, քանի դե զգում ես, որ կերակրելուց հետո մնացոդ կաթը շատ է: Հիմա բնական ,է ես այլևս չեմ քամում: Դեպքի հաջորդ օրը մեր հանգստության համար այցելեցինք նաև маммолог-ի: Ամեն ինչ արդեն կարգին էր: Ես ենթադրություններս արեցի ու հաջորդ երեխայիս սպասելիս առաջին հերիթն կգնեմ ավտոմատ կաթաքամիչ, իհարկե այն թանկ հաճույք է, բայց առողջությունից ու ժամանակից ոչ թանկ:

Պայքարե’ք մայրական կաթ ունենալու համար, հավատացեք այն ոչ միայն խնայում է գումար, շատ էլ մեծ, ժամանակ, այլ նաև երեխային կաթով կերակրելիս ձեր մեջ լրիվ ուրիշ կապ է  ստեղծվում, աննկարագրելի հրաշալի կապ:

ՀԳ: Կաթը քամելու խնդիր ոչ բոլորն են ունենում, սակայն զգուշության համար առաջին մի քանի շաբաթը կարելի  է քամել հետագայում խնդիրներ չունենալու համար:

ՀԳ: Կաթաքամիչ միանգամից հղիության ընթացքում մի գնեք, պարզապես տեղեկացեք, որտեղ են վաճառում, ինչ արժե և ձեռք բերեք անհրաժեշտության դեպքում, քանի որ հնարավոր է այն ձեզ պետք չգա:

ՀԳ: Սխալներիս և ռուսերեն բառերիս համար կներեք, ես այժմ բնակվում եմ Ռուսաստանում, ու որոշ բառեր չեմ կարողանում թարգմանել:

 

One thought on “Ինչպես ինձ հաջողվեց պահպանել մայրական կաթը

  1. Բարև Ձեզ, սիրելի մայրիկներ: Ես ուշացումով եմ միանում Ձեզ, քանի որ ընդամենը մեկ ու կես ամիս առաջ եմ մայրացել: Այս գրառմանը համամիտ եմ, ուզում եմ ավելացնել, որ լինուլին պարունակող քսուկը շատ ե օգնում չաքեր առաջացած կրծքերին: Այն կարելի քսել յուրաքանչյուր կերակրումից հետո ու անմիջապես կմոռանաք ցավի մասին: Ինչպես նշեց Արաքսոն` կաթքամիչը շաաաաաաաաաատ անհրաժեշտ է: Առանց դրա երեվի հնարավոր չլիներ բալիկիս կերակրելը, միակ բացասակ բանն այն է, որ հարպտուկները ինձ թույլ չեն տալիս առանց սիլիկոնային ծծակի կերակրել բալիկիս, այն դնում եմ կրծքիս, որպեսզի երեխան հեծտ կարողանա բռնի կուրծքս, չգիտեմ, որքանով ճիշտ է այդպես կերակրելը, բայց այլընտրանք չեմ տեսնւմ:

Leave a Reply