Օգտակար ծրագիր ծնողների համար :)

newՀարգելի ծանոթ ու անծանոթ մամաներ ու պապաներ 🙂

Ուրախությամբ ձեզ ենք ներկայացնում “Հայ ծնողների ակումբի” նոր նախաձեռնությունը:

Հաշվի առնելով այս մի քանի տարիների ընթացքում մեր բլոգի և մեր ֆեյսբուքյան խմբի շրջանակներում 10 000-ից ավել ծնողների կողմից քննարկված թեմաները, մտահոգությունները, առաջարկներն ու ինձ ուղղված բազմաթիվ խնդրանքները` սկսում ենք մի նախաձեռնություն, որն իրականում այս ամենի տրամաբանական զարգացումն է 🙂

Եվ այսպես…

Ի՞նչ է իրենից ներկայացնում նախաձեռնությունը

Այսօր մեզ շատերն են դիմում այնպիսի հարցերով, ինչպիսին են օրինակ “Ի՞նչ մանկական զարգացման կենտրոններ/մանկապարտեզներ կան և ինչպե՞ս զբաղեցնել երեխաներին”, “Կաթնամթերքի և քաղցրավենիքի ո՞ր հայկական արտադրողներն են երեխաների համար ապահովում առողջ սնունդ”, “Ո՞ր խաղալիքներն են էկոլոգիապես մաքուր”, “Ինչպե՞ս ապահովել դպրոցական երեխաների արդյունավետ ժամանցը արձակուրդների ընթացքում”, “Ի՞նչ ընթացիկ մանկական ցուցահանդեսներ ու ներկայացումներ կան”, “Ապրում եմ արտերկրում, ինպիսի՞ հայկական մանկական խմբակներ կան մեր տարածքում”, “Կա՞ն, արդյոք, իմ քաղաքում ապրող հայ ծնողներ, ում հետ կարող եմ շփվել” և այլն:

Մեր ակումբն այսուհետ անվճար կհամախմբի մեզ բոլորիս և անվճար կտրամադրի նման հարցերին վերաբերվող ինֆորմացիա, կկազմակերպի հետաքրքիր միջոցառումներ` ճամբարներ և էքսկուրսիաներ, այցեր տարբեր գործարաններ, ժամանցի կենտրոններ, կրթական հաստատություններ և այլն: Ուզում ենք նաև նշել, որ այս ամենը հնարավորություն կընձեռի արտասահմանում բնակվող մեր ծնողներին տեղեկանալ հայկական մանկական ապրանքներից և ծառայություններից, որոնցից կարող են օգտվել գտնվելով Հայաստանից հեռու:

Ցանկացած պահի, ցանկացած անդամ կարող է դիմել ակումբին իր առաջարկներով ու հետաքրքիր մտքերով, որը միասին կփորձենք իրականացնել 🙂

Նախօրոք լրացվող հարցաշարի շնորհիվ անդամները չեն հեղեղվի գովազդներով/սփամերով, այլ կստանան միայն ֆիլտրված և իրենց հետաքրքրող ու համապատասխանող ինֆորմացիա: 

Ո՞վ և ինչպե՞ս կարող է դառնալ ակումբի անդամ

Ակումբի անդամ կարող են դառնալ բոլոր ցանկացողներըայդ թվում նաև այն ծնողները, ովքեր գրանցված չեն այս բլոգում և չեն մասնակցում ֆեյսբուքյան խմբի քննարումներին: Անդամագրվելու համար հարկավոր է լրացնել այս հարցաշարը:

Ահա այն հիմնականն, ինչի մասին ուզում էինք ձեզ տեղեկացնել 🙂 Եթե ունենաք հարցեր, սիրով կպատասխանենք:

Եկեք միասին ավելի հետաքրքիր դարձնենք մեր երեխաների առօրյան և հանրությանը լսելի դարձնենք ծնողների մտահոգութուններն ու առաջարկությունները:

Շնորհակալություն 🙂

Հ.Գ. Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն արձագանքել և լրացրել են հարցաշարը:

Հարգանքով`

“Հայ ծնողների ակումբ”

2 thoughts on “Օգտակար ծրագիր ծնողների համար :)

Leave a Reply