Ձեռքի աշխատանքների մրցույթի ամփոփում

apc-astgh

“Հայ ծնողների ակումբ”“Էդիթ Պրինտ”-ի հետ միասին ֆեյբուքյան “Armenian Parents Corner” խմբում ամանորյա թեմաներով ձեռքի աշխատանքների մրցույթ էր հայտարարել: Նկարների տեղադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն  էր:

Պարզվում է մեր ծնողները ոսկե ձեռքեր ունեն 🙂 Այնքա~ն գեղեցիկ աշխատանքներ էին ցուցադրվել, որ շա~տ դժվար էր ընտրություն կատարել: Արդյունքում ընտրեցինք 3 աշխատանք, որոնք իրենց տեսակի մեջ ամենաօրիգինալն ու չկրկնվողն էին:     

Շաբաթ օրը` դեկտեմբերի 28-ին, հաղթողների հետ հանդիպեցինք “Էդիթ Պրինտ”-ի գրախանութում և հանձնեցինք մրցանակները: Շատ հաճելի էր առցանց հանդիպել ու շփվել մեր ծնողների հետ 🙂

apc-present

 edit-present

 

 

 

 

 

 

Ուրախությամբ ներկայացնում ենք հաղթողներին 🙂

  • Մարիաննա Գալստյան – օրիգինալ և չկրկրնվող տոնածառ
    Ներեղություն ենք խնդրում Մարիաննայի “մեծ” տղայից, ում քնելու ժամն էր ու մենք խանգարեցինք 😉

marianna

  • Սիրանուշ Վարդանյան – օրիգինալ և չկրկրնվող ձնեմարդուկներ
    Սիրանուշը չկարողացավ անձամբ գալ, քանի որ փոքրիկը դեռ մի քանի օրական է 🙂 Սիրանուշ ջան, շնորհավորում ենք բալիկի ծննդյան կապակցությամբ և ցանկանում ենք անհոգ ու երջանիկ մանկություն:

siranush

  • Մարիամ Աղաջանյան – պրոֆեսիոնալ, մանկական, վառ ու պայծառ աշխատանքներ
    Մարիամի տղայից էլ պետք է ներեղություն խնդրենք քնից արթնացնելու համար 😉

Mariam

Շնորհակալություն ենք հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին: Բոլոր աշխատանքներն արժանի են բա~րձր գնահատականի 🙂

“Հայ ծնողների ակումբ”-ը շնորհավորում է բոլորիդ գալիք նոր` 2014 տարին, մաղթում բարձր նախատոնական տրամադրություն և խոստանում նոր տարում շատ ու շատ հետաքրքիր միջոցառումներ 🙂

Leave a Reply