Գազարով կեքս

Ուզում եմ կիսվել ձեզ հետ շատ հեշտ ու համեղ գազարով կեքսի պատրաստման բաղադրատոմսով, որը շատ դուր կգա ձեր փոքրիկներին:

20140428_232342 (1)Անհրաժեշտ է.

3 ձու
1 բաժակ շաքարավազ
1 սուրճի բաժակ ձեթ – 175 գրամ
թթվասեր 55 գրամ
1 բաժակ ալյուր
1 թեյի գդալ սոդա + 1 թեյի գդալ քացախ
1 թեյի գդալ դարչին
1 թեյի գդալ мускатный орех

Այս ամեն խառնել (եթե ինչ-որ մեկը չգիտի, ասեմ, որ ալյուրն ավելացնում ենք վերջում և աստիճանաբար, որ գնդիկներ չլինեն): Այնուհուտև ստացված խմորին ավելացնում ենք 3-4 միջին չափի մանր քերած գազար, ընկույզ և չամիչ:

Լցնում ենք ձեթոտած ամանի մեջ և թխում մոտ 150-160 ջերմաստիճանում մինչև պատրաստ լինելը:

Մեր տանը այս կեքսը մեկ օրից ավել չի մնում :ՃՃՃ

Բարի ախորժակ:

 

Leave a Reply