Պատրաստում եք հետաքրքիր խաղ

thmbnlՈղջույն, ողջույն բոլորին:

Առաջին հրապարակումս է այստեղ, հուսամ ոչ վերջինը: Սիրով, ձեզ հետ ուզում եմ կիսվել մի հետաքրքիր խաղի պատրաստման ընթացքով, որը երեխայի մոտ զարգացնում է երևակայությունը, հիշողությունը, տրամաբանական մտածողությունը, տեսատարածական պատկերացումը, երկրաչափական պատկերների ընկալումը, առարկաների ընկալման և  ասոցատիվ կապերի ստեղծմանը: Խաղի ընթացքը շատ պարզ է, երեխայի հետ միասին ստեղծում եք պատկերներ, կոճգամների վրա  ռեզինը ձգելով: Ներքևում մի քանի տարբերակներ ցուցադրված են, իսկ մնացածը փորձեք ինքներդ երեխայի հետ մտածել: Թույլ տվեք, որ երեխան ինքնուրույն պատկերներ մտածի ու ստեղծի: Կարող եք նաև տառերը և թվերը սովորեցնել գծագրել, անգամ մասնիկներն ինչ հաջորդականությամբ է պետք գրել: Մի խոսքով երևակայության օգնությանը դիմեք:

Իսկ պատրաստման ընթացքը շատ պարզ է, տախտակի վրա անցք եք անում, ցանկալի է նախապես չափագրեք, և կոճգամները սոսինձի օգնությամբ տեղադրում համապատասխան անցքերում: Անհրաժեշտ է, որ շատ ամուր լինի, քանի որ երեխան շատ հեշտ կարող է հանել, իսկ ծայրը շատ ՍՈՒՐ է…… Անմիջապես կոճգամներին մուրճով հարվածել խորհուրդ չեմ տա, քանի որ հեշտ կոտրվում են, մի քիչ զգուշություն և համբերություն: Հուսամ ինչ որ մեկի համար օգտակար հրապարակում էր:

1 2 3 4 5

Leave a Reply