Երկրորդ էքսկուրսիան` տնկարան

TnkaranԱյսօր` հունիսի 16-ին, “Հայ ծնողների ակումբ”-ն իրականացրեց երկրորդ ուսուցողական և ճանաչողական էքսկուրսիան իր անդամների համար 🙂

Ակումբի մեծ ու փոքր անդամները միասին այցելեցին “Էյ Թի Փի” բարեգործական հիմնադրամի տնկարան, որտեղ ծանոթացան հիմնադրամի գործունեության հետ, քննարկեցին բնապահպանական հիմնախնդիրներ, նկարելու և ինտերակտիվ խաղի մոջոցով հասկացան ջրի, բակտերիաների, որդերի, սնկերի, բզեզների և քարաքոսի կարևոր դերը բնության մեջ, շրջեցին տնկարանով, որտեղ տեսան բազմազան բույսեր, շրջեցին ջերմոցով, որտեղի 50C ջերմաստիճանից հետո արևի 30C-ը շատ հով էր թվում 😀 Էքսկուրսիայի վերջում մեր խմբին համեղ հյուրասիրություն էր սպասվում 🙂

Անչափ շնորհակալ ենք հիմնադրամի տնօրինությանը և անձնակազմին նման հիանալի հյուրընկալության և անմոռանալի մոջոցառման համար: Հաճելի էր տեսնել, որ մեր երկրի բնության բարելավմամբ զբաղվում են մարդիկ, ովքեր իսկապես սիրում են իրենց աշխատանքը 🙂 Պետք է խոստովանենք, որ այսօր մենք էլ` ծնողներս, շատ նոր բան սովորեցինք նրանց շնորհիվ 🙂

Էքսկուրսիայից վերադառնալիս երեխաները “Հայ ծնողների ակումբ”-ի կողմից “Ես սիրում եմ բնությունը” գրությամբ փոքրիկ հուշանվեր ստացան 🙂

* “Հայ ծնողների ակումբ”-ի գործունեությանը կարող եք ծանոթանալ և գրանցվել այստեղ:
* Նորություններին կարող եք հետևել ակումբի ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/ArmParents

Photo 16.06.14, 11 34 25 Photo 16.06.14, 12 08 14Photo 16.06.14, 12 10 16 Photo 16.06.14, 12 47 02 Photo 16.06.14, 12 50 46Photo 16.06.14, 12 51 08Photo 16.06.14, 12 53 53 Photo 16.06.14, 12 54 12 Photo 16.06.14, 13 08 12 Photo 16.06.14, 13 12 23 Photo 16.06.14, 13 14 36 Photo 16.06.14, 13 16 15 Photo 16.06.14, 13 17 24 Photo 16.06.14, 13 24 47 Photo 16.06.14, 13 29 04 Photo 16.06.14, 13 33 18 Photo 16.06.14, 13 40 17 Photo 16.06.14, 13 44 11 Photo 16.06.14, 13 45 11 Photo 16.06.14, 13 46 05 Photo 16.06.14, 13 47 32 Photo 16.06.14, 13 50 20 Photo 16.06.14, 13 51 41 Photo 16.06.14, 13 58 36 Photo 16.06.14, 14 00 51 Photo 16.06.14, 14 04 26 Photo 16.06.14, 14 04 47Photo 16.06.14, 20 16 25

 

Բոլոր նկարները կարող եք տեսնել այստեղ`

🙂

Leave a Reply