Մի սահմանափակեք երեխայի երևակայությունը

1002661_482233361919661_949945917137998466_nԲարի երեկո, ՄաՊաներ ջան,
ուզում եմ պատմել ինձ համար շաաատ կարևոր և հետևություններ արված դեպքի մասին, կարծում եմ ձեզ էլ օգտակար կլինի:

Երեկ աղջիկս.
-Մամա, իմ սենյակ չգաս:
-Ի՞նչ ես անում: 
– Քեզ ասում եմ չգաս:
Դե ինչպես միշտ արգելված պտուղը քաղցր է, գնացի որ տեսնեմ ինչ է անում, արագ մեջքի ետևում ինչ որ բան պահեց:
-Էտ ի՞նչ էր:
– Իմ իրն ա, չեմ տա,
-Ցույց տուր, էլի կպահես (թղթի մկրատ):
Մի քիչ բարկացա, մի քիչ բացատրական զրույց, բայց դե այդ մասն անցնեմ  : 
Այսօր կրկին.
– Մամա ջան խնդրում եմ իմ սենյակ չգաս էլի, գործ ունեմ:
– Խնդրում եմ ոչինչ բացի թղթից չկտրես:
– Կարևորը ոչինչ չեմ փչացնի:
Ես մի պահ մոռացա, որ սենյակում մենակ է ու մեկ էլ եկավ, մեջքի ետևում մի բան պահած.
– Աչքերդ փակի, 
– Լավ էլի Էլիզ, գործ եմ անում, հետո կգամ կխաղանք:
– Մամա խնդրում եմ աչքերդ փակի ու չոքի:
Հանեց իր պատրաստած վզնոցը ու գցեց վիզս: Հանել էր իր հագի շալվարի թելը, կտրատել էր հյութի ձողիկը, անց կացրել վրան ու մի քանի օր շարունակ այդ միտքն էր ցանկացել իրականացնել: Չեմ կարող նկարագրել թե ինչ վատ զգացի ինձ, ինչքան լացեցի, ինչքան եմ երեխայիս կոտրել, անհիմն սաստել…………………….
P.S. Մապաներ ջան,  ազատ թողեք երեխաներին, քիչ սաստեք նրանց արածների համար, քանի որ չգիտենք թե ինչ մղումով և ինչի համար են անում այդ ամենը: Միգուցե՞ այդ ամենն իրենց համար այնքան կարևոր է: 
Համ էլ նոր միտք տվեց մանր մոտարկայի զարգացման խաղի համար: 1տ-ից սկսած կարելի է փորձել: Կտրում եք ձողիկը 1սմ երկարությամբ և երեխան հագցնում է մատիտի վրա, չմոռանաք ամեն հատիկը տալուց հետևել, քանի որ կարող է մոտ պահել քիթիկին ու ներշնչվի հատիկը: Մատիտի վրա հագցնելու համար սովորական ձողիկները չի լինի, մի քիչ հաստն է պետք: Փոքրիկների հետ խաղալուց կարելի է ավելի մեծ տրամածգով ձողիկներ վերցնել, որոնք նախատեսված են կոկտեյլների համար, իսկ եթե երեխան 3տ-ից բարձր է, ապա հանգիստ կարող եք քուղ տալ, որ վրան հագցնի: Հուսամ օգտակար կլինի գրառումս և հետևություններ կանեք: 
10455688_482232015253129_7920895291685456032_n10783_482206911922306_58818635588558285_n 10687006_482201778589486_5657290770369487658_n

Leave a Reply