Երբ մի օրում 20-ից ավել երեխա ես ունենում…

Armenian Parents Corner խմբից ծնված մեր՝ «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախաձեռնության մասին եմ ուզում պատմել:

Որոշել էինք հունիսի 1-ին ընդառաջ առողջական խնդիրներով երեխաների (3-6 տարեկան) տանել մանկական սրճարան: Շատ հետաքրքիր և էմոցիոնալ օր էր… Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Անի Շատվորյանն եկավ իմ հետևից, որ գնանք մանկատուն, քանի որ իրերը շատ էին տանելու և ծանր էին՝ նվերներ, Էմինին երկու տուփ տակդիր , նաև Լուսինեի տված պինյատը… Անին մեր բակում շրջադարձի ժամանակ ահավոր հարվածեց մեքենան և ստիպված իրեն թողեցի ու տաքսի կանչեցի, շտապեցի մանկատուն: Այնտեղ երեխաներն արդեն ավտոբուսում էին տեղավորվել: Վազեցրեցի տակդիրն ու նվերների մի մասը մանկատան ներս, քանի որ մի քանի երեխա չէին կարող գալ:

puchikՆստեցինք և ուղևորվեցինք մանկական սրճարան, ուր մեզ արդեն սպասում էր Արշալույսի գնած մեեեեծ փուչիկը և բարի մամա Զարուհի Պետրոսյանը: Ճանապարհին ահավոր հուզվեցի: Երեխաներն ուրախանում էին ամեն ինչից՝ դրցի մեքենաներից, լուսամփոփի լույսերից, հրճվում ամեն թունել մտնելուց, փուչիկ տեսնելուց… Հասկացա, որ երեխաները գրեթե չեն դուրս գալիս իրենց մանկատան պատերից… Ես թաց աչքերով, իրենք երջանիկ ժպիտներով հասանք սրճարան:

 

mikiԿերան, շոուի մասնակցեցին, ուրախացան նվերներից, կառուսելներից, մուլտհերոսներից, Վիկայի ուղարկած համով միկի-կեքսիկներից:

Սրճարանի տնօրինությունը շատ անակնկալներ էր պատրաստել երեխաների համար: Միայն տեսնեիք, թե ոնց էին փայլում պստոների աչքերը ուրախությունից: Հերթով թաքուն լացում էինք. ես, Զառան, Լիլիթը, սրճարանի անձնակազմի կանայք: Իսկ տղամարդիկ էլ չգիտեին ինչ անեին այդ երեխաների համար, նույնիսկ վազեցին էլի փուչիկներ գնեցին, որ ուրախացնեն… Պինյատը փայտով էր, վախեցան երեխաներն իրենց վնասեն: Վերադարձրեցինք ԼՈւսինեին հետ: Մեզ միացավ նաև Anna Arevshatyanը իր փոքրիկ հրաշք Մարկի հետ, որը նոր նոր էր քայլում: Երեխաները մեծ հավեսով խաղացին փոքրիկի հետ…

«Բարի մամայի» համար ևս սրճարանում անակնկալ էին պատրաստել՝ բոլորիս միասին լուսանկարել էին և դրել շրջանակի մեջ: Սակայն քանի որ մենք իրավունք չունենք մանկատան երեխաների լուսանկարներ ունենալ, դա նվիրեցինք մանկատան աշխատողներին, որ տանեն իրենց մոտ պատին փակցնեն:

Երեխաներն ամեն մեկն ունեին իրենց մեեծ ու տխուր պատմությունները: Տանյայի մայրիկը սպանել էր իր հորը, այդ պատճառով երեխան ծնվել էր գաղութում… Մի այլ երեխայի գտել էին եկեղեցու բակից, Գայանեին և իր քույրիկին մայրը բերել թողել էր մանկատանը, Էդմոնին հայրն էր բերել թողել, մայրնել վախեցել էր դեմ գնալ… Ու այսպիսի բազում տխուր պատմություններ… Թե ինչ տխուր էին պստոների աչքերը, թե ինչ թախիծ ու սիրո կարիք ունեին, մենակ մենք զգացինք… Գալիս ասում էին. «Ինձ կգրկե՞ս»: Դե արի ու դիմացի… Քնքուշ, նուրբ ու անպաշտպան… Վերջում լացում էին, չէին ուզում գնային… Մի կերպ ենք նստացրել ավտոբուս, խոստացել ենք, որ կկրկնենք: Ապրեք բոլորդ: Թող Աստված օրհնի ձեզ բոլորիդ…Ապրեք թեկուզ մեկ երջանիկ օր պարգևելու համար այդ փոքրերին… Հաջորդ շաբաթ ավելի ծանր առողջական խնդիրներով երեխաներ ենք տանելու սրճարան: Խնդրում եմ, եկեք միասին իրենց ևս ավելի երջանիկ տոն պարգևենք… 8 երեխա են: Կներեք, էլ չեմ կարողանում գրել, դարձյալ արցունքները խեղդում են..

Եթե կցանկանաք միանալ մեր բարի գործեր անող խմբին, համեցեք. https://www.facebook.com/groups/barimama/

Leave a Reply