Նվեր նորածնին` թիթեռնիկի թևեր

PicsArt_12-09-06.33.03Իմ նոր ծնված սանուհու համար որոշեցի փոքրիկ նվեր պատրաստել հենց իմ ձեռքերով☺

Նվերը 3 մասից է բաղկացած

1.Թիթեռնիկի թևիկներ,որ զարդարում է մանկական սենյակը

2.Թևիկներով լուսանկարների շարք նորածնի համար, որը ես կնկարեմ

3.Ամենահաջող ստացված լուսանկարը շրջանակով ` որպես պատի զարդ

Ասեմ, որ շաատ հեշտ է պատրաստել.

Անհրաժեշտ իրեր

1.Կտոր фетр   կես մետր

2.Հուլունքներ ըստ ճաշակի

3.Մետաղյա բարակ լար

4.Լենտ` փոքրիկի փորիկին կապելու համար

5.Թուղթ`մոդելը նկարելու և կտրելու համար

6.Ձկան թել, ասեղ,քորոցներ, մկրատ

 

Պատրաստման եղանակը.

1.Ամենասկզբում անհրաժեշտ է թղթի վրա թիթեռնիկի մեկ թևիկ նկարել այն չափի, ինչ չափի որ ուզում եք վերջում ստացվի թևիկը:Նկարելուց հետո կտրում ենք այն և,  2տակ կտորը ծալելով, թևիկի եզրագծով կամ մատիտով գծում կտորի վրա , կամ միանգամից կտրում: Երբ պատրաստ է, մի երեսի վրա հուլունքներն ենք կարում, մյուսի վրա` լենտը կպցնում, որը պետք է ամրացնենք փոքրիկի փորիկին:*** Եթե երեխան մեծ է, կարելի է լենտը երկու տեղից ամրացնել , որ կապվեն թևերին:

2.Բարակ մետաղալարը ծռմռելով` փորձում ենք թևիկի մոտավոր եզրագիծը ստանալ, տեղ-տեղ ֆիքսում ենք կարով, որ չշարժվի: Հետո եզրերը քորոցներով ամրացնում ենք, որ չտեղաշարժվեն, և կարում ենք:

3.Ամենավերջում ձկան թելից փոքրիկ կախիչ ենք սարքում և ամրացնում թևիկների մեջտեղում, որից հնարավոր կլինի կախել այն :

Այսքանը😄 Շաատ հեշտ  և հաճելի նվեր է:Փորձեք:

Երբ մեր փոքրիկը մի փոքր մեծանա, և նվերների մյուս մասն էլ կատարեմ, խոստանում եմ նկարներ տեղադրել😊☺

Առայժմ😉

Leave a Reply