Վիտամին Դ

Երեխաները ծնվում են Դ վիտամինի շատ քիչ պահուստով և վիտամինի անհրաժեշտ քանակը ստանում են մայրական կաթի միջոցով:

Սակայն հաճախ մոր օրգանիզմում Դ վիտամինի քանակը բավարար չի լինում երեխային անհրաժեշտ քանակով ապահովելու համար, այդ պատճառով էլ փոքրիկների մոտ հաճախ նկատվում է վիտամինի Դ-ի դեֆիցիտ կամ անբավարարություն:

Վիտամին Դ-ն շատ կարևոր է աճող օրգանիզմի համար: Այն նպաստում է Ca-ի և P-ի յուրացմանը, որոնցով շատ հարուստ են կաթնամթերքները: Վիտամին Դ-ն անհրաժեշտ է աճի, ոսկորների ամրության և նյարդային համակարգի առողջության համար: Վիտամին Դ-ի անբավարարության դեպքում երեխաների մոտ կարող են ի հայտ գալ ռախիտի սիմպտոմներ: Դ վիտամինի դեֆիցիտի առաջնային նշաններն են՝

  • Քնի խանգարում
  • Բարձր քրտնարտադրություն, մասնավորապես քնի և կերակրման ընթացքում
  • Երեխան քնի մեջ հաճախակի գլուխը տրորում է բարձի վրա
  • Մաշկային ցան
  • Գրգռվածություն
  • Երեխան դժվարությամբ է նստում, չոչ անում կամ էլ քայլում

Նշված ախտանիշները երեխայի մոտ նկատելու դեպքում անհրաժեշտ է դիմել մանկաբույժի և անցնել անհրաժեշտ հետազոտությունները:

Օգտակար տեղեկատվական նյութի համար շնորհակալ ենք Բիոմեդ ախտորոշման լաբորատորիային`
Հասցե՝ Եղ. Թադևոսյան 5 և Գայի պողոտա 8
Հեռ: 010 483879, 011 483879

Leave a Reply