Ինչպե՞ս ընտրել խաղալիք. գի՞ն, թե՞ որակ, սա է խնդիրը

Դե արի՛ ու համատեղի՛ մի շարք հատկություններ մի փոքրիկ առարկայի մեջ` որակյալ, ուսուցողական, գեղեցիկ, ֆունկցիոնալ և, գոնե, փոքր ինչ հասանելի։

Բազմաթիվ մասնագետների` մանկավարժների, ինժեներների և հոգեբանների  ուսումնասիրություններից, ինչպես նաև ինձ նման մի շարք ծնողների  անձնական փորձից ելնելով` փորձեմ հակիրճ ներկայացնել, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք մեր երեխաներին խաղալիքներ գնելիս։ Եվ այսպես, ինչպիսին պիտի լինի խաղալիքը.

1. Բարձրորակ  նյութերից պատրաստված (միանշանակ)

Ես նախընտրում եմ բարձրակարգ պլաստիկից պատրաստված խաղալիքները, նույնիսկ, եթե դրանք մի փոքր թանկ են։ Ասեմ, թե ինչու…

  • Այն դիմադրում է անգամ ատամով կրծելուն,
  • և խոնավություն չի վերցնում։
  • Բարձրակարգ պլաստիկից պատրաստված խաղալիքները հիմնականում ունենում են հարթ և մշակված երիզներ։
  • Հրակայուն են։
  • Չեն փշոտում։

Continue reading

Հիշողության, երևակայության և … հավես խաղ :)

նոր խաղ :)

նոր խաղ 🙂

ՄաՊաներ ջան, այսօր երեխաներիս տարել էի տատիկի տուն հյուր ու գնացել իմ գործերով: Երեկոյան գնացի իրենց վերցնելու ու տեսա երեխաներս (8 և 10 տարեկան) իրենց մորաքրոջ հետ մի շատ հավես խաղ են խաղում 🙂 Որոշեցի կիսվել բոլորիդ հետ մեր ոգևորությամբ 🙂

Նարե ջան, քեզ էլ շնորհակալությու թարմ խաղ ասելու համար 😉 Continue reading

Հայկական մուլտֆիլմերի կայքեր

Հարգելի ծնողներ, հորաքույրներ ու մորաքույրներ, քեռիներ և հորեղբայրներ, ինչպես նաև ժամանակակից տատիկ-պապիկներ 🙂 Սիրով ցանկանում եմ ներկայացնել ձեզ հայկական մուլտֆիլմերի իմ հավաքածուն: Իհարկե, շատերն ուղղակի փոքրիկների համար չեն, նույնիսկ շատ մեծահասակներ իմաստը կարող է չհասկանան, ամեն դեպքում ես սիրում եմ մերը, ու փորձում եմ բալիկիս համար գտնել <<մանկականները>> 🙂 Ցանկում ընդգրկված են հայկական հայալեզու և ռուսալեզու մուլտֆիլմերը: Continue reading

Պլաստիլինի բաղադրատոմս

Սիրելի մամաներ,
ուզում եմ կիսվել պլաստիլինի պատրաստման եղանակի իմ բաղադրատոմսով 🙂

Այսպիսով մեզ պետք կգա`
– 1 ճաշի գդալ աղ,
– 1 ճաշի գդալ լիմոնի աղ,
Continue reading

“Գնդիկ Բոքոնիկ” մանկական սրճարան

Սիրելի մայրիկներ և, ինչու ոչ, հայրիկներ:

Կուզենայի կիսվել և խոսել “Գնդիկ Բոքոնիկ” մանկական սրճարանից իմ տպավորությունների մասին:

Հրավիրված էի մի շատ լավ բալիկի ծննդյան տարեդարձին հենց այս սրճարան: Սկսեմ ամենակարևորից երևի…….

Ով է տեսել, որ մանկական սրճարանում օդակարգավորիչի տակ սեղան լինի բացված պոքրիկ երեխաների և մեծերի համար, դա դեռ հեչ, մեր խնդրանքից հետո վերջինս անջատվեց և բացվեց դրսի դուռը, որը իր հերթին համարյա տանում էր դեպի փողոց…..Ինչ էր մնում մայրիկներին….այո, կանգնել դռան կողքին 🙂
Continue reading

Ժամանց երեխաների հետ

Բարև ձեզ 🙂

Մի քանի օր առաջ երեխաներիս հետ ազատ ժամանակ ունեինք ու մտածում էինք, թե ուր կարելի է գնալ… Արդյունքում ահագին հետաքրքիր և օգտակար օր ստացվեց, ինչն էլ ինձ հուշեց, որ կարելի է նման թեմայով մի գրառում անել ու նշել բոլոր այն տեղերը, ուր կարելի է գնալ երեխաների հետ… 🙂

Եվ այսպես…

Continue reading