Հարմարվում ենք մանկապարտեզին կամ ադապտացիա

Մանկապարտեզի ընտրության գործը գլուխ բերելուց հետո ամենամեծ մոլորությունն է կարծելը, թե դժվարն արել ենք արդեն, առավոտյան երեխային կտանենք մանկապարտեզ ու վերջ, կարող ենք հանգիստ զբաղվել մեր գործերով, քանի երեխան մանկապարտեզում է։ Արի ու տես, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Առջևում է ոմանց համար ցավագին, ոմանց համար՝ ոչ այնքան, մանկապարտեզին հարմարվելու փուլը։ Այդ փուլի տևողությունը յուրաքանչյուր երեխայի համար տարբեր է, ամեն ինչ շատ անհատական է․ կարող է ձգվել մի քանի օրվանից մինչև մի քանի ամիս։ Continue reading