Ֆիզիկայի և քիմիայի ժամ երեխաների համար :)

chemԱյսօր` հունիսի 28-ին, “Հայ ծնողների ակումբ”-ի փոքր անդամները մասնակցեցին հատուկ իրենց համար կազմակերպված ֆիզիկայի և քիամիայի ճանաչողական փորձարկումներին/էքսպերիմենտներին 🙂 Միջոցառումն իրականացնելու համար իր աջակցությունը ցուցաբերեց Երևանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, որը սիրով տրամադրեց գեղեցիկ ու հագեցած լաբորատորիաներ և հիանալի ուսուցիչներ, ովքեր
անմիջական միջավայրում սիրով և ոգևորությամբ երեխաներին ծանոթացրեցին ֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքներին:     Continue reading

Երկրորդ էքսկուրսիան` տնկարան

TnkaranԱյսօր` հունիսի 16-ին, “Հայ ծնողների ակումբ”-ն իրականացրեց երկրորդ ուսուցողական և ճանաչողական էքսկուրսիան իր անդամների համար 🙂

Ակումբի մեծ ու փոքր անդամները միասին այցելեցին “Էյ Թի Փի” բարեգործական հիմնադրամի տնկարան, որտեղ ծանոթացան հիմնադրամի գործունեության հետ, քննարկեցին բնապահպանական հիմնախնդիրներ, նկարելու և ինտերակտիվ խաղի մոջոցով հասկացան ջրի, բակտերիաների, որդերի, սնկերի, բզեզների և քարաքոսի կարևոր դերը բնության մեջ, շրջեցին տնկարանով, որտեղ տեսան բազմազան բույսեր, շրջեցին ջերմոցով, որտեղի 50C ջերմաստիճանից հետո արևի 30C-ը շատ հով էր թվում 😀 Էքսկուրսիայի վերջում մեր խմբին համեղ հյուրասիրություն էր սպասվում 🙂 Continue reading

Առաջին էքսկուրսիան` տպարան

weԱյսօր “Հայ ծնողների ակումբ”-ն իրականացրեց առաջին ուսուցողական և ճանաչողական էքսկուրսիան իր անդամների համար 🙂

Ակումբի մեծ ու փոքրիկ անդամները միասին այցելեցին Էդիթ Պրինտ” հրատարակչության տպարան, որտեղ պատրաստակամ ու բարեհամբույր տիկին Լալան ծանոթացրեց գրքերի ու ամսագրերի տպագրման ողջ ընթացքին: Տեսանք, թե ինչպես են աշխատում մարդիկ ու հաստոցները, ինչպես են տպագրվում ծանոթ ու անծանոթ դասագրքերը, գեղարվեստական գրքերն ու ամսագրերը: Երեխաներն իրենց աչքով տեսան, թե ինչ մեծ աշխատանքի արդյունքում են ծնվում գրքերը և խոստացան այսուհետ ավելի նուրբ ու լավ վարվել գրքերի հետ 🙂 Continue reading