Ճանապարհ դեպի մայրություն

Երբ առաջին անգամ հասկացա, որ մայր եմ դառնալու, զգացական անմոռանալի ապրումներից հետո ուղեղս միանալուն պես առաջին միտքը, որ առկայծեց, հետևյալն էր՝ ինչ լավ է, որ դեռ 9 ամիս կա առջևում։ Գիտեի, որ բավականին շատ անելիք ունեմ այդ 9 ամիսների ընթացքում, բայց ինչ, ոնց, երբ՝ առանձնապես չէի պատկերացնում․․․ Դե, իհարկե, սկսեցի հարցուփորձ անել, դիմեցի արդեն դեպի մայրություն ճանապարհը բարեհաջող անցած ընկերուհիներիս՝ կաթիլ-կաթիլ հավաքելու ինֆորմացիան, որ հասկանամ, թե ինչը ոնց ու երբ է պետք անել։ Հուսով եմ, որ այս գրառումը կօգնի այդ ճամփան բռնած կանանց դես-դեն չընկնել և հանգիստ պլանավորել հղիության 9 ամսվա իրենց անելիքները։ Continue reading

Խոստացած ճշմարտությունը «Բեգլարյան կենտրոնի» (Պլանի գլխի ծննդատան) մասին

votikner

Չորս տարի առաջ, երբ աղջիկս լույս աշխարհ եկավ այդ ծննդատանը, ինքս

ինձ խոստացա, որ այլևս երբեք ոտքս այնտեղ չեմ դնի: Չեմ ուզում հիշել այդ ահավոր օրերը: Միայն կարող եմ ասել, որ Աստծուն անչափ շնորհակալ եմ, որ երկուսս էլ ողջ ենք և առողջ:

Վիրահատությունից մեկ շաբաթ անց կարողանում էի վերջապես նստել: Իսկ ևս մեկ շաբաթ անց՝ քիչ-քիչ սկսեցի կռանալ ու ինձ մարդ զգալ: Մեկ ամիս հետո միայն կարողանում էի աղջկաս գրկել: Այդ րոպեներին միշտ մտածում էի, ինչու՞ ոչ ոք չէր պատմում իրենց բալիկներին, թե որքան դժվար է նրանց ունենալ և մեծացնել: Սկսեցի իրականում գնահատել այն ամենը, ինչ ինձ համար արել էր մայրս…   Continue reading

Առաջին Հանդիպում :)

Մեր շատ սիրելի մամաները կիսվում են իրենց փոքրիկների հետ առաջին հանդիպման տպավորություններով….:) (Armenian Parents Corner FB group Moms)

-Երբ իմ տղային ցույց տվեցինք էնքան փոքր էր (2,150), մազերը թաց ու բիզ-բիզ։ Ու դե էն ժամանակ չէի խոստովանում, բայց հիմա որ լուսանկարները նայում եմ, գեշ, նիհար երեխա էր։ Բայց որ ցույց տվեցին ինձ աչքերը բացեց ու տենց մի տեսակ թեք ու խորամանկ նայեց ուղիղ աչքերիս մեջ մի քանի վայրկյան։ Իսկ երբ բերեցին մոտս պալատ, Continue reading

ԻՄ ՏՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԸ

Երկար եմ գրելու, քանի որ իմ համար շատ կարևոր ու թանկագին թեմայի մասին եմ գրում։ Սովորաբար չեմ սիրում իմ խիստ ներքին թեմաների շուրջ խոսել, սակայն այս դեպքում կարծում եմ արժի կիսվել իմ փորձով, ոչ նրա համար, որ ցույց տամ, որ ես օրիգինալ եմ կամ դեմ եմ բժշկության ավանդական մեթոդներին, առավել ևս սա կոչ չի և ոչ էլ ուղղեցույց, ոչ էլ խրախուսման սպասում կամ հակառակը իմ արարքի քննադատություն։ Բնավ դրա կարիքը չունեմ և վստահ եմ իմ արարքի ճշմարիտության ու պատասխանատվության գիտակցման վրա։ Ընդամենը զգացել եմ անկեղծ հետաքրքրություն ընկերների և մտերիմների շրջանում իմ տնային ծնունդի նկատմամբ և խոսք տվեցի, որ հոդված կգրեմ, ինչը ուշացած անում եմ։ Ում հետաքրքիր է թող նա կարդա։
Իմ 3րդ հղիությունն էր։ Սկզբում ամեն ինչ գնում էր հանգիստ, դեռ ծնունդը հեռու էր, ես էլ ավելի շատ կենտրոնացած էի իմ դասերով Բժշկական Համալսարանում, որտեղ ես վերապատրաստվում եմ կենսաքիմիկից բժիշկ, զուգահեռ նաև ավարտեցի դասական հոմեոպատիայի 2,5 տարվա կուրսը։ Սակայն երբ արդեն հղիության 5 ամսեկանում էի սկսեցի լրջորեն մտածել ծնունդի մասին, ու ինչքան մտածում էի այնքան ավելի շատ էր ինձ համակում դառնությունը։ Continue reading

Ծննդատան ցուցակ

Երեխայի ծնունդը ուրախություն է: Հատկապես հղիության վերջին ամիսներին այն հնարավոր չէ կանխատեսել, հետևաբար պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել դրան թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Իսկ այն ամենն, ինչ հարկավոր կլինի ծննդկանին ու նորածնին, անհրաժեշտ է վաղօրոք պատրաստել, դասավորել հատուկ պայուսակի մեջ, դնել երևացող տեղում, որպեսզի վերջին պահին խուճապի չմատնվեք: Այս ցուցումները օգտակար կլինեն ձեզ համար և կօգնեն կողմնորոշվել:
Continue reading