Մեր մեծերի փորձը, կամ Մեզ ի՞նչ ա եղել որ….

Շատ-շատ եմ լսում նման մտքեր՝ մենք, որ երեք ամսականից խավիծ ու մաննի ենք կերել, կամ ծնված օրվանից կովի կաթ ու սոկեր խմել, մեզ ի՞նչ ա եղել որ, կամ՝ էս հարյուր տարի էր դրանք օգտակար էին, հիմա դարձան վնա՞ս, կամ՝ բա որ վնաս էր, մեր ծնողները ինչի՞ էին մեզ տալիս, թե՞ սովետի բժշկությունը ավելի վատն էր, քան հիմա, ես հիմիկվա բժիշկներին, ինտերնետի ապուշ հոդվածներին չեմ էլ հավատում…

Փորձենք որոշ չափով տալ պատասխաններ, ու հասկանալ, թե առհասարակ ինչպես ու ինչի հիման վրա է զարգանում բժշկությունը:

Փորձենք հերթով պատասխանել բոլոր հարցերին:

Նախ՝ ❓«մեզ ի՞նչ ա եղել որ» : Հավատացեք շատ բան է եղել, իհարկե վերը նշված մթերքները թունավոր չեն, որ մեր օրգանիզմին հասցրած վնասը միանգամից երևար, հակառակ դեպքում դրանք ուղղակի կարգելվեին, ոչ թե ծնողներին խորհուրդ կտրվեր ժամանակից շուտ, կամ հաճախակի չտալ բալիկներին: Հա, մենք ողջ ենք մնացել, շատերը նաև առողջ, բայց…… Իհարկե կարող է ցավոտ հնչի, բայց բժշկության զարգացման մեջ շատ մեծ դերակատարում ունի ստատիստիկան, փորձարկումները, ու բժիշկները ունենալով մեր ու մեր ծնողների հիվանդությունների պատմությունները, իմանալով, թե որ երկրում, որ սննդամթերքն են հաճախակի օգտագործում ու տվյալ երկրում ի՞նչ հիվանդություններ են գերակշռում, հետագայում փորձեր դնելով, գալիս են հետևությունների…. Ու տվյալ մթերքների, ու շատ ու շատ մթերքների վնասակարությունը պարզվել է մեր փորձով: Վստահ եմ, եթե ոչ բոլորը, գոնե մեզանից շատերը ունեն երիտասարդ ծանոթներ, ովքեր ունեն գաստրիտ, մարսողական խնդիրներ, բարձր խոլեստերին և այլն, և այլն…… Սրանց ու էլի շատ հետևանքների առաջացումը մեծ հավանականություն ունի նախորդ սերունդների փորձը անտեսելու, և նույն սխալները կրկնելու դեպքում…. Իսկ հարցին, թե՝ ❓ «բա որ վնաս էր, մեր ծնողները ինչի՞ էին մեզ տալիս», պատասխանեմ՝ բա ի՞նչ տային: Եթե այսօր կարող ենք դդումը, դդմիկը, բրոկոլին կամ ծաղկակաղամբը բլենդել ու տալ անատամ բալիկին, մեր ծնողները դրա հնարավորությունը ուղղակի չունեին, հետևաբար գտնում էին մթերքներ, որոնք հնարավոր կլիներ տալ անատամ երեխային- կաթ 🍪 փշրած պեչենիով ու մեղրով, հյութ, խավիծ, իսկ բժիշկներն էլ չունենալով հետազոտությունների արդյուքներ, ուղղակի չգիտեին տվյալ մթերքների վնասակարության մասին: Բայց էս դարում, ունենալով անսահման հնարավորություններ մեր բալիկներին առողջ սնունդ տալու, իմաստը ո՞րն է բալիկին վնաս տալով կշտացնել:

Խելացի մայրիկ, առողջ բալիկ /Հավելյալ սնունդ

Կարծում եմ աշխարհի բոլոր մայրիկներն էլ շատ են ուզում, որ փոքրիկը մեծանա ժամ առ ժամ, րոպե առ րոպե: Կյանքի հատկապես առաջին շրջանում երեխայի նորմալ աճն ու զարգացումը կախված է ճիշտ և լիարժեք սննդային ռեժիմից:

balikԲոլորիդ կյանքում էլ, սիրելի՛ մայրիկներ, գալիս է մի պահ, երբ մայրական կաթն արդեն սկսում է երեխային չհերիքել, նա համառորեն այլ բան է փնտրում, և այստեղ օգնության է գալիս հավելյալ սննդով կերակրելու գաղափարը, որի հետ էլ բազմաթիվ խնդիրներ: Որոշ մայրիկներ մտածում են հատեցին վեց ամսականի շեմը, կարելի է երեխային սնել ամեն տեսակ ուտելիքով և հեշտացնել իրենց գործը, բայց պետք է նշեմ, սիրելի՛ մայրիկներ, որ մինչև երեք տարեկան երեխաների թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր զարգացումն իսկապես կախված է երեխայի սննդակարգից և Ձեզնից, թե ինչքան հետևողական կլինեք Դուք տվյալ հարցում: Continue reading