Երբ է պետք կոշիկ հագցնել

Թե ինչքան կարևոր է  երեխային  ժամանակին  «ճիշտ»  կոշիկ հագցնելը, ես  դա  զգացել  եմ իմ  սեփական փորձից: Երբ լրացավ  բալիկիս  յոթ ամսականը, նա սկսեց քայլեր գցել, բայց  կրունկը գետնին չէր դնում, ոտքի մատիկների վրա էր քայլում, ինչը ինձ շատ անհանգստացրեց: Մտածեցի մի փոքր էլ սպասեմ, եթե չուղղվի  կդիմեմ բժշկի: Այդ ընթացքում մենք  աղջկաս համար քայլասայլակ( ходунок) գնեցինք,  մոտ երկու  շաբաթ  հետո  զգացի , որ աղջիկս ավելի շատ է սկսել բարձրանալ մատիկների վրա ու միանգամից բժշկի գնացինք: Պարզվեց աղջիկս ոտքերի մկանային լարվածություն ունի( тонус) , որի զարգացմանը նպաստել է նաև քայլասայլակը: Բժշկի խորհրդով  միանգամից  գնացինք օրթոպեդիկ կոշիկ առնելու, մոտ մեկ ամիս, ես բալիկիս քայլեցնում էի միայն կոշիկներով, քայլասայլակով վազվազում էր կրկին միայն կոշիկներով: Ընդամենը  մեկ ամիս  հետո  ճուտիկս ոտքի թաթը ամբողջությամբ  գետնին էր դնում և մենք հաղթահարեցինք այդ խնդիրը:  Մամաներ ջան, եթե  ձեր բալիկը արդեն քայլեր է գցում, իմ կարծիքով ավելի նպատակահարմար է ամուր, պինդ տակով կոշիկներ հագցնելը և բոբիկ ոտքերով էլ քայլասայլակ  չնստեցնելը: Ես  դեռ ունեմ մեկ բալիկ և փորձս այնքան էլ շատ չէ, բայց փորձեցի կիսել այն ձեզ հետ, եթե կան ուրիշ պատմություններ  այս թեմայի վերաբերյալ, ապա հաճույքով կլսեմ ու կքննարկեմ այն ձեզ հետ: Սպասելու եմ ….