Երբ մի օրում 20-ից ավել երեխա ես ունենում…

Armenian Parents Corner խմբից ծնված մեր՝ «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախաձեռնության մասին եմ ուզում պատմել:

Որոշել էինք հունիսի 1-ին ընդառաջ առողջական խնդիրներով երեխաների (3-6 տարեկան) տանել մանկական սրճարան: Շատ հետաքրքիր և էմոցիոնալ օր էր… Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Անի Շատվորյանն եկավ իմ հետևից, որ գնանք մանկատուն, քանի որ իրերը շատ էին տանելու և ծանր էին՝ նվերներ, Էմինին երկու տուփ տակդիր , նաև Լուսինեի տված պինյատը… Անին մեր բակում շրջադարձի ժամանակ ահավոր հարվածեց մեքենան և ստիպված իրեն թողեցի ու տաքսի կանչեցի, շտապեցի մանկատուն: Այնտեղ երեխաներն արդեն ավտոբուսում էին տեղավորվել: Վազեցրեցի տակդիրն ու նվերների մի մասը մանկատան ներս, քանի որ մի քանի երեխա չէին կարող գալ: Continue reading