Հոգնած մամաների հերոսություններ

Վերջապես փոքր հրաշքս քնել էր ու ես այնքան հոգնած էի, որ կարող էի կանգնած էլ քնել, բայց չգիտես ինչի չէի գնում վերջապես պառկեի, փոքրձեի ուժ ու էնէրգիա հավաքել վաղը նորից սկսելու համար: Փոխարենը «կիսամեռ» նստել էի համակարգչի առջև, բացել ՖԲ էջս ու կարդում էի իմ փրկություն դարձած խմբի պոստերը: Այնքան հոգնած էի, որ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չէի կարող պատասխանել իմ բախտակից մամաներին J Մեկ էլ հայացքս հանկարծակի կանգ առավ մի պոստի վրա: Կարդում էի ու գժի պես ծիծաղում, հենց տենց հոգնած, դրությանս ծայրահեղությունը գիտացելով ու սեփական դիմացկունության սահմանը բացահայտելով՝ ինքնամոռաց ծիծաղում էի ու ուրախանում, որ ես մենակ չեմ: Որ մենք՝ մամաներս, երբեք մենակ չենք ու միշտ կգտնվի մեկը, որ մեզ հասկանա: Պոստը վերաբերում էր հոգնածությունից «գլուխը կորցրած» մամաների հերոսություններին… Continue reading