Աշխարհը բացահայտելու ճանապարհը. համեմունքներ (hամեմունքների կիրառությունը մանկական սննդում)

Հեղինակ` Գոհար Ստեփանյան

Հավելյալ սնուցումը սկսելուց հետո՝ փոքրիկի համար սկիզբ է առնում աշխարհը նորանոր համերով և բույրերով բացահայտելու գայթակղիչ և տևական շրջանը: Երեխաների սնուցման արդի մոտեցումները հանդուրժող, իսկ առավել հաճախ՝ խրախուսող են բնական համերի շտեմարան համեմունքների հանդեպ: Կյանքը բառիս բուն իմաստով համով-հոտով դարձնող այս հրաշագործներն այսօր շատ կարևորվում են նաև ամենափոքրերի սնուցման գործում: Կան մշակույթներ, որոնք ավանդաբար էլ վաղ են սկսում համեմունքներով հարուստ ուտեստ առաջարկելը երեխաներին: Հնդկաստանում, Առաջավոր Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրներում մանկական սնուցումն աչքի է ընկնում համային բազմազանությամբ: Պետք է ենթադրել, որ մենք՝ հայերս, ևս ավանդաբար չենք խուսափել փոքրիկների սնունդը համեմելուց՝ հաշվի առնելով համեմունքների առատությունը մեր կենցաղում: Continue reading