Քայլակ, թե ոչ… իսկ չո՞չ

Ես էլ շատերի նման հղի ժամանակ շատ գրականություն էի կարդում փոքրիկների մասին: Հետեվություններից մեկը, որ արեցի իմ ընթերցանությունից, այն էր, որ մենք քայլակ չենք օգտագործի եվ ամեն կերպ կխրախուսենք չոչ անելը… Դա զարմանալի հնչեց իմ ծանոթների մեծ մասի շրջանակում, քանի որ մեր շրջապատում շատերը հպարտանում են նրանով, որ երեխան առանց չոչ անելու քայլել է, քալել են “սովորեցնում” փոքրիկին…

Իսկ ես կարծում եմ, որ (1) քայլակնեը վատ են ազդում ձեվավորվող փոքրիկի զարգացման վրա: Դրանք մի քիչ ազատում են մայրիկին, բայց չեն թուջլ տալիս, որ երեխայի զարգացող ողնաշարը եվ մեջքի մկանները զարգանան եվ ճիշտ ուղղությամբ: Մանրամասներ չեմ ներկայացնում, քանի որ դրանք ծավալուն են եվ թեմայի շուրջ բավականին հոդվածներ կան (ես կարդացել եմ ռուսերեն):

(2) Մայրիկին մի քիչ ազատության հնարավորություն տալու համար նախընտրում եմ “մանեժը”, իհարկե չեմ կարծում, որ երեխան այնտեղ պետք է շատ երկար գտնվի: Ավելի լավ է, նա ազատ տարածքում պառկի, գլորվի, չոչ անի եվ զարգանա մեծերի աչալուրջ հսկողության տակ: Համաձայն եմ, որ “մանեժը” սահմանափակում է շրջակա աշխարհն ուսումնասիրելու հնարավորությունները, իսկ քայլակն այդ հնարավորությունները լայնացնում է, բայց առաջին կետի հիման վրա կարծում եմ, որ վնաս/օգուտ վերլուծությունը “մանեժի” օգտին է:

(3)Մեջքի զարգացման համար ամենալավ բանը չոչ անելն է: Այդպես ճիշտ են զարգանում եվ ամրանում մկաններն ու ողնաշարը:

(4) Երեխային պետք չէ քայլել սովորեցնել (խոսքը չի գնում հատուկ կարիքներով երեխաների մասին), երեխան բռնվելով կանգնում է եվ առաջին քայլերն է անում, երբ ինքը զգում է, որ ֆիզիկապես պատրաստ է դրան: Եթե մինչեվ 2 տարեկան երեխան դեռ նման փորձեր չի անում, պետք է դիմել բժշկի: Իսկ եթե  չոչ անելուց հետո նա անում է այդ փորձերը, մեծերի դերը, նրան պաշտպանելն է եվ դա անվտանգ անելու հանարվորություններ տրամադրելը:

Այս ամենով հանդերձ իմ պոքրիկ մարտիկը նստեց 6.5 ամսեկանում, կանգնեց 8-9 ամսեկանում եվ քայլեց 10 ամսեկանում 🙂

Իսկ ինչ եք կարծում դուք… կամ էլ պարզապես թեմա մտորումների համար…