Հավանաբար բոլորի մոտ էլ երեխաների հետ թղթով աշխատելուց հետո մնացորդներ են մնում: Ես միշտ ափսոսում եմ դրանք գցել ու հավաքում եմ մի տոպրակի մեջ: Վերջերս մի հետաքրքիր տաբերակ գտանք դրանք օգտակար օգտագործելու համար. պատրաստում ենք այ այսպիսի ամուր թղթե ափսեներ, որոնց մեջ կարելի է տաբեր բաներ դնել… օրինակ` մատիտներ, վրձիններ, մանր խաղալիքներ, անգամ կոնֆետներ (բայց պարտադիր փաթեթավորված)… 🙂
Պատրաստման ընթացքը բավականին կեղտոտ ու հետաքրքիր է, ինչի համար էլ երեխաներին անչափ դուր է գալիս 😀 հաստատ հաճույքով կմասնակցեն 🙂
Ուրեմն այսպես… Ձեզ պետք կգան.
– թղթերի մնացորդներ,
– մկրատ (թեև կարելի է ձեռքով ճղել),
– ПВА սոսինձ և մի քիչ սովորական ջուր,
– որևէ հարմար տարրա, որի մեջ կխառնեք սոսինձն ու ջուրը և որը հավանաբար վերջում կգցեք,
– մեկ այլ տարրա, որին ուզում եք ձեր թղթե ափսեն իր ձևով նման ստացվի,
– սննդի համար նախատեսված կպչուն պոլիեթիլենային տոպրակ (դրանք սովորաբար վաճառվում են рулон-ով), կամ фольга,
– վազելին (վստահ լինելու համար, որ վերջում չորացած սոսինձը հեշտ կպոկվի տարրայից),
– բամբակ (վազելինը քսելու համար):
Նախ պատրաստեք հիմքը:
Տարրան, որին ուզում եք նմանվի ափսեն, շուռ տվեք և ծածկեք/պատեք տոպրակով, կամ фольга-ով: Տոպրակի դեպքում սոսինձը վերջում հեշտությամբ պոկվում է, իսկ фольга-ի վրա մենք վազելին էինք քսել ապահովության համար:
Այնուհետև տարրայի մեջ խառնեք սոսինձն ու ջուրն այնպես, որ սոսինձը պարզապես մի քիչ ջրիկ ստացվի:
Թաթախեք թղթի մնացորդները սոսնձաջրի մեջ, մի թեթև քամեք ու դրանցով ծածկեք տարրայի ամբողջ մակերեսը: Որքան շերտերը շատ լինեն, այնքան վերջում մեր ափսեն ավելի ամուր ու կայուն կլինի:
Մենք որպես վերջին շերտ անձեռոցիկ օգտագործեցինք նկարի տարբերակում, բայց, անկեծ ասաց, արդյունքն ինձ այդքան էլ դուր չեկավ…
Երբ վերջացնեք, դրեք չորանալու: Սովորաբար ամբողջությամբ լավ չորանալու համար 1-2 օր է պետք լինում:
Հետո թղթե շերտը առանձնացրեք, հանեք հիմքի վրայից և որոշեք, թե ինչ նպատակով եք օգտագործելու ձեր արդեն պատրաստի գեղեցիկ թղթե ափսեն 🙂
Ի դեպ, կարելի է թղթերից ծաղիկներ կտրատել ու ամենաառաջին շերտը դրանցով ծածկել: Այդ դեպքում պատրաստի ափսեի մեջ ծաղիկներ կլինեն 🙂 դե կամ էլ մեքենաներ… դա արդեն ըստ երևակայութան և ըստ ճաշակի …
🙂