Ինչպե՞ս և ինչո՞վ զբաղեցնել մեր մշտապես ակտիվ ու չարաճճի բալիկներին 🙂 Մեկ-մեկ թվում է, թե էս աշխարհում էլ չկա մի բան, որ նրանց կհետաքրքրի ու կստիպի գոնե մի երկու րոպե նստել մի տեղում 🙂 Քանի որ վստահ եմ, որ գրեթե բոլոր մամաներն ու պապաները վաղ թե ուշ նման վիճակում հայտնվում են, մտածեցի վատ չէր լինի այստեղ ունենալ պրակտիկ խաղերի ցանկ: Մեկ էլ տեսար մեկն իր բալիկի համար մի նորություն գտնի 🙂
Դե… ինչ հիշեմ կգրեմ, բայց իմացեք, որ բոլորիցդ նոր մտքեր եմ սպասում! 🙂
Նախ նշեմ մի քանի “սովորական” ու “ընդունված” զբաղմունքներ, որոնց մասին հաճախ պարզապես մոռանում ենք.
– խորանարդիկներ (կուբիկներ),
– գունավոր մատիտներով նկարչություն / գունազարդում,
– ջրաներկով նկարչություն / գունազարդում,
– մոզաիկա,
– փազլներ (կան շատ տարբեր` անգամ փոքր տարիքի համար նախատեսված տարբերակներ) և այլն:
Իսկ ահա մի քանի “լրացուցիչ” միտք 🙂
1.
Գետնին դնում եք A1 չափսի սովորական թուղթ, երեխան պառկում է վրան,մատիտով ուրվագծում եք և “գործի” ձեր մասը համարում եք ավարտված 🙂 Երեխային գունավոր մատիտներ ու ֆլոմաստերներ եք տալիս և առաջարկում “իր” վրա ավելացնել աչքերը, քիթը, բերանը, հագուստը և այլն…
Իմ երեխաները հաճույքով նկարում էին հատկապես երբ հասակակից հյուրեր էին ունենում! 🙂
2.
Թղթի վրա փոքրիկ խզբզում եք, իսկ երեխան պետք է այդ խզբզածից իր գունավոր մատիտներով, կամ գրիչով ինչ-որ կոնկրետ պատկեր ստանա!
Շատ հարմար է սա խաղալ, երբ ինչ-որ տեղ ինչ-որ բանի եք սպասում, քանի որ բացի թուղթ ու գրիչից ոչինչ պետք չէ:
Հետաքրքիր է լինում, երբ խաղում են 1-ից ավելի երեխաներ: Հենց իրենք են խզբզում “մրցակցի” թղթի վրա, որ տեսնեն, թե ով ավելի հետաքրքիր պատկեր հետո կստանա 🙂
3.
Ոնց-որ թե բոլոր բալիկներն էլ սիրում են սառնարանի վրա փակցվող մագնիսները 🙂 Նախօրոք պատրաստեք մագնիսիկներ (կարելի է խանութից գնել էժան ու չկոտրվող), տվեք երեխային, թող ինչքան ուզում է կպցնի ու խաղա:
Ի դեպ, կարելի է երեխային ոչինչ չասել, այլ նախօրոք կպցնել այնպես, որ ձեռքը հասնի ու հաստատ կողքով անցնելուց կնկատի ու կխաղա 🙂
4.
Սկուտեղի (поднос) մեջ լցնում եք շաքարավազ (կամ ալյուր, կամ ուրիշ մանր բան) և երեխան մատիկով վրան “նկարում է” 🙂
5.
Տոպրակի մեջ լցնում եք տարբեր բաներ (խաղալիք մեքենա, մատիտ, բանալի, պատառաքաղ և այլն), երեխան պետք է հերթով հանի և առանց նայելու` շոշափելով ասի, թե ինչ է:
Եթե մեկից ավել երեխաներ են խաղում, կարող եք ամեն ճիշտ պատասխանը հաշվել որպես մեկ միավոր և վերջում երեխաներից մեկին հաղթող ճանաչել:
6.
Սեղանին դնում եք տարբեր բաներ` խաղալիք մեքենա, մատիտ, բանալի, պատառաքաղ և այլն: Երեխային տալիս եք մեկ րոպե ժամանակ դրանք հիշելու համար: Հետո երեխան շրջվում է, իսկ դուք այդ առարկաներից մեկը պահում եք: Երեխան պետք է նայի ու փորձի հիշել, թե ինչն է պակասում:
7.
Տվեք ձեր փոքրիկ բալիկներին պլաստմասե ափսեներ ու թասեր, նրանք հաճույքով մի որոշ ժամանակ դրանցով կխաղան 🙂
8.
Այս մեկը հետաքրքիր է խաղալ 2 երեխաների հետ:
Վերցնում եք շատ նկարներով գիրք: Բացում եք մի էջի վրա և երեխաներին ասում եք, որ ցույց տան ձեր ասած նկարը: Հաղթում է նա, ով ավելի արագ է գտնում նկարը:
9.
Թղթե նավակներ պատրաստեք, հետո դրեք ջրով լի թասիկի մեջ ու փչելով քշեք 🙂
10.
Թղթե ինքնաթիռներ պատրաստեք և տեսեք, թե ումն ավելի հեռու կթռչի:
11.
Բոլոր երեխաներն էլ սիրում են անսովոր ու տարօրինակ բաներ: Թող մի անգամ էլ նկարեն գունավոր մատիտների փոխարեն օգտագործելով բնական նյութեր` բանջարեղեն և մրգեր (բազուկ, գազար, բալ և այլն): Շատ չկեղտոտվելու համար, կարող եք խոհանոցային (ռեզինե) ձեռնոցներ հագցնել:
Իսկ, եթե երեխան սիրում է վրձինով նկարել, կարող եք բնական ներկեր պատրաստել` օգտագործելով թեյի գույնը (հատկապես հետաքրքիր է ստացվում “Կառկադե” թեյով), սուրճը և այլն 🙂
Կարող եք լիմոնի հյութով էլ փորձեր կատարել!
12.
Դեռ չեմ հանդիպել երեխայի, ով չսիրի խաղալ տիպերով (наклейка): Գնեք տարբեր չափերի, գույների, տեսակների տիպեր և նկարչական ալբոմ: Երեխան հաճույքով կզբավի!
Ի դեպ, կան տիպեր, որոնք նախատեսված են կահույքի վրա կպցնելու համար ու պոկելուց հետք չեն թողնում!
13.
Դոմինոի հատիկները կագնեցրեք` շարեք իրար հետևից, վերջինը գցեք ու բոլորը շարքով գեղեցիկ կընկնեն 🙂 Երեխաները ժամանակի ընթացքում այս խաղը կատարելագործում են 🙂
Սա համացանցից մի օրինակ է`
14.
Տուփերից, ստվարաթղթերից, գրքերից և այլ հարմար բաներից խաղալիք մեքենաների համար հետաքրքիր, երկար ու թեք ճանապարհներ ու ցատկահարթակներ կառուցեք: Ի դեպ, երեխաներն իրենք էլ հաճույքով ինքնուրույն կկառուցեն ու կքշեն իրենց մեքենաները:
15.
Երեխային տվեք դոմինոներ, խորանարդիկներ, խաղալիք մեքենաներ ու կենդանիներ, թող քաղաքներ, գազանանոցներ, հիվանդանոցներ և այլ հետաքրքիր բաներ կառուցեն: Սովորաբար սա բոլոր երեխաների համար է հետաքրքիր լինում և հարմար է, երբ 1-2 հյուր բալիկներ են լինում:
Ես դեռ էլի կավելացնեմ! 🙂
Shaaaaaaaaaaat hetaqrqir mtqer tvecir Astghik jan,menq magnisov u duyli mej lcrac tarber banerov xaxum enq,mnacacn el mecananq heto 🙂 😀
Իսկապես շատ հետաքրքիր խաղեր են, շնորհակալություն նաև կայքը ստեղծողներին:
shat lav kajqe shnorhakalutjun,hetaqrqir informacia karelie stanal
Aystegh el ahagin hetaqrqir mtqer kan! 🙂
http://www.sixsistersstuff.com/2012/01/101-fun-easy-and-cheap-indoor-activites.html
վայ, վաղուց էս էջը չէի նայել, վաղվա համար շատ հարմար խաղեր գտա: :-*
:))) :*