Խաղեր
Ինչպե՞ս և ինչո՞վ զբաղեցնել մեր մշտապես ակտիվ ու չարաճճի բալիկներին Մեկ-մեկ թվում է, թե էս աշխարհում էլ չկա մի բան, որ նրանց կհետաքրքրի ու կստիպի գոնե մի երկու րոպե նստել մի տեղում
Քանի որ վստահ եմ, որ գրեթե բոլոր մամաներն ու պապաները վաղ թե ուշ նման վիճակում հայտնվում են, մտածեցի վատ չէր լինի այստեղ ունենալ պրակտիկ խաղերի ցանկ: Մեկ էլ տեսար մեկն իր բալիկի համար մի նորություն գտնի
(այցելել էջը)
Հայկական մանկական կայքեր
Ամեն անգամ լավ “լինկեր” ենք գտնում, ուրախանում ենք, հետո էլի կորցնում ենք: Որոշեցի հավաքել մի տեղ, որ շատ չտանջվենք (այցելել էջը)
Հայկական մանկական մուլտ-երգեր
Ֆեյսբուքի մեր “Armenian Parents’ Corner” խմբում պարբերաբար անդրադառնում ենք մանկական մուլտ-երգերին: Մի շարք բաներ ենք հիշում, իրարից նոր բաներ իմանում, ուրախանում, հետո էլի մոռանում ենք… մինչև էլի մեկն անդրադառնա այս թեմային
Վերջին քննարկման ժամանակ առաջարկվեց ամբողջը հավաքել այստեղ` armparents.com-ում, ես էլ ուրախությամբ առաջարկն ընդունում եմ ու խնդրում նոր բաներ հիշելու դեպքում անպայման ինձ ասել (այցելել էջը)
Ուրախ այբուբեն
«Գունավոր Ոտանավոր»-ի օգնությամբ փոքրիկները կսովորեն 38 բանաստեղծություն, որոնք համապատասխանում են այբուբենի տառերին: Ուրախ եւ զվարճալի կենդանիներն ու իրերը կառուցված են այնպես, որպեսզի փոքրիկ հանդիսատեսը դիտելիս չհոգնի այլ արագորեն սերտի բոլոր բանաստեղծությունները
Մանկագիրներ` Հովհաննես Թումանյան, Աթաբեկ Խնկոյան, Հենրիկ Սեւան, Սամվել Հովհաննիսյան: (այցելել էջը)
Ոչ հայկական մանկական մուլտ-երգեր
Հայկական մանկական մուլտ-երգերն առանձին էջում ներկայացվեցին, այստեղ էլ անդրադառնանք ոչ հայկականներին (այցելել էջը)
Մանկական սիրված երգերի բառեր
Մեր յուրաքանչյուր երեխայի հետ մենք կամա թե ակամա մեր մանկությունն ենք վերապրում:
Հիշու՞մ եք մեր մանկության երգերը
Կաշխատեմ այստեղ հավաքել բոլոր “հին” և նոր երգերի բառերը, որ մեր բալիկների համար երգենք (այցելել էջը)
Քանի որ շատերն են հարցրել, թե որտեղից կարելի է գտնել մանկական բանաստեղծություններ, որոշեցի դրանք էլ այստեղ հավաքել Եթե էլի հիշեք, ասեք, ուրախությամբ կավելացնեմ
(այցելել էջը)