Քանի որ շատերն են հարցրել, թե որտեղից կարելի է գտնել մանկական բանաստեղծություններ, որոշեցի դրանք էլ այստեղ հավաքել 🙂 Եթե էլի հիշեք, ասեք, ուրախությամբ կավելացնեմ 🙂
Շնորհակալություն Լիանա Եղիազարյանին, Մարի Հովհաննիսյանին, Նանե Մկրտչյանին, Լիլիթ Ավետիսյանին, Գայանե Բադալյանին, Լիաննա Գևորգյանին և Մարիամին ցուցակը համալրելու համար! 🙂
1. Փոքրիկ դույլով ջուր եմ բերում, ՈՒ մայրիկիցս օճառ խնդրում, Թաշկինակս առած այսպես, Լվանում եմ մայրիկիս պես։ |
2. Արդեն մեծ եմ ես գիտե՞ք, Էլ ինձ փոքրիկ չկարծե՛ք: Ոտքիս ծայրին թե կանգնեմ, Մեծ սեղանին կհասնեմ: |
3. Ծափիկ, ծափիկ, ծափ անեմ, Ւջնեմ բակում խաղ անեմ, Մի փունջ ծաղիկ հավաքեմ, Բերեմ մայրիկիս նվիրեմ։ |
4. Սիրում եմ քեզ հայոց լեզու, Մայրիկիս պես անուշ ես դու, Քեզնով եմ ես հպարանում Կարդում, գրում, արտասանում։ |
5. Ծիտի՛կ, ծիտի՛կ, մո՛տ արի, Քեզ տամ կորեկ ու գարի, Չվախենա՛ս, չթռչե՛ս, Ես չեմ ուզում բռնել քեզ: |
6. Ձի-ձի, փայտե ձի, Մեր դռանը կապեցի, Կարմիր գույնով ներկեցի, Ով որ ունի այսպես ձի, Թող գա ինձ հետ նա մրցի: |
7. Ես վառվռուն վարդն եմ ալ, Քնքուշ, բուրավետ ծաղիկ եմ գարնան, Բոլորից շատ է սիրում ինձ մարդը, Ես եմ բնության ծիծաղն ու զարդը: |
8. Գարուն եկավ, արտը ծլեց, Ծիտը ծառին անուշ երգեց, Մանուշակը գլխիկն հանեց, Գարնան գալը մեզ ավետեց: |
9. Բը՛զ, բը՛զ, բըզբըզան, Բզեզն եկավ տըզտզան, Եկավ-ընկավ թակարդը, Նրան բռնեց չար սարդը: |
10. Ձյու՛ն, փափուկ ձյուն, ճերմակ ձյուն, Ձյուն է գալիս շատ արագ, Մենք էլ սահնակներն առած` Սարի գլխից իջանք ցած: |
11. Կատվիս համար մի տոնական, սիրուն կոշիկ գնեցի, թաթիկները լվացի, անդրավարտիք կարեցի: Բայց ինչպե՞ս ես հագցնեմ, պոչը որտե՞ղ թաքցնեմ: |
12. -Նապաստա´կ, նապաստա´կ, Ի՞նչ ես նստել ծառի տակ: Արի´ գնանք մեր բակը: -Չեմ գա, չեմ գա ձեր բակը, Ձեր բակի մեծ շունիկը Համփ կանի, փափլիկ պոչիկս կտանի… |
13. -Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս, Բակն ու դուռը լի Ինչքան սպիտակ Թիթեռ է գալի… Էսքան շատ թիթեռ Չեմ տեսել ես դեռ: -Չէ՛,իմ անուշիկ, Թիթեռներ չեն էտ. Թիթեռներն անցան Ծաղիկների հետ: Էտ ձյուն է գալի, Փաթիլն է ձյունի, Որ կարծես սպիտակ Թիթեռնիկ լինի: |
14. Մայրիկ, ես քեզ Շատ-շատ եմ սիրում: Թե չես հավատում` Նայիր աչքերիս, Աչքերից մեջ Դու ես երևում: |
15. Բկլիկ-ՁկնիկՁկնի’կ, լո’ղ տուր, լո’ղ արա, Դրսի որսը թո’ղ արա. Իջի’ր ջրի հատակը, Մինչև անցնի վտանգը:Տե՜ս, փորձանք կա քո գլխին, Մի լավ մտիկ երեխին, Որդ է խփել իր կարթին, Չմոտենաս էդ որդին:Ինձ չլսեց շեկլիկը, Ինձ չլսեց բկլիկը, Հո’պ, կուլ տվեց նա որդը, Կարթը մնաց կոկորդը: |
16. Այսօր ուրիշ է կարգը, Ե´ս եմ մաքրել հատակը: Վա´յ, վա´յ, վա´յ, ի՞նչ արիք, Սենյակ ինչո՞ւ ոտք դրիք: Տեղներումդ քարացե´ք, Նորից շարժվել չփորձե´ք: Ջուր չխմեք` Կկաթի: Հաց-մաց չուտեք` Կթափվի: Լուսամուտը չբացե´ք, Փոշի կգա, իմացե´ք: Ոչ ոք ուժեղ չշնչի, Թե չէ` փայլը կկորչի: Ի´նչ է, մաքրել հատակը, Կարծում եք, թե կատա՞կ է… |
17. Արև, շող տուր ու ժպտա, Տերև, ցող տուր ու ժպտա, Ծիտիկ, երգ տուր ու ժպտա, Ծաղիկ, բույր տուր ու ժպտա, Ւմ Դավիթը քունն առնի, Աչքը բացի ու զարթնի, Զարթնի , ասի, – Ա- տա-տա… Ու բոլորիդ բարև տա։ |
18. Նկարել եմ իրար մոտիկ Մի մեծ կատու, մի մուկ պստիկ: Վայ, ինչ սխալ բան եմ արել, Որ իրար մոտ եմ նկարել… Հանկարծ կատուն վրա կգա, Խեղճ մկնիկի սևը կտա… Քանի ուշ չէ ջնջեմ խեղճին Ու նկարեմ հաջորդ էջին: |
19. Երբ ես փոքր էի, Տատս ինձ համար, Հեքիաթ էր պատմում, Որ քունս տանի: Հիմա էլ ես եմ, Տատիկիս համար, Հեքիաթներ պատմում, Որ շուտ չքնի: |
20. Ծափիկ-ծափիկ, ծափ-ծափիկ, ՈՒնեմ տատիկ ու պապիկ: Տատս ճաշ է պատրաստում, Պապս՝ ծառ է պատվաստում: Իսկ ես նստած ծառի տակ, Նկարում եմ նապաստակ: |
21. Տիկնիկիս համար լվացք եմ անում, Փռում արևին, մի լավ չորացնում, Ապա արդուկով կոկիկ արդուկում, Որ իմ տիկնիկը միշտ մաքուր լինի, Կոկիկ հագնված, ժիր ու սիրելի: |
22. Նկարել եմ մի լավ պարտեզ, Պարտեզի մեջ՝ ծառեր պես-պես, Ծառերի մոտ՝ մի ցանկապատ, ցանկապատից շուն է կապած: Որ երբ հանկարծ անկարգ Սոսը, ուզի մտնել իմ պարտեզը, շունը հաչի, Սոսը փախչի: |
23. ԼՈԻՍԻՆ Լուսին, լուսին, Լուսերես, Ինչքան, ինչքան Կլոր ես:Լույս ես տալիս Գիշերով, Քո վառվռուն Թշերով: |
24. Խխունջը Մեր խխունջն ունի Շատ ապահով տուն, Որտեղ ապրում է Ամառ թե աշուն: Ամպերն են գոռում, Կարկուտ է տեղում. Խխունջն անվախ է, Նա չի էլ դողում: |
25. ԶատիկըԵս զատիկն եմ, ես զատիկն եմ, Մեր պարտեզի մի հատիկն եմ: Մեջքիս ունեմ սև-սև պուտեր, Ունեմ մանրիկ, սիրուն տոտեր: Ման եմ գալիս ծաղկեծաղիկ, Ծծում նեկտար, խմում շաղիկ: Ամբողջ օրը թևին տալիս, Մեր պարտեզում ման եմ գալիս: Երբ արևը մայր է մտնում, Իմ հին բույնը էլ չեմ գտնում: Ո՛ր թփում էլ տանի քունս, Հենց այնտեղ է լինում բույնս: |
26. Երբ ձեռքերս չեմ լվանում, Ինձ ասում են` լվացվի՛ր, Մեծը երբեք չի ծուլանում, Արդեն մեծ ես, իմացի՛ր: Թե քույրիկս թատրոն գնա, Ինչքան խնդրեմ` չի տանի. Ինձ կասի` դու տանը մնա, Փոքրիկ ես դեռ` չեն թողնի: Հենց որ ժամը ութն է լինում, Ինձ ասում են` քնիր շուտ, Փոքրիկները շուտ են քնում, Տես` դրսում ինչ մութ է, մութ… Մեկն ասում է` մեծ ես արդեն, Մեկն ասում է` փոքր ես շատ. Մե՞ծ եմ, ասե՛ք, թե՞ փոքր եմ դեռ. Ո՞նց իմանամ ես հաստատ… |
27. Մենք սիրում ենք քեզ աշուն, քաղցր միրգ ես դու բերում` Հասած խաղող թփերի տակ, տանձ, սերկևիլ, նուռ ու թուզ, Հոտն է բռնել շատ անուշ: |
28. Մարկս հիմա չոփ-չոփ անի, Տոտիկները հոպ-հոպ անի, Ջուրը մտնի թութուշ-մութուշ, Չոփ-Չոփ անի` դառնա պուպու~շ: |
29. Ա’խ, էսպես էլ գիժ ամիս. Մարդու հանգիստ չի տալիս: Էսօր ուրախ օր կանի, Վաղը` անձրև ու քամի, Առավոտը` պայծառ օդ, Կեսօրը` մութ ու ամպոտ: Մին հագնում է սպիտակ, Մին կանաչին է տալիս, Մի օր ցուրտ է, մի օր` տաք, Մին խնդում է, մին` լալիս… Ա’խ, էսպես էլ գիժ ամիս: |
30. Ջան, իմ գնդակ, իմ գնդակ, Կանաչ, կարմիր, կապուտակ, Թռիր վերև, իջիր ցած, Չալոն մնա զարմացած: Գլոր-Գլոր գլորվիր, Թփերի մեջ մոլորվիր, Փիսոն գտնի խտտի, Խունջիկ-մունջիկ պտտի: |
31. -Բժի’շկ, բժի’շկ, ե’կ մեր տուն Շատ հիվանդ է մեր կատուն, Մի ճա’ր արա լավանա, Թե չէ ձեռքից կգնա: Մեր Վաչիկը, ահագին Ճերմակ խալաթը հագին, Լուսիկի հետ մտավ տուն, Ուր պառկած էր մեր կատուն: Նայեց սուր-սուր ճանկերը, Շոյեց կեռ-կեռ հոնքերը, Ծոցատետրը դուրս հանեց, Գրիչն առավ ու գրեց. <<Ոչինչ, ոչինչ, ձեր կատուն Չունի այնքան տաքություն, Մի մուկ, մի ձուկ որ ուտի, Շուտ կկանգնի նա ոտքի>>: |
32. Արև, արև, եկ, եկ, Զիզի քարին վեր եկ, Սև-Սև ամպեր հեռացեք, Արևին ճամփա տվեք: Թողեք նա գա մեզ մոտ, Նրա լույսին ենք կարոտ, Կարմիր արև, եկ, եկ, Զիզի քարին վեր եկ: Արևն հաղթեց ամպերին, Շողքը ձգեց սարերին, Զիզի քարը տես, տես, Պսպղում է ոսկու պես: Սիրուն արև, միշտ եկ, Զիզի քարին վեր եկ: |
33. Փիսիկը նստել մի մութ անկյունում, Ունքերը կիտել ու լաց է լինում: Մոտիկ է գալիս մի ուրիշ կատու. -Ինչու՞ ես լալիս, ա’յ փիսո ջան, դու: -Ի՞նչ անեմ, հապա, որ լաց չլինեմ, Գանգատ է անում փիսոն տխրադեմ: Էն Համոն թաքուն մածունը կերավ, Գնաց տատի մոտ, ինձ վրա դրավ: Հիմի տատիկի հետևից ընկած Ինձ են ման գալիս մի-մի փետ առած Էն քոթոթ Սուրենն, Անոն ու Մոսոն, -Ու՞ր է, ասում են, ու՞ր է գող փիսոն, Ա~խ, թե մի գտանք, մածուն ցույց կտանք: Էսպես բան սարքեց էն Համոն իմ դեմ, Ի՞նչ անեմ, հապա, որ լաց չլինեմ: Ու փիսոն նստել մի մութ անկյունում, Ունքերը կիտել ու լաց է լինում: |
34. Քիթիկը շատ, շատ էր տխուր, Բերանն ասաց. -Ինչու՞ ես լուռ: Քիթիկն ասաց. -Ինչքա՞ն մնանք թե դու, թե ես այսպես մենակ: Աչիկները երկու հատ են, Ականջները երկու հատ են, Երկու հատ են ոտքը, ձեռքը, Իր զույգն ունի ամեն մեկը: Ես ու դու ենք մենակ այսպես, Մի հատ դու ես, Մի հատ էլ ես: Արի մենք էլ ընկերանանք, Էլ չմնանք այսպես մենակ, Իրարու հետ դառնանք երկու, Պաշտպան կանգնենք մեկս մեկու: |
35. Սիրուն,, սիրուն, կապուտակ, Չարաճճի իմ գնդակ, Մի քիչ ինձ մոտ դու մնա, Այդքան հեռու մի’ գնա:Քեզ կանչում եմ, հա կանչում, Իսկ դու հեռու ես փախչում, Բողարի պես մեր բարի, Երբ կանչում եմ, շու’տ արի: |
36. Մի ամբողջ օր նկարեցի ես իմ տատին, Եվ նկարը կախ արեցի մեր տան պատին: Մազերը սև, հոնքերը սև ես արեցի, Ժպտուն աչքեր, կարմիր այտեր նկարեցի: Ու գրեցի թղթի ծայրին իմ նկարած` <<Այս իմ տատն է’ անմահական խնձոր կերած>>: |
37. Մի անգամ հանկարծ Ես հիվանդացա, Երբ աչքս բացի, Այնպես վախեցա. Գործիքը ձեռքին, Ակնոցը աչքին, Բժիշկ պապիկն էր Նստել իմ կողքին: Բայց բժիշկ պապին Ինձ ոչինչ չարեց, Կանչեց մայրիկին Ու դեղեր գրեց. Դեղերն էլ, գիտե՞ք, Դառը չէին իսկի, Խմեցի մեկ-մեկ, Լավացա կրկին: Եվ այն օրվանից Որտեղ էլ տեսնում, Բժիշկ պապիկից Էլ չեմ վախենում… |
38. Ամբողջ ձմեռ վերմակ առել Քուն էր մտել մի ծաղիկ, Ձյունի ծոցում նա չէր մրսում, Քունն էր հանգիստ, անուշիկ:Երբ արևը իր բարևը Տվեց սառած աշխարհին, <<Ելե’ք, ելե’ք, սիրու’ն բալեք>>, Ձայն տվեց նա բոլորին:Ձյունի ճեղքեց, ելավ, կանգնեց, Բոլորից շուտ մի ծաղիկ, Մարդիկ տեսան, ուրախացան, Անվանեցին ձնծաղիկ: |
39. Փիղը մտավ կրկեսը, Բռնեց կրկեսի կեսը. Ինչ հսկա, ինչ հսկա, Ոնց որ սարը կրկես գա: Այ քեզ փիղ, Այ քեզ փիղ…Այնքան մեծ է այնքա~ն մեծ. Մի դեզ խոտը նա ծամեց, Խմեց մի մեծ տակառ ջուր, Գլխով արեց` էլի’ տուր: Մի քիչ փչեց կնճիթով, Շոգ ամառը դարձավ զով:Առյուծ ընկնի ոտքի տակ` Թուղթ կդառնա մի բարակ: Ամբողջ շենքը շուռ կգա, Թե որ ուսը քիչ դեմ տա… Այ քեզ փիղ… Այ քեզ փիղ…Մեջքին մի տուն կտանի. Այ քեզ ուժեղ կենդանի… Փիղ է, հա… Փիղ է հա… Կարճ անունով` աժդահա… |
40. Նկարեցի մի մեծ արև, Կապույտ երկինք, Կանաչ տերև, Մի աղավնի Ճերմա~կ-ճերմակ, Մի քարե տուն, Մի կանաչ բակ, Հետո` քույրիկ, Մի լավ մայրիկ, Մի լավ հայրիկ, Իսկ վերջում էլ` Մի քաջ զինվոր, Որ պահպանի Այդ բոլորը Գիշեր ու զօր: |
41. Փիսիկ, փիսիկ, չալ պոչիկ, Վանա ճուտիկ, խուճուճիկ, Փիսիկ, փիսիկ, շուտ արի, Իմ բալիկին օրորի: Կտամ ես քեզ կովի կաթ, Կարմիր գինի, նռան հատ, Կապեմ վզիդ թաշկինակ Ու հագցնեմ տաք մուշտակ: Փիսիկ, փիսիկ, շուտ արի, Իմ բալիկին օրորի: |
42. Երբ սեպտեմբեր եկավ Մենք պայուսակ բռնեցինք, Մանկապարտեզն ավարտած` Դեպի դպրոց գնացինք: Մանկապարտեզն ավարտած դեպի դպրոց գնացինք, Երգ, ծիծաղ միացան Զանգի անուշ ղողանջին, Արևի պես մեզ ժպտաց Մեր ուսուցիչն առաջին, Արևի պես մեզ ժպտաց Մեր ուսուցիչն առաջին: |
43. ԳՐԻՉ Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ, Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։ Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին Գրում ես միշտ վարժ ու կարգին Իսկ իմ ձեռքին խազմըզում ես Սև ագռավի ճանկերի պես։ Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։ Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ Գրի էնպես արագ-արագ, Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։ Գրիչը լուռ լըսում, լըսում, Ճըռճըռում է ու խազմըզում, Բայց այս անգամ արդեն կարծես, Փոքրիկ ծտի ճանկերի պես։ |
44. ՔԱՄԻՆ ― Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ․․․ Քամին է, քամին, Տես անզգամին, Բերան չունի՝ փչում է, Թևեր չունի՝ թռչում է, Ձեռքեր չունի՝ քաշում է, Իմ փոքրիկին քշում է։ Կորի դու, քամի, Անպիտան քամի, Մի վախի, ջանիկ, Փեշս պինդ բռնի, Ես թող չեմ անի, Քամին քեզ տանի։ |
45. ՏԵՐԵՎԱԹԱՓ ― Ա՛յ փոքրիկներ, ա՛յ սիրուններ Ասավ քամին տերևներին,― Աշուն եկավ, մոտ է ձմեռ, Ի՞նչ եք դողում ծառի ծերին: Ոսկի, դեղին, վառ ծիրանի Գույներ հագեք խայտաբղետ Ու ճյուղերից ձեր մայրենի Եկեք ինձ հետ, փախեք ինձ հետ․․․ Տերևները հենց լսեցին, Նախշուն-նախշուն գույներ հագան Սվսվալով տխուր երգեր՝ Քամու թևին թռան, փախան: |
46. ԳԵՏԱԿԸ — Ո՞ւր ես վազում Այդպես արագ, Ա՛յ դո՜ւ կայտառ, Սիրուն գետակ. Կանգ առ, խաղանք Էս ծառի տակ: «Չէ՜, փոքրիկս, Գնամ պիտի. Տես ջաղացը Գյուղի մոտի. Պետք է ուժ տամ, Որ պտտի: Ցածն էլ հովտում Անուշահոտ Ինձ են մնում Ծաղիկ ու խոտ, Հոգնած-ծարավ Տավարն ու հոտ: Սառն աղբյուրը Բարձր սարի Դրանց համար Է ինձ տալի, Իր զով ջուրը Կլնլալի: Իսն Կամուրջի Տակն էլ որ կա, Կալվացքը Պառավ կնկա, Պետք է լվամ Քանի լույս կա: Դե՛, տեսնո՞ւմ ես. Մնա՜ս բարով. Ճամփաս ցանած Հազար գործով, Դադար չունեմ Ես մինչև ծով»: |
47. ՓՈՔՐԻԿԻ ԽՐԱՏԸ Այ ժամացույց, ժամացույց, Դու չե՞ս հոգնում խոսելուց, Մի բերան հենց`տիկ, հա տիկ… Բա դու չունե՞ս մի տատիկ, Որ քեզ ասի. – Սուս արա, Գլուխներս դու տարար: Հերիք խոսես ու շարժես Սլաքներ ու ճոճանակ, Քո չափ թե որ ես խոսեմ, Տատն ինձ կասի. – Չաչանակ: |
48. ԵՂԵՎՆՒ Անտառից եկած կանաչ եղևնին Հիշում է կանաչ իր ընկերներին… Գարուն է բերել այս ձմռան օրով Եվ տուն է մտել կանաչ շորերով։ Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ Երգել ու պարել մինչև ուշ գիշեր։ Այնպես հպարտ է նայում աշխարհին, Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին: |
49. ԾԼՎԼԻԿԸ* Է՜յ, չալ ծիտիկ, չալպտուրիկ, Որ երգում ես տան կտուրին, Նոր ես ելել տաք բարուրից, Չե՞ս վախենում չար ուրուրից: Թռի’ր, արի’ դու ինձ մոտիկ, Կեր եմ փթրել, տե’ս, ալյուրից: Կորի’ր, ուրուր, է՜յ, միտքը չար, Կորի’ր, կատու՝ գող, մեջքը չալ: Եկավ մայրը ծլվըիկի, Գտավ բալին իր մինուճար: * Ծլվլիկ – երաժշտահավ: Синица. |
50. ԹԵ ՉԷ Դավիթիկը փռված թախտին՝ Ւնչ- որ բան է ասում տատին. – Բա-բա, լա-լա, կա-կա, թա-թի, Գը-ղա, լա-լա, նա-նա, տի-տի… Տատը հարցրեց. – Ւ՞նչ ես ուզում, Ուտեմ էդ քո թլատ լեզուն։ Մայրը թե՝ վա՜յ, էս ի՞նչ արի, Ախր ջուրը ուշացրի։ Ասում է՝ տար, չոփչոփ անեմ, Թե չէ հիմա բայբայ կանեմ։ |
51. Երկու փիսիկ փափկապոչ ճամփին տեսան մի բլոճ: Բլոճ էր, մե՜ծ ու փայլուն, ճռճռալով էր քայլում: Երկու փիսիկ փափկապոչ Ասին. “Բարև, այ բլոճ: ՈՒ՞ր ես գնում քեզ ու քեզ, Արի ընկեր դարձիր մեզ”: Բլոճն ասաց՝ չեմ ուզոզզու՜մ… Սրանք էլ թե՝ պի՛տի գաս: Բլոճն ասաց՝ չեմ ուզզզու՜մ… Սրանք էլ թե՝ պի՛տի գաս: Մենք՝ երկուսո՜վ, դու՝ մենա՜կ, Չենթարկվե՞ս, դա էր պակաս… Բլոճն այստեղ ճռռաց, ճոճվեց, Ձայնը կարծես կնճռոտվեց. – Զզզու՜ր եք դուք ձեր ուզզզա՜ծն ուզզզու՜մ… Այ կխայթեմ ես ձեր լեզզզուն… Փիսիկները սարսափից Թռան բարձրիկ քարափից, ճանկռոտեցին դունչ ու պոչիկ Էլ բլոճին չեկան մոտիկ: |
52. Ես մի փոքրիկ Եղբայր ունեմ, Կարգին չի խոսում, – Լա-լա, տա-տա,- Ւբր ինձնից Գնդակ է ուզում։ Թե մի բան է Ձեռքից ընկնում, Ճչում է՝ լե-լես, Երբ տալիս եմ,ծիծաղում է, Այսինքն՝ ապրես։ Ւնձ էլ մի նոր Անուն դրել, Ասում է՝ ղա-ղա, Եվ իր խելքով Թռվռում է, Որ հետս խաղա։ էս ինչ տեսակ Դավիթ է, տո, Ւնչու՛ չի խոսում, Բա ծիտիկի Չափ էլ չկա՞, Որ երգ է ասում։ |
53. Փոքրիկ եղբայրս, երբ լաց է լինում, Հո դժվար գործ չի, ես եմ օրորում: Տունը մաքրելիս, Սեղան գցելիս Ես շատ հաճախ եմ օգնում մայրիկիս: Այն էլ ասեմ, թող գաղտնիք չմնա, Ես աղջիկ չեմ հա~` տղա եմ, տղա… |
54. Իմ պապիկը գործասեր Ամեն անգամ ինձ կասեր. – Թե դաս ունես` սովորի, Թե գործ ունես` կատարի, Օրը կանցնի, կգնա, Ինչ որ չանես` կմնա:Ու մի օր էլ կտեսնես, Ընկերներից ետ կընկնես: Դու տղա ես ժիր տղա, Գործը քեզնից թող դողա, Աշխարհը մի խոսքի է, Ժամանակը ոսկի է: |
55. Ամանորի տոն է ուրախ, Նոր տարի է, նոր տարի: Երգում, պարում, ծիծաղում են Ձագուկները անտառի: |
56. Պապիկն ուներ մի լավ թոռ, Մեկ ել կոտրած մի աթոռ, -Գնամ, -ասաց իմ պապին, Գնամ բերեմ վարպետին: Գնաց, մնաց նա երկար, Բայց երբ արդեն տուն եկավ, Նորոգած էր աթոռը, Եվ քրտնած էր ժիր թոռը: |
. | . |
Ուզու՞մ եք գտնել հենց ձեր երեխաների տարիքին, ցանկալի խմբակներին համապատասխան ու գերադասելի տարածքում գործող զարգացման կենտրոններ, մանկապարտեզներ, դպրոցներ, արվեստի խմբակներ և այլ հաստատություններ… Միացեք www.ArmParents.com
Վաj Աստղիկ ջան, վաղուց չէի մտել այս կայք, շատ հաճելի է շնորհակալության համար, ես սիրով եմ տեղադրում այդ բանաստեղծությունները, պետք է պահպանենք, թե չէ մի տեսակ նոր բաներ չկան:
:))))
ԳԵՏԱԿԸ
— Ո՞ւր ես վազում
Այդպես արագ,
Ա՛յ դո՜ւ կայտառ,
(շարունակությունը ջնջված է…)
Լիլիթ ջան, շնորհակալություն! 🙂
Ես բանաստեղծությունն ավելացրեցի վերևի ցուցակում և քո գրածի կեսը ջնջեցի, որ կարդացողները չշփոթվեն…
🙂
🙂 😀
anchap uraxaca aysqan lav u shat manakan banastexcutyunner VERJAPES gtnelov. Aprum em hayastanic durs, cheq patkeracni inchqan ei pntrum nman banastexcutyunner poqrikneris sovorecnelu hamar. Anchap shnorhakal em!!!!
Շնորհակալություն, Աստղիկ ջան, փնտրածս գտա: Մի գուցե գիտեք նաև այս բանաստեղծությունը < Հայաստանը իմ անունն է, ազգանունն է> չեմ կարողանում գտնեմ: Շնորհակալ կլինեմ:
Լիլիթ ջան, սա?
“Հայաստանը իմ անունն է,
Ազգանունն է,
Ինձ ուժ տվող զորությունն է,
Իմ հինը և նորությունն է,
Իմ լեզուն է, այբուբենը,
Ուրիշ խոսքով այն ամենը,
Ինչը կյանքն ու խորհուրդն է տան:”
… և միասին կոչվում են հայ ու Հայաստան:
Հիշեցի, շնորհակալ եմ:
Բարև Ձեզ շատ սհորհակալ եմ հրաշալի բանաստեղձությունների համար
Դո՛փ դո՛փ դոփդոփիկ,
Ունեմ երկու ամուր տոտիկ,
Ես քայլում եմ ա՜յ Էսպե՛ս
Մեկ երկու, մեկ երկու….
Վայ, ինչքան ուրախացա, Դավիթիկի մասին բանաստեղծություններ կան, ու իսկը իմ Դավիթիկի մասին (փոքր բալիկիս):)…
Ես էլ մի բանաստեղծություն ներկայացնեմ ներքևում, որ մանկական չի, բայց երեխայի կողմից է գրված…սրամիտ է:)
This poem was nominated by UN as the best poem of 2008, Written by a half-educated African Kid
When I born, I black
When I grow up, I black
When I go in Sun, I black
When I scared, I black
When I sick, I black
And when I die, I still black
And you white fellow
When you born, you pink
When you grow up, you white
When you go in sun, you red
When you cold, you blue
When you scared, you yellow
When you sick, you green
And when you die, you gray
And you calling me colored?