Սիրված երգերի բառեր

Մեր յուրաքանչյուր երեխայի հետ մենք կամա թե ակամա մեր մանկությունն ենք վերապրում:
Հիշու՞մ եք մեր մանկության երգերը 🙂

Կաշխատեմ այստեղ հավաքել բոլոր “հին” և նոր երգերի բառերը, որ մեր բալիկների համար երգենք 🙂

Շնորհակալություն Սյուզի Սիրունյանին ցուցակը համալրելու համար 🙂

1.
ԲԱՐԻ ԳԻՇԵՐ
Մութն է ընկել, ուշ է արդեն
Աչիկներն են ձեր փակվում,
Երազի մեջ մութ գիշերվա
Հեքիաթներն են արթնանում:
Եվ գիշերը մոր պես բարի
Մեզ շոյում է երազում,
ՈՒ մինչև լույս աստղ ու լուսին
Անուշ հեքիաթ են պատմում:
Դե, փոքրիկ ջան, նանիկ արա,
Քեզ օրոր եմ ես ասում,
Ինչ ուզում ես կտեսնես դու
Քո անուշիկ երազում:
2.
ԱՐԵՎ
Արև, արև, եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-Սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տվեք:
Թողեք նա գա մեզ մոտ,
Նրա լույսին ենք կարոտ,
Կարմիր արև, եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տես, տես,
Պսպղում է ոսկու պես:
Սիրուն արև, միշտ եկ,
Զիզի քարին վեր եկ:
3.
***
Մի փոքրիկ բացատում,
Մի փոքրիկ տնակում,
Ապրում էր մի փոքրիկ աղջնակ:Այդ փոքրիկ աղջկան,
Այդ սիրուն աղջկան,
Սիրում էր մի փոքրիկ պատանի:
(կրկն.)Բայց դևը չար դևը,
Փախցրեց աղջկան,
Ու տարա՜վ պալատը:Տղան իր ձին նստեց,
Թուր կեծակին կապեց,
Աղջկան չար դևից ազատեց:
(կրկն.)
4
ԹԶՈՒԿԻ ԵՐԳԸ
Երազ, երազ այս աշխարհում
Ես ապրում եմ, թռվռում,
Ճամփորդներին թափառական
Դեպի իմ տուն եմ կանչում
Իմ տուն եմ կանչում:
Բայց բոլորը ծիծաղում են միշտ,
Թե թզուկ ես թիզ ու կես,
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում այսպես:(
Բայց իմ հոգում կա մի երազանք,
Ճերմանկ, ճերմակ, թևավոր`
Մեծանալ եմ ես երազում
Այս աշխարհում լուսավոր,
Վառ ու լուսավոր:
Ու բոլորը ծիծաղում են միշտ
Թե թզուկ ես թիզ ու կես,
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում այսպես:(
5.
ԵՐԱԶԱՆՔ
Մեծ երկնքում փայլող աստղեր
Ձեզ խնդրում եմ ինձ հիմա տարե՛ք վերև,
Որ երկնքից նայեմ ներքև,
Իմ փայլով սիրո լույսեր այնտեղ վառեմ:
Իմ մեծ սիրուն փոքրիկ լուսին
Ես խնդրում եմ քեզ դու ինձ դի՛ր քո ուսին,
Թող երկուսով փայլենք ու շողանք, որ
Բոլորին թվա, թե կա երկու լուսին:
Կրկ. Երազանքների բարի՛ փերի,
Քեզ խնդրում ենք մեր երազը վառ դու կատարի՛ր
Ու մանուկներին անհոգ, բարի
Անհամար երգեր, ուրախ օրեր դու պարգևի՛ր:
Երազանքների բարի՛ փերի,
Քեզ խնդրում ենք մեր երազը վառ դու կատարի՛ր
Ու մանուկներին, ու մանուկներին
Դու անհոգ օրեր պարգևի՛ր:
Թող որ տանենք մեզ հետ այսօր
Ողջ աստղերը, որ թվում են հեռու, բայց մոտ (շատ մոտ):
Այդ ժամանակ արդեն մենք էլ ձեզ պես
Կփայլենք ու կշողանք արևի պես:
Հե՜յ, հե՜յ, սիրու՛ն լուսին, բա՛րկ արև անմար,
Մեզ համար, մեզ համար գարուններ բերե՛ք լուսե,
Նոր երգեր ու սեր:
Կրկ. Երազանքների բարի՛ փերի,
Քեզ խնդրում ենք մեր երազը վառ դու կատարի՛ր
Ու մանուկներին անհոգ, բարի
Անհամար երգեր, ուրախ օրեր դու պարգևի՛ր:
Երազանքների բարի՛ փերի,
Քեզ խնդրում ենք մեր երազը վառ դու կատարի՛ր
Ու մանուկներին, ու մանուկներին
Դու անհոգ օրեր պարգևի՛ր, պարգևի՛ր:
6.
ԻՄ ՓՈՔՐԻԿ ՆԱՎԱԿ
Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա։Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս, արդյոք,
Ծովին կապուտակ։Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ,
Ու՞ր ես դու, ու՞ր ես լողում,
Ու՞ր են քեզ, ու՞ր են տանում
Գետի ալիքները խելագար։Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս արդյոք
Ծովին կապուտակ։

Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց,
Ու փոքրիկ գետակը վարարեց։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Դու հասա՞ր արդյոք
Ծովին կապուտակ։

Թե ճանապարհին
Խորտակեց քամին
Եվ դու քնեցիր
Գետի հատակին։

7.
ՃԿՈՒՅԹԻԿ
Ձեռքի մատները տարիներ առաջ
Եղբայրներ էին գործունյա ու քաջ.
Բոլորն էլ երկար,
Իրար հավասար,
Գործը շատ սիրող,
Մեկմեկու օգնող։Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ մատիկն է ա(յ)ն,
Ճկույթիկ, ճկույթիկ,
Փոքրիկ բարեկամ։Բայց թե Ճկույթի խելքին ի՞նչ փչեց,
Օրերից մի օր թարս ձիու նստեց.
Ո՛չ մուրճ էր բռնում,
Ո՛չ հունձ էր անում,
Ո՛չ կացին սրում,
Ո՛չ ծաղիկ ջրում։Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ փոքրիկ մատիկ,
Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ փոքրիկ մատիկ։Չէր հանում նույնիսկ իր մատի փուշը
Իր մատի փուշը,
Գնալով այսպես թուլացավ ուժը,
Օրեցօր մաշվեց
Բարակեց, քաշվեց,
Այսպես փոքրացավ
Ուղիղ կես դարձավ։Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ մատիկն է ա(յ)ն,
Ճկույթիկ, ճկույթիկ,
Փոքրիկ բարեկամ։
8.
ՆԱՊԱՍՏԱԿՆ ԵՄ ՍԻՐՈՒՆԻԿ
Կանաչ-կանաչ բացատում
Վազվզում եմ, թռչկոտում,
Ուտում գազար ու տերև,
Կրծում արմատներ։Իմն է անտառը սիրուն,
Իմն են բացատն ու առուն,
Ծաղիկները բուրավետ,
Սար ու հովիտ, արահետ։Նապաստակն եմ ես սիրունիկ,
Մորթս շատ փափուկ է ու ձյունիկ։Երբ որ ես քուն եմ մտնում,
Աչքերս բաց են մնում,
Որ որսորդին շուտ տեսնեմ,
Զարթնեմ ու արագ փախչեմ։

Իսկ երբ ձմեռն է իջնում,
Ես արջի պես չեմ ննջում.
Թափառում եմ շարունակ,
Անցնում դաշտ–ձորակ։

Ճամփաներով ձյունապատ
Ես անցնում եմ յոթ բացատ,
Բանջարանոց եմ մտնում
Ու համեղ կեր եմ գտնում։

Նապաստակն եմ ես սիրունիկ,
Մորթս շատ փափուկ է ու ձյունիկ։

9.
***
Ոտքերով խաչեր եմ անում
գնում եմ, գնում
Եվ ցերեկը, և՜ գիշերը
այս օտար երկրում։
Եղանակաը խանգարում է
գնում եմ, գնում
Ես վաղուց արդեն հյուր եմ
Այս օտար երկրում…
10.
***
երբ սեպտեմբեր եկավ
մենք պայուսակ բռնեցինք
մանկապարտեզն ավարտած
դեպի դպրոց գնացինք
մանկապարտեզն ավարտած
դեպի դպրոց գնացինք
Երգ, ծիծաղ միացան
Զանգի անուշ ղողանջին,
Արևի պես մեզ ժպտաց
Մեր ուսուցիչն առաջին,
Արևի պես մեզ ժպտաց
Մեր ուսուցիչն առաջին
11.
***
Գիշերվա աստղազարդ երկնքում
Արթանցան շշուկները անուշ,
Եվ լուսինը դեմքիդ վրայով
Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ:Կրկ. Պամ պարա պա պա…Նա փակեց քո աչքերը հոգնած,
Ու լցրեց քո հոգին պատրանքով,
Ականջիդ նոր հույսեր շշնջաց,
Որ դու արթնանաս ժպիտով:Կրկ. Պամ պարա պա պա…

Մոտեցիր ու բաց արա
Քո պատուհանը, ի՛մ փոքրիկ,
Երևաց կարմիր արևը,
Տե՛ս՝ թռչում է նա երկինք:
Արևի ոսկե շողերը
Նկարել են քո պատին
Այս փոքրիկ, հրաշք նկարը,
Այս ծառերն ու այս այգին:

12.
ՓՈՔՐԵՐԻ ԱՇԽԱՐՀ
Մեծերի աշխարհում ես իմ տեղը չեմ գտնում,
Շատ զբաղված են գործերով ու աշխատանքով:
Փոքրերով հավաքվենք, մեր աշխարհը կառուցենք
Ու հրավիրենք այնտեղ հեքիաթներ գունեղ:Փոքրերի աշխարհ, միշտ պայծառ,
Ձայն, հնչյուն ու բառ,
Օրը մեզ համար
Տոն է անդադար:Փոքրերի մոլորակ, պտտվում ես շարունակ,
Քո կողքին արևն է մեր՝ ժպիտով անկեղծ:
Թե տխուր եք, մոլոր, Ձեզ խորհուրդ կտամ այսօր.
Մեր աշխարհ Դուք համեցեք, սիրտը Ձեր բացեք:Փոքրերի աշխարհ, միշտ պայծառ,
Ձայն, հնչյուն ու բառ,
Օրը մեզ համար
Տոն է անդադար:
13.
***
Իմ լավ շնիկ, իմ սիրունիկ,
Արի, նստի, դաս տամ քեզ:
Լինես ուշիմ, գրաճանաչ,
Որ խեղճ երբեք չլինես:
Ախ, չէ որ առանց գրքի,
Տխուր է կյանքում,
Ինչ հեքիաթներ,
ինչ հրաշքներ,
Զարմանալի-զարմանալի
Ինչեր ասես կան գրքում,
Զարմանալի-զարմանալի
Ինչեր ասես կան գրքում…
14.
Զինվորիկն եմ ես փոքրիկ
Հայոց բանակի,
Հարազատ թոռնիկն եմ
Քաջ Անդրանիկի:Համազգեստ հագիս ունեմ
Ես զինվորական,
Եվ ուսիս՝ զենք ու զրահ՝
Այն էլ իսկական:Միշտ առաջ, դու ետ մի մնա,
Ձախ, աջ, ձախ,
Քայլդ հստակ, քայլդ հաստատ,
Ձախ, աջ, ձախ:Մեր սահմանը կհսկենք մենք,
Ձախ, աջ, ձախ,
Որ խաղաղ ապրի մեր ազգը,
Ձախ, աջ, ձախ:

Կյանքում ինչ էլ որ դառնամ,
Թեկուզ գիտնական,
Նավաստի կամ օդաչու,
Կամ զինվորական,

Պիտի բարձր միշտ պահեմ
Դրոշը հայկական,
Որ աշխարհն իմանա
Ազգն իմ հայկական:

Միշտ առաջ, դու ետ մի մնա,
Ձախ, աջ, ձախ,
Քայլդ հստակ, քայլդ հաստատ,
Ձախ, աջ, ձախ:

Մեր սահմանը կհսկենք մենք,
Ձախ, աջ, ձախ,
Որ խաղաղ ապրի մեր ազգը,
Ձախ, աջ, ձախ:

15.
***
Пусть бегут не уклюже
Пещеходы по лужам,
А вода – по асфальту рекой.
И неясно прохожим,
В этот день непогожий
Почему я веселый такой.А я играю на гармошке,
У прохожих на виду.
К сожаленю день пождения
Только раз в году.Прилетит вдруг волшебни
В голубом вертолете
И бесплатно покажет кино,
С днем пождения поздравит,
И наверно оставит
Мне в подарок пятсот эскимо.
(припев)
16.
***
Жил отважный капитан
Он объездил много стран
И не раз он бороздил океан.
Раз пятнадцать он тонул,
Пропадал среди акул,
Но ни разу даже глазом не могрнул.Припев:Капитан, капитан, улыбнитесь!
Ведь улыбка – это флаг корабля.
Капитан, капитан, подтянитесь!
Только храбрым покоряются моря.
17.
***
Я на солнышке сижу,
Я на солнышко гляжу…
Все сижу и сижу-у
И на солнышко гляжу.
Носорог, рог, рог идет,
Крокодил, дил, дил плывет.
Только я все сижу
И на солнышко гляжу. 🙂
.
. .

One thought on “Սիրված երգերի բառեր

Leave a Reply