Բարև ձեզ, սիրելի մամաներ ու պապաներ 🙂
Այսօր երեխաներիս տարել էի գազանանոց: Շատերդ կմտածեք, որ երևի վաղուց չէինք գնացել ու դրա համար եմ սա համարում գրելու արժանի թեմա, բայց չէ, իրականում հակառակն է, այսօրվա մեր այցը գազանանոց այս ամսվա մեջ արդեն երրորդ անգամն էր 🙂 Իսկ այ հենց առիթի/պատճառի մասին էլ ուզում եմ պատմել: Մենք մայիսից մասնակցում ենք Երևանի գազանանոցի խնամակալների ծրագրին և տղաս խնամակալում է մի ուղտայծի` լամայի: Ծրագիրը նորություն է ու փրկություն այն ծնողների համար, ում երեխաներն ուզում են կենդանի պահել, իսկ իրենք ինչ-ինչ պատճառներով չեն կարող, կամ չեն ուզում: Ծրագիրը հնարավորություն է տալիս ընտրել գազանանոցում ապրող որևե կենդանու և որոշակի գումար վճարելով (որն, ի դեպ, թանկ չէ նման բանի համար) դառնալ նրա խնամակալը 1 տարի ժամկետով: Այս ժամանակահատվածում հնարավորություն եք ունենում ժամանակ առ ժամանակ այցելել “ձեր” կենդանուն, շփվել նրա հետ, կերակրել նրան և այլն… Տղայիս համար կենդանի ունենալն ամենամեծ երազանքն էր և իր ծննդյան օրն այսպիսի նվեր անելը` ամենաճիշտ որոշումը! Ինչպես ասում են` “աշխարհն իրենն էր” 🙂
Կերակրելու համար կենդանուն կարելի է այցելել ամիսը մեկ անգամ, բայց, քանի որ գազանանոցը վերջերս հաճախ է հետաքրքիր միջոցարումներ կազմակերպում (որոնց մասին էլ կգրեմ վերջում), առիթներ լինում են “արտահերթ” գնալու գազանանոց ու առիթից օգտվելով` հեռվից բարևելու մեր լամային 🙂 Այսօր էլի մեր “գազանանոցային” օրերից էր ու ոգևորությունս ստիպեց գրել այս “պոստն” ու ձեզ էլ պատմել այս ծրագրի մասին: Միգուցե դուք էլ ունեք իմ տղայի նման կենդանի սիրող երեխա ու միգուցե այս “պոստի” արդյունքում մի երեխա ևս իրեն երջանիկ զգա մի օր 🙂
Խնամակալների ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հենց գազանանոցի կայքում` www.yerevanzoo.am
Երևի թե իմ փոխարեն ով էլ լիներ, չէր դիմանա չդնել այստեղ այս նկարը 🙂
Բացի այս ծրագրից, գազանանոցն ունի նաև այլ հետաքրքիր նոր բաներ 🙂 Ամեն ուրբաթ այնտեղ լինում է կենդանիների վերաբերյալ դոկումենտալ ֆիլմերի բացօթյա ցուցադրում: Մենք մի ուրբաթ գնացինք: Անկեղծ ասած` կարծում էի, թե տղայիս համար ձանձրալի կլինի, բայց զարմանալիորեն մինչև վերջ նայեց ու դեռ հետո էլ երկար քննարկում էր 🙂 Բայց այ աղջիկս հաստատ չէր նայի… համենայնդեպս այդպես եմ կարծում…
Բացի այս ամենից, այսօր այնտեղ մի վանդակի վրա հետաքրքիր հայտարարություն տեսա` “Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է ականատեսը դառնալու և մասնակցելու Սև անգղների կերակրմանը: Յուրաքանչյուր ուրբաթ ժամը 17:30-18:00”: Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է այդ կերակրման պրոցեսն իրենից ներկայացնում, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ հաջորդ ուրբաթ կիմանամ 😉 լոլ
Եվ այս ամենի վերջում ուզում եմ բոլորիդ տեղյակ պահել, որ օգոստոսի 28-ին գազանանոցը հրավիրում է իր այգում նշելու ՊԱՂՊԱՂԱԿի օրը! 🙂 Միջոցառման մասին մանրամասներ չգիտեմ, բայց հուսով եմ, որ շուտով կտրամադրեն!
Կարծես թե ոչինչ չմոռացա… 🙂
Aya jan esel vogevorveci,shaat hetakrkir er ,esinchkan ban imacank:)) merci texekatvutyan hamar:))shaterin petk kga;))
նկարը շաաաաաաաաաաաատ լավն էր, պոստն էլ էր լավը : Դե ես հուսով եմ, որ մենք բոլորով կմասնակցենք պաղպաղակի օրվան նվիրված միջոցառմանը 🙂
🙂 Շնորհակալություն! 🙂
Սաթի ջան հա, ահագին լավ բաներ են անում 🙂 հուսով եմ կկարողանան մեր գազանանոցը “խելքի բերել” 🙂
Անուշիկ ջան, անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը!!! Մնումա միջոցառման մասին տեղեկություն տան 🙂
ես էլ եմ անհամբեր սպասւմ 🙂
Ապրի մեր գազանանոցի նոր տնօրենը: Դու էլ ապրես Այա ջան, ես չգիտեի որ նման հետաքրքիր միջոցառումներ կան մեր գազանանոցում: Իսկ բալիկդ հրաշք է, ու շաաատ սիրուն հրաշք 🙂
Շնորհակալություն, Արմինե ջան 🙂
nkari masin moraca asem vor shaaat HAVES nkar e;)))
Շնորհակալություն! 🙂 Շատ լավ նկարա ստացվել, ինձ էլա շատ դուր գալիս 🙂
Aya jan, txad iskapes hrashq e!! Nkar@ nuynpes 🙂 karox er amsagri shapik darnal 🙂 Shat urax em, vor mer gazananoc@ pordzum e poxarel drsi pordz@. Edpisi baner estex US-um shat kan… Husov em, mi or mer gazananocn el en tesq@ kunena, inch vor estexi gazananocner@… dzez el hacheli ev urax paxpaxaki or!!!!
Starik jan (ayspes kareli e dimel?), shnorhakautyun! 🙂
Gazananocn iskapes vogevorvac porcum e norutyunner mtcnel. Orinak, moraca henc text-is mej grel, vor siramargerin vandakic hanel en u aynpisi nor “vandakum en” pahum, vorteghic erb uzen karogh en durs gal u hachax mardkanc mot en gnum 🙂 Baci dranic el asum en, vor shutov aryucnerin mec taracq en talu u vandaki poxaren linen mec u azat taracqum, bayc iharke anvtang 🙂 Tesnenq…
Anchap urax em ayd ameni hamar 🙂 Arden quyrikis govazdel em, vor ir baliknerin el tani!!! Isk indz kareli e ev Astghik dimel, ev starik 🙂 chnayac ceruk em darnum, bayc chem nexvum dranic 🙂
Starik jan che, es t-n Թ em asum, enpes vor hech el ceruk ches darnum 🙂 Ham el nkar vor dnes profile-id mej, kerevas 😉 lol
Gazananocn amsi 28-i mojocarum@ teghapoxel e amsi 4in. Manramasnern imanalun pes bolorid teghyak kpahem!