Մեր առաջին հանդիպումը (Մաս առաջին)

Վերջապես տեղի ունեցավ մեր խմբի անդամների առաջին հանդիպումը! ՈՒՌԱ! 🙂
Շատ ափսոս, որ երկարատև պայմանավորվածություններից հետո քիչ մարդ եկավ, բայց դե պատճառները հարգելի էին… մեկի բալիկը “թարս” պահի էր քնել, մյուսի բալիկները հիվանդացել էին, մյուսը “չեր հասցրել” վիզայի ու ինքնաթիռի տոմսերի հարցը լուծել գալու ու մեզ հասնելու համար 😉
Ինչևէ…
Հանդիպեցինք երեկ` սեպտեմբերի 4ին, Երևանի կենդանաբանական այգում, ուր նշվում էր Պաղպաղակի օրը …

Մինչ Մանեն ու Մարկը թարս-թարս միմյանց նայելով ծանոթանում էին, Մարին (Мари Оганесян) ճշտում էր, թե ում պետք է սպասենք 🙂

Այն ընթացքում, երբ ես ու Սեդան (Seda Mikayelyan) զրուցում էինք, Մարին հեռախոսով “պոստ” էր անում Ֆեյսբուքում 🙂

Մարկը դեռ ուսումնասիրում էր Մանեին, իսկ Մարին` Ֆեյսբուքի քոմենթները 🙂

Կարծես թե Մանեի հետ “բարիշեցին”, հիմա հերթը Լևոնինն է 🙂

Ռուբենն էլ, ինչպես բոլոր նորմալ բալիկները, չէր կարող մի տեղում երկար կանգնել 🙂

Անուշիկի (Anushik Nik) Դանիելան առաջին անգամ էր կենդանաբանական այգում 🙂

Կարինե (Karine Abrahamyan) ջան, Մարին իր խոստումը կատարել է, բոլորս վկա էինք 😉 😀

Կենդանաբանական այգին հետաքրքիր անակնկալ էր պատրաստել իր այցելուների համար` արջերի կերակրման արարողությունը դարձնելով ավելի բնական ու հետաքրքիր 🙂

Նույնիսկ ես (Astghik Aya Zakaryan) և Սեդան էինք հաճույքով դիտում 🙂

Ցավոք փոքրերի համար այդ “շոուն” անհետաքրքիր էր, այդ պատճառով էլ Սեդայի հետ մնացինք արջերի մոտ, իսկ Մարին ու Անուշիկն իրենց բալիկների հետ շարունակեցին քայլել մյուս կենդանիների վանդակների ուղղությամբ… 

Արջերից հետո մենք էլ գնացինք մյուս կենդանիների մոտ…

Իսկ հետո, իհարկե, կարուսելներ… 🙂

Հետո Մարիին ու Անուշիկին էլ չհանդիպեցինք, որ հրաժեշտ տանք 🙁

Իսկ հետո հանդիպեցինք Անիին (Ani Badalyan) ու Լիլիթին (Lilit Avetisyan) 🙂

Հետո Սեդային ու Ռուբենին ճանապարհեցինք տուն, մի փոքր էլ դրսում քայլեցինք ու գնացինք տուն…
Թեև լավ էր ու հետաքրքիր, բայց մի բանում բոլորս համոզվեցինք! Հաջորդ անգամ պետք է հանդիպել այնպիսի մի տեղ, որտեղ երեխաները մեզ “քաշքշելու” տեղ չունենան! 🙂

 

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

16 thoughts on “Մեր առաջին հանդիպումը (Մաս առաջին)

  1. ինչ լավ նկարներ են, շնորհակալություն Աստղիկին: Դե ես Կարինե Աբրահամյանին խոստացել եմ, հենց եկավ հավաքվում ենք մեր տանը 🙂

  2. Անուշիկ ջան, խնդրեմ 🙂
    Բա ասա, որ տենց բան եք որոշել, որ բոլորով փող հավաքենք, Կարինեի ընտանիքի համար տոմսեր առնենք, շուտ գան, որ շուտ հանդիպենք 😀

  3. Ափսոս, որ էրեխեքի հետ անհնար էր նորմալ հավաքվել ու նկարվել… մի հատ ընդհանուր նկար չստացվեց անել ոչ մեր, ոչ էլ գոնե էրեխեքի… մնաց հաջորդ անգամվա 🙂

  4. ՖԲ-ում մեկնաբանեցի, հետո նոր ֆայմեցի, որ էստեղ կարելի էր գրել :ՃՃՃ Բայց այստեղ էլ ուրիշ բան կգրեմ: Նախ էլի ասեմ, որ շատ ընտիր ու հավես նկարներ էին. Անուշիկ ջան պայմանավորվածությունը լրիվ ուժի մեջ է, լօլ. Աստղիկ ջան ցավոք, բայց մյուս կողմից ել թու թու թու փողի խնդիր չէ իմ գալը, այլ իմ վիզան դեռ պատրաստ չէ, Աստված տա մյուս տարի կգամ: Իհարկե նենց չի, որ մի տարի նստեք ինձ սպասեք, հանգիստ կարող եք հանդիպել, լօլ: Իմ գալուց էլի առիթ կլինի:

  5. Նայեցի, կարդացի, շատ լավ ու հաճելի նկարներ են: Շատ եմ ափսոսում, որ չկարողացանք ներկա գտնվել այդ օրը, շատ էի ուզում ծանոթանալ ձեզ հետ:

  6. Ինչ լավ բալիկներ են, ինչ սիրուն մամաներ են: Ինչ հավես ա որ տեսնում ես ում հետ ես խոսացել 😀
    P.S. Լևոնն ու Մանեն ինչ սիրուն իրար թաթիկներ բռնել կանգնել են:)
    Բա Մարկի մռթոշ անուշ մռութը:D

  7. Երեխեք ջան, շատ լավն եք բոլորդ, ցավում եմ, որ մենք չկարողացանք ձեզ միանալ։ Ոչինչ, մյուս անգամ։ Բոլորդ էլ շատ սիրուն եք ու պուպուշ։ Աստղ ջան, դու էլ նկարներով ու հավես քոմենթներով բոլորիս մասնակից ես դարձրել էդ հանդիպմանը։ 🙂

Leave a Reply