Հայ մայրիկ հեռուստածրագրի նախաձեռնությամբ այս անգամ Ֆեյսբուքի “Armenian Parents’ Corner” խմբի մայրիկներով հավաքվեցինք Թումանյանի այգում: Առաջին անգամ էի հանդիպում բոլորին` Suzie Sirunyan-ին, Sofia Harutyunyan-ին, Shakeh Badalyan-ին, Gayane Nazaryan-ին, Lilit Shekoyan-ին…..
Առաջինը հանդիպեցի Սյուզիին, ում բալիկին ամենաշատն էի ուզում տեսնել-ծանոթանալ:)
Հետո արդեն հեռվից հեռու Սեդային բարևեցի, Շաքեի հետ ընկերացանք, Մարկն ու Մարիան էլ սիրեցին իրար:)
Սոֆիայի ու Լիլիթի բալիկներն այնքան լավ էին զգում հողերին նստաց, որ Լիլիթի փոքրիկը նույնիսկ սկսեց թավալվել:)
Մայրիկներից ոմանք հիշել էին իրենց մանկությունը:)
Մեր մայրիկիներն էլ բալիկների շնորհիվ ընկերացան:)
Հայ մայրիկին, ավելի ճիշտ Հայ հայրիկ Գոռին (loooooooool) հարցազրույց տալուց հետո մի քիչ էլ խմբով նկարվեցինք, ու քանի որ արդեն բալիկների քնելու-ուտելու-լացելու-նվնվալու ժամն էր, վազեցինք տներով 🙂
Շատ հաճելի ժամանակ անցկացրինք ես ու Մարկս, ափսոս միայն, որ դեռ շատ փոքր ենք ինչ-որ բան հասկանալու ու հիշելու համար:)
shat lav orer, apri Hay Mayrik haghordume
Շատ ափսոսում եմ, որ չկարողացանք ձեզ միանալ, բայց ուրախ եմ, որ հանդիպումը լավա անցել! 🙂 Ապրեք!