<<Աջ>> և <<ձախ>> հասկացությունները երեխայի համար բավական դժվար է ընկալել: Հարկավոր է, որ երեխան բավական շուտ տարբերակի դրանք: Երեխան, որը չի կարողանում տարբերել <<աջը>> և <<ձախը>> հետագայում կունենա ընթերցելու, հաշվելու, շրջապատում շուտ կողմնորոշվելու դժվարություններ:
Իմ խորհուրդը`
Դեռ վաղ տարիքից, երբ պատրաստվում եք զբոսանքի դուրս գալ երեխայի հետ, սկսեք սովորեցնել նրան <<աջ>> և <<ձախ>> հասկացությունները: Օրինակ` հագնվելու ընթացքում ասեք, – հիմա հագնենք վերնազգեստը: Տուր ինձ քո աջ ձեռքը, հետո ձախ ձեռքը: Նույնը կոշիկները հագնելու ընթացքում, կամ աստիճանները բարձրանալու և իջնելու ընթացքում անընդհատ ասել, – աջ ոտքը բարձրացրու, հետո ձախ ոտքը: Այդպես կամաց-կամաց նրա մոտ նույնպես կառաջանա դրանք տարբերակելու ցանկություն:
Ամբողջական մտապատկեր
Սովորեցնել երեխային կողնորոշվել և զարգացնել տեսողական հիշողությունը
Սեղանի վրա շարեք 6 տարբեր իրեր (խաղալիքներ` տիկնիկ, մեքենա, գնդակ և այլն): Խնդրեք երեխային որպեսզի ուշադիր նայի այդ իրերին, այնուհետև ասեք որ նա շրջվի կամ դուրս գա սենյակից, հանեք կամ ավելացրեք մի առարկա, ապա ետ կանչեք երեխային և խնդրեք, որ ասի թե ինչ առարկա է ավելացել կամ պակասել սեղանի վրա:
Մայրիկներ ջան հուսով եմ, Ձեզ նույնպես դուր կգան այս վարժությունները:
Ինչ լավ գրառում է 🙂
Երբեք չէի կենտրոնացել այս թեմայի վրա, բայց շատ ճիշտ ու հետաքրքիր խորհուրդներ եք գրել: Շնորհակալություն 🙂