Կինը կարո՞ղ է համատեղել աշխատանքը ընտանիքի հետ: Մի քանի տարի առաջ մտածում էի, որ կարող է , հիմա հասկանում եմ, որ հազիվ հասցնում է, հետո չգիտեմ: Ու ինչքան էլ ասեն, որ դա մարդու տեսակից է, չեմ հավատա, համատեղման դեպքում կորչում են շատ կարևոր բաներ՝ երեխայի հետ խաղալու հաճույքը, երեխային դպրոցից տուն բերելու հրճվանքը, գտնվում են ամենատարբեր ծառայություններ, որոնք վերցնում են իրենց վրա այդ գործառույթները և էլի շատ բաներ, իսկ արդյունքում երեխան օտարանում է ծնողից: Ամեն ինչ հարթ չէ նաև աշխատանքի վայրում, երեխան հիվանդացավ, պետք է թույլտվություն վերցնես, երեխայի ժողովն է պետք է խնդրես, ու անընդհատ փորձես փոխհատուցել այդ ամենը քո լարված աշխատանքով: Իսկ պաշտոնեական առաջխաղացումը դժվար այդ դեպքում քեզ հասանելի կլինի, որովհետև երեխաներ ունես, որովհետև դու վեցից հետո չես կարող մնալ, երբեմն բացակայում ես, քաղաքից հաճախ չես կարող բացակայել և այլ հիմնավոր պատճառներ: Մնացածը կարևոր չէ: Ու պատահական չէ, որ այն աղջիկները, կանայք, ովքեր լուրջ կարիերայի պոտենցիալ ունեն, չեն ամուսնանում, կամ հետաձգում են ամուսնությունը: Ընդամենը մի դիտարկում և պարզ կլինի, որ շատ են այդպիսի դեպքերը, ավելին` մարդիկ հետաձգում են առաջին երեխայի ծնունդը, երկրորդ երեխայինը, իսկ երրորդ երեխան դա ընդամենը մի գեղեցիկ երազանք է մնում: Չգիտեմ, սա մտահոգիչ է և մեր ազգի հետագա շարունակականության համար, և մեր հանրային քաղաքականության համար, այն սերունդը, որը պիտի ծնվի զարգանա հենց այսպիսի գիտակ խելացի մայրերի շնորհիվ, չի ձևավորվում, որովհետև աշխատանքն ու կարիերան առաջնային են: Ես գիտեմ տարբեր պրակտիկաներ, օրինակ Մեծ Բրիտանիան խթանում է <<part time>> մասնակի ժամանակով աշխատանքը, նույնսիկ ունեն աշխատանք տանը աշխատելու համար, ընդ որում սա վերաբերում է նաև պետական ծառայողներին, ուրիշ երկրներում էլ կան այդպիսի օրենսդրական հնարավորություններ, մեր երկրում կոնկրետ պետական ծառայություններում այդպիսի հնարավորություն տրված չէ, ինչու՞, որտե՞ղ է դրա տրամաբանությունը: Ուզում եմ աշխատել կես օրով ու ստանալ աշխատավարձիս կեսը, ինչո՞ւ չեն մտածում սա իրագործելու մասին, չէ որ համոզված եմ իմ նման բազմաթիվ մայրեր կան, որոնք ամեն օր նույն դիլլեման են լուծում, իսկ կա լավագույն օպտիմալ լուծում ու աշխարհն արդեն վաղուց անցել Է այդ ճանապարհով: