“Ատամ-քորիչ” վզնոցներ

teething necklace

Երբ երեխաների մոտ սկսվում է ատամների ծկթման պրոցեսը, փոքրիկի ձեռքն ընկող գրեթե ցանկացած իր դառնում է քորը և ցավը թեթևացնելու միջոց: Իհարկե փրկության են հասնում տարատեսակ խաղալիքներ` հատուկ նախատեսված թեթևացնելու փոքրիկի տանջանքները, սակայն դրանք ոչ միշտ են ձեռքի տակ, անընդհատ ընկնում են և որ ամենակարևորն է ունեն կասկածելի և հաճախ վնասակար , “արհեստական” բաղադրություն: Այդ իսկ պաճառով, որոշեցի ինքս պատրաստել այդպիսի “ատամ քորիչ”, որը կլինի անվնաս, գեղեցիկ և պատրաստված մեծ սիրով:  :))

Վզնոցը պատրաստված է ոչ լաքապատ, բնական փայտե գնդիկներից և ամուր կտորից/գործվածկից: Եթե անհանգստանում եք կտորի ներկված լինելու պատճառով, կարող եք այն պատրաստել սպիտակ կտորից: Երեխան ոչ մի կերպ չի կարող կրծել փայտե գունդը, կոտրել ատամները, կամ որևէ կերպ վնասել ինքն իրեն: 🙂 Վզնոցը կարող եք կրել երեխայի հետ սլինգով/կենգուրույով զբոսնելիս և կերակրելիս, ինչպես նաև կախել փոքրիկի վզիկից (միայն ձեր հսկողությամբ):

Պատրաստելու համար անհրաժեշտ է՝

-2-2,5 մետր երկարությամբ կտոր (նայած վզնոցի երկարության)
-10-12 հատ փայտե գնդիկ
-մկրատ
-կարի մեքենա

Պատրաստման եղանակը՝
-վերցնում ենք վերը նշված երկարությամբ և 15 սանտիմետր լայնությամբ կտորը և հակառակ կողմով լայնությամբ մեքենայով կարում. կստացվի երկար խողովակ:
tube
-Շրջելով խողովակը ճիշտ երեսով՝ մոտ 25 սանտիմետր խորքից ձևավորում եք առաջին քարկապը, հետո “խողովակով” իջեցնում գնդիկը և այդպես շարունակում մինչև չհասնեք վերջից բաց թողնված 30 սանտիմետրին՝ վերջանելով քարկապով:

-Ստացված վզնոցի ծայրերը բաժանեք 3 հավասար մասերի և հյուսեք՝ վերջում հյուսքերն ամրացնելով կարի մեքենայով:

Պատրա՛ստ է :)) պարզ+պրակտիկ=կատարյալ:

necklace

Leave a Reply