Խոզի փափկամիսը կտրել երկարությամբ, դանակով անցքեր բացել և անցքերի մեջ դնել սխտորը, միսը կապել թելով այնպես, որ երշիկի նման կլոր տեսք ունենա, համեմել աղով, սև և կարմիր պղպեղով, չոր ռեհանով, ծիտրոնով, թողնել մեկ օր, հաջորդ օրը եփել ֆոլգայով՝ 200 աստիճան տաքացրած ջեռոցում, վերջում 2 րոպե բացված վիճակում դնել ջեռոցը, որ կարմրի:
Տավարի փափկամիսը նույն խոզի մսի նման երկարությամբ կտրել, մսի կողքից անցքեր անել բարակ, սուր ծայր ունեցող դանակով, անցքերում տեղավորել սխտորը, իսկ մսի երկու գլխիկներին արված անցքերում տեղավորել երկար կտրած գազարը, փաթաթել թելով այնպես, որ կլոր երշիկի տեսք ունենա, համեմել սև և կարմիր պղպեղներով, աղով, թողնել մեկ օր և հաջորդ օրը եփել կաթսայի մեջ լցված ջրում: Կաթսայում նախապես լցնել դափնու տերև, մեկ գլուխ սոխ՝ բաժանած 4 մասի, սև հատիկավոր պղպեղ, աղ և մշկընկույզ: Եփվելուց հետո դնել ջրքամվի, ապա 5 րոպով դնել ջեռոցը, որ կարմրի: Ջեռոցը դնելուց առաջ վրան քսել կարմիր պղպեղի ու թթվասերի խառնուրդ: Բարի ախորժակ մեր փոքրիկներին 🙂