Տարեդարձի մտքեր :)

dinoՎերջերս շատերն են հարցնում, թե ինչպես կազմակերպել երեխայի տարեդարձը տանը, մանկապարտեզում, դպրոցում և այլ վայրերում: Ուզում եմ տարբերակներ առաջարկել 🙂

Ահա մի քանի օրինակ, թե ինչպես ենք 2 տարի առաջ նշել տղայիս 8-ամյալը:

Նախ, ինչպես միշտ, ծննդյան օրվա թեման ընտրել էի նախօրոք: Իսկ տունը սկսեցի զարդարել նախորդ օրը գիշերը, երբ երեխաներն արդեն քնած էին:111 112 113 114 115

Դպրոցի համար նախօրոք գնել էինք մեղվի տեսքով կոնֆետներ 🙂

116

Մեղուներին լցրեցինք գեղեցիկ տուփի մեջ, որը երեխաների հետ միասին էինք սարքել:  Դասարանի երեխաների համար հանելուկներ էինք պատրաստել… բոլորը վերաբերվում էին մեղուներին 😉 Հանելուկներին պատասխանելուց հետո, բոլոր երեխաները տուփի մեջից մեկական մեղու վերցրեցին 🙂

117

Հետո սկսվեց ամենահետաքրքիր պահը 🙂
Գրատախտակին փակցրեցինք մեծ` A1 չափսի թուղթ: Երեխաներին առաջարկվեց Լևոնի համար նվեր պատրաստել, ինչի համար հերթով պետք է մոտենային թղթին և ֆլոմաստերով նկարեին Լևոնի մարմնի մի մասը. մեկը` մի ոտքը, մյուսը` մի աչքը, հաջորդը` բերանը և այլն: Հիանալի նկար/նվեր ստացվեց 🙂120Նկարելուց հետո բոլորին սպասվում էր անակնկալ, որն իրենք իրենց ձեռքով պետք է հանեին տոպրակի մեջից, առանց նայելու 🙂118119

Դպրոցից հետո, հավատարիմ մնալով կենդանիների թեմային, Լևոնն իր ընկերների հետ տարեդարձը նշեց գազանանոցում 🙂

Գեղեցիկ ու հագեցած օրն ավարտվեց ուրախ տորթիկով 🙂

121

 

One thought on “Տարեդարձի մտքեր :)

Leave a Reply