Մեր շատ սիրելի մամաները կիսվում են իրենց փոքրիկների հետ առաջին հանդիպման տպավորություններով….:) (Armenian Parents Corner FB group Moms)
-Երբ իմ տղային ցույց տվեցինք էնքան փոքր էր (2,150), մազերը թաց ու բիզ-բիզ։ Ու դե էն ժամանակ չէի խոստովանում, բայց հիմա որ լուսանկարները նայում եմ, գեշ, նիհար երեխա էր։ Բայց որ ցույց տվեցին ինձ աչքերը բացեց ու տենց մի տեսակ թեք ու խորամանկ նայեց ուղիղ աչքերիս մեջ մի քանի վայրկյան։ Իսկ երբ բերեցին մոտս պալատ, մինչ այդ այլ երեխաների էին բերում, որոնք 3 կգ-ից ավել էին, իսկ մի եզդի կին ուղիղ 4 կիլոգրամանոց երեխա էր ունեցել։ Ես էլ էդպես հիացած նայում էի քնած ու սիրունիկ բալիկներին, սպասում էի իմ Արեգին։ Մեկ էլ Արեգին բերեցին խառը խշտիկ հագած (քանի որ ոչ մի կոմպլեկտ շոր չէր եղել վրան), կանաչ ռետուզով ու նարնջագույն նասկիներով, գլխարկը գլխից ընկած, մազերը բիզ-բիզ ու ինքը ոչ թե քնած այլ արթուն ու աչքերը բաց, նայում էր բերող քույրին, բերող քույրն էլ ծիծաղը չէր կարողանում թաքցնել։ Իսկ ես նայեցի երեխուն ու առաջին միտքս սա էր` «Տեր Աստվա՜ծ, ես հիմա իրան ի՞նչ անեմ, ո՞նց կերակրեմ, ո՞նց փոխեմ, առհասարակ ես մամա՞ եմ»։ ~Աշխեն Քեշիշյան
-Երբ հղի էի փափագում էինք, որ մազերով լիներ մեր արքայադուստր Գաբրիելան ու միշտ, որ փորիկս շոյում էինք ես ու ամուսինս, միշտ այնպես էինք շոյում, որ մազերը հետ լինեն՝ բիզ-բիզ մազերն այդպես էինք «սանրում» ու իրավ, երբ որ ծնվեց, առաջինը բարձր ասացի՝ «յու-հուուուուուու~ մազերով ենք…..»: Բժիշկները ծիծաղից չէին հանգստանում:
~Էսթեր Մարկոսյան
-Հզոր զգացում է` ծնկներդ ծալվում են, դու դողում ես, արդեն մոռացել ես, թե ոնց էիր ճվում` «հանեք, հանեք դրան…»: Առաջին տղայիս որ բերեցին, «զռռռոցս» դրեցի ու ըդնհանրապես` էդ ժամանակ էմոցիաները մի քիչ շատ են լինում..երբ երեխան գիշերվա կեսին զարթնում է, ըմբոստանում ես` «դե քնի, էլի, մեղքդ չեմ գալի՞ս…» հետո, սուս ու փուս վեր ես կենում, կերակրում, հանգստացնում..: առաջինիս ծննդատան բաժնի վարիչը երկար նայեց, հետո վրա բերեց՝ «սիրուն տղա կլինի…»: Երկրորդս ղըժ-ղըժ էր, սաղ հարկը մենակ իրա ձայնն էր գալիս… երբ ծնվեց, քույրը մոտեցրեց ինձ, ասաց՝ «տես, ինչ տղա ես ունեցել» հետո նայեց տղուս հարստությանը, ասեց,-Լաաաավ էլ տղա ես բերել, հաաա, -մեռել էի, ցավերս մոռացա լրիվ…~Գայանե Բարսեղյան-Գասպարյան
-Իսկ իմ աղջիկը որ ծնվեց, մի 4 վայրկյան է գրկիս մնացել, որովհետև մատներս սառցակալել էին, ու մոտիցս վերցրեցին, որ չսառի, բարուրեցին ու դրեցին ծնարանի սեղանի վրա, էդ երկու ժամը հեռվից եմ շփվել երեխուս հետ: Ինքն էլ սուս փուս պառկել էր, իսկ ես երջանիկ մտածում էի, որ եթե չի լացում, ուրեմն հանգիստ երեխա կլինի: Իհարկե չարաչար սխալվում էի… Ու ծնարանից սկսած մինչև դուրս գրվել ստիպված էի օրը մի 10 անգամ լսել` «Վաաայ հլը մազերը, ինչ երկար են» արտահայտությունը: Արդեն պատրաստ էի ամեն ներս մտնողի փոխարեն դա ասել, որ գլուխս չտանեն :)))) Հա, իմ աղջիկն էլ որ ծնվեց, ասեցին` կոպիա մաման ա, նայեցի աղջկաս ու մտածեցի` ես էսքաաաան գեշ ե՞մ: Իսկ հիմա ասում են` Նոյեմին քեզնից սիրուն է: ~Մարի Նոյեմի Հովհաննիսյան
-Իմ մեջ տպավորվել է տղայիս ծնունդը…. Շաաաաատ դժվար ունեցա, անգամ երեխային չնայեցի, ասեցի «տարեք, հա….»: Վերջը բերեցին պալատ՝ գեշ-գեշ ու մազոտ, մի խոսքով մի հատ պուճուր կապիկ… Բոլորը հավաքված ուսումնասիրում են, թե ում է նման, մամաս էլ միամիտ-միամիտ ասսց՝ «վաաաայ, Լիանա, էս ի~նչ գեշա, Ծաղի՛կ (սկեսուրիս), «տոչնո» դու ես……»: Մինչև հիմա սկեսուրս ինձ հիշացնում է… ~Լիանա Դիանա Աննա
-Սա իմ տղան է նոր ծնված ժամանակ…. Մենակ աչք էր վրան ու «մակառոնչիկ» ոտքերով էր: Երբ ծնվեց, առաջին բառերը եղել են՝ «էս ի~նչ նման է պապային…»:
~ Լիդիա Հովհաննիսյան
-Իսկ ինձ 5 վայրկյան ցույց տվեցին ու տարան մոտիցս: Երևի մի 10 ժամ երեխուս չեմ տեսել… Հետո լացելով խնդրում էի, որ մոտս բերեն: Բերեցին, կերակրեցի ու նորից տարան…. ~Տաթև Մովսիսյան
-Երկու աղջկաս էլ կեսարյանով եմ ունեցել ու մեծս ծնվել է 4,5 կգ: Դե պատկերացրեք, որ առաջին անգամ բերեցին, ես «բոքսում» կիսագիտակից վիճակում էի: Բերեցին ու տարան: Հետո ես ինձ այնքան վատ էի զգում, քանի որ ոչինչ չէի հիշում, անգամ այն, թե ինչպիսին էր բալիկս: Ամոթ ու ահավոր վատ էի զգում դրանից, թեև հետո հասկացա, որ գիտակցությունս լրիվ տեղը չէր, բայց դա հետո…. Իսկ երկրորդ բալիկս ծնվել է 3 շաբաթ շուտ ու մեծիս հետ համեմատած այնքան փոքր էր՝ 2,7 կգ… 14 օր անց է կացրել ինկուբատորի մեջ: Այն անգամ որ ապրումներս հիշում եմ….չեմ ցանկանա ոչ մեկին…Բայց երբ բժիշկն ինձ ասաց, որ պետք է Մարիիս գրկեմ ու իմ մերկ մարմնին իր մերկ մարմինը սեղմեմ (կոչվում է կենգուրու), այ այդ ժամանակ հրաշք տեղի ունեցավ մամաներ ջան: Մարիիս գույնը, որ մինչ այդ կապտավուն էր, մի քանի վայրկյանում դարձավ վարդագույն ու նույնիսկ ինձ թվաց, որ ժպտում է…Թե ինչ կատարվեց ինձ հետ աննկարագրելի է՝ և՛ լացս էր գալիս, և՛ ժպտում էի, բայց չէի համաձակվում լացել, վախենում էի, որ իմ հոգեվիճակից երեխան վատ կզգա ու լաց կլինի…. Այ այսպիսի զգացողություններ… ~ Լիլիթ Հիվհաննիսյան
-Ես կեսարյանով եմ ունեցել տղայիս: Երբ ամուսինս բերեց տղայիս, արդեն փաթաթած էր…. Վայ մամա ջան, որ հիշում եմ ինչ գեշ էր….:) Բիզ-բիզ մազերով՝ սև ու երկար, աչքերը ուռած՝ չինացու սուր աչքեր, ինքը սև ու մազոտ, նույնիկս ականջներին մազեր կային: Որ ասեց 4,200 է ծնվել, չհավատացի՝ շատ փոքր էր երևում: ~Անի Ավագյան
-Իսկ մեզ մոտ մի քիչ վախենալու էր… Ցավերիս ու կծկումներիս ժամանակ տղայիս սրտիկի աշխատանքը սկզբում դանդաղեց, հետո կանգ առավ, հետո նորից արագացավ ու դանդաղում էր ամեն կծկումի հետ: Շտապ տարան կեսարյան հատման: Թույլ չտվեցի ընդհանուր անզգայացում, պահանջեցի էպիդուրալ… պետք է տեսնեի… Ողջ ընթացքում նայում էի բժշկի դեմքին, ով սարքով փորձում էր լսել սրտխփոցը, մինչ մնացացծն իր գործն էին անւոմ: Սիրտս կանգնում էր: Երբեք այդքան վախեցաց չկայի: Մեկ էլ հանեցին տղայիս, ուժեղ ճչաց ու բոլորի սիրտը տեղն ընկավ՝ շնչում էր, ամեն ինչ կարգին էր: Բժիշկի առաջին արտահայտությունը եղավ՝ «էս ի~ինչ բոյովա…» (56 սմ): Տղայիս 2 րոպեից մոտեցրին դեմքիս, սկսեցի ուժեղ լաց լինել՝ շատ էի վախեցել նրա կյանքի համար ու չէի հասկանում ինչ ՝ կատարվում (10 ժամ ցավ քաշելուց ու կեսարյանով ավարտից հետո…): Տեսնելուն պես ֆիքսեցի, որ սկեսրարիս է շատ նման: Երբ առաջին անգամ բերեցին պալատ, նորից ինձ կորցրել էի: Այս նկարում մեջ առաջին հանդիպումն է:
~Աննա Պետրոսյան
-Իմ Դավիթը որ ծնվեց, ամուսինս էլ էր մեզ հետ… Ամբողջ բժշկական անձնակազմը զարմացած նայում էր պապային ու բալիկին, քանի որ տենց նմանություն դժվար էր պատկերացնել… Քանի որ Մոսկվայում էի, ռուսերեն էին խոսում: Բժիշկն ասաց՝ “Я не поняла, рожала ты или папа”? Մեկ էլ բոլորը միաձայն ասացին՝ “Ну и глазастик!!!” :))))) ~Լիլիթ Ալեքսանյան
-Ես էլ նոր եմ ընդունել, որ աղջիկս, նուրբ ասած, այդքան էլ սիրուն չէր երբ ծնվեց: Չնայած 4կգ քաշին՝ շատ բարակ ոտքեր ուներ, ուղղակի 54 սմ էր ու գլուխն էր մեծոտ: Հենց դրեցին կրծքիս ասացի՝ «վերցրեք խնդրում եմ, հեսա կընկնի» (ես այդ պահին ցնցվում էի շատ ծանր ծննդաբերության պատճառով): Մեկ էլ բոլորից ներողություն էի խնդրում, որ ցավերին չէի դիմանում, նրանք էլ ծիծաղում էին վրաս: ~Արփի Մանուկյան
-Վաաաայ իմ տղաներն էլ էին շաաաատ նիհար, պուճուր-մուճուր, բառի բուն իմաստով կաշին ու ոսկորը: Առաջին միտքը երկուսի ժամանակ էլ՝«փաստորեն էդ դու էիր քանի ամիս ինձ ծեծում»: Պուճուրս որ ծնվեց՝ մուգ սև մազերով ու բաց կապույտ աչքերով, բժշկուհիս զարմացել էր (մեզնից ոչ մեկ կապույտ աչքերով չէր)՝ «էս ում ա նման էս էրեխեն…Գայու՛շ, պատրաստվի հարցական հայացքների… »: Մի քանի ամիս հետո որ մազերի գույնն էլ բացացավ (կյաժ) հարցական հայացքներն ու արտահայտությունները շատացան…
~ Գայանե Մելիքբեկյան
-Իմ աղջիկը հենց ծնվեց, անմիջապես դրեցին փորիս վրա, առաջին բանը որ մտածեցի… «ինչ գեշաաա….», բայց որ մի ժամ հետո բերեցին կերակրելու` լրիվ ուրիշ էր՝ նուրբ, սիրուն: ~Հասմիկ Աբրահամյան
Սա էլ իմ ճուտոն ծնվելուց 5 ժամ հետո))) ինքը ծնվել է, պորտալարը վիզիկին փաթաթված, տեսան ամեն բան կարգին է, տվեցին ինձ մի քանի վայրկյանով ու ես սկսեցի զռռռռաաաալ… հետո ինձ նարկոզ տվեցին… արթնացա տեսա ճուտոս լույսի տակ է ու կիսաարթուն: Բուժքրոջը հարցրի՝ «էդ իմ ճուտիկն է՞», ասեց «հաա»…հետո բերեցին պալատ ու սկսվեց երջանկությունս…ինքն էլ անընդհատ մռռում էր փիսոյի նման: Երկրորդ օրը տրավմատոլոգները եկան երեխուն զննեցին (տղամարդիկ էին) ու տենց տկլոր թողեցին գնացին, ես էլ չեմ կարողանում հագցնեմ, հիմա լացը տվել է վրաս, չգիտեմ ինչ անեմ, հեսա երեխաս կմրսի… վազելով դուրս եմ եկել մի հատ քույր եմ գտել, որ գա հագցնի… վախենում էի վնասեի… բայց հետո ամաչում էի արածիցս:
~ Ջուլի Մանթաշյան
-Հենց ձագուկս ծնվեց (սկզբից դե կապտավուն են լինում) հավատս չէր գալիս, որ դուրս է եկել, այդ պահերին ցավ չկար: Ասացի, որ տան երեխուս, ասացին, որ պետք է կշռեն: Տվեցին ու ինքը այնքաաաան նուրբ ու սիրուն էր, որ հաստատ որոշեցի անունը Լիլի դնել:
~Իռա Գրիգորյան
-Իմ տղային էլ վարդագույն շորեր էին հագցրել՝ կապույտները վերջացել էին: Բայց իրան շատ էր սազում: 🙂 ~Աննա Եվդոկիմովա
-Երբ իմ տղային տվեցին ինձ, աչուկները լայն բացած նայում էր ուղիղ աչքերիս մեջ, երևի մտածում էր «հիմա դու իմ մաման ես՞»: Հուզվեցի դե բնականաբար…հետո անհամբեր սպասում էի, թե երբ պիտի բերեն պալատ: Երբ բերեցին վարդագույն շորիկներով ու գլխարկով, անուշ քնած էր: Անհամբեր սպասում էի, թե երբ է արթնանալու՝ էդ աչուկները նորից տեսնեմ…ու վերջապես էդ վարդագույն հագուստը փոխեմ, կարգին տղամարդու շորեր հագցնեմ)) իմիջիայլոց, ես էլ էի հպարտանում, թե տղաս շատ սիրուն է, հատկապես, որ բժիշկն ու բուժքույրերը միշտ շեշտում էին դա, բայց հիմա որ նայում եմ նկարները, զարմանում եմ, թե ոնց էի էդպես մտածում: ~Ժաննա Մինասյան
-Սա էլ մեր առաջին նկարը ձագուկիս հետ:
~Արմինե Էլիզա Ավագյան
-Ես Շենգավիթում եմ ծննդաբերել, երբ աղջկաս բերեցին, հագցրել էին իրենց շորերը, որ տեսա սիրտս կանգնում էր արդեն :), երեխուն թողած մտածում էի ոնց անեմ, շորերը շուտ փոխեմ, 🙂 դա իհարկե 2-րդ հանդիպումն էր… ~Վարդուհի Նահապետյան
-Իսկ իմ ձագերին որ բերեցին, շփոթվել էի՝ մի ակնթարթում մի քանի բան էի ուզում հասկանալ, տղաս որն է, աղջիկս որն է… Երկուսն էլ սպիտակ, «կյաժ», առանց թարթիչների ու ունքերի: Նայում էի՝ մեկը մյուսից սիրուն ու այդ պահին թե՛ հպարտություն, թե՛ զարմանք, թե՛ հիացմունք՝ մի քանի զգացողություն իրար հետ… Ես քանի որ մաշկով թուխ եմ, չէի պատկերացնում, որ իմ երեխաները այդքան սպիտակ կլինեն: Մեկին մի կողքս դրեց բուժքույրը, մյուսին՝ մյուս կողքս, ու ես հիացած նայում էի հերթով, ուզում էի հնարավորինս ուսումնասիրել: Հենց տանում էին կարոտում էի, չէի համբերում, թե մեկ էլ երբ պետք է բերեն գանձերիս: ~Արման Մերիբել
-Էդպիսի սուր զգացողություններ կյանքում չեմ ունեցել համեմատած երկու բալիկներիս ծնվելու ժամանակ ապրածիս հետ: Դրվագներ կան, որ կյանքում չեմ մոռանա: Տղաս երբ ծնվեց, հիշում եմ բժշկուհիս բարձր ասաց՝ “Вот и сыночек родился”: Ես էլ ուրախությունից գժի պես ծիծաղում էի, արցունքներն էլ գլորվում էին աչքերիցս: Կյանքում մենակ երևի երեխաներիս ծնվելուց եմ ուրախությունից լաց եղել: Հագցրեցին տղայիս, դրեցին առանձին, ես էլ 5 րոպեից ասացի, որ բերեն կողքս, նրան այդպես ավելի լավ կլինի: Այդպես 2 ժամ պառկել էինք իրար կողք, նայում էի ու չէի կշտանում: Իսկ աղջկաս ծնվելը մի հատ «բոյեվիկ էր»: Բժիշկներն այդպես էլ չկարողացան սրտի զարկերակը ֆիքսող սարքը ամրացնել փորիկիս, քանի որ այդ չարաճճին «քացով» տալիս գցում էր: Հետո,երբ արդեն մանկաբարձուհին եկավ ու ծնվելու բուն պահն էր, ես նրան ճանաչեցի, քանի որ տղայիս ծնունդն ընդունող նույն մանկաբարձուհին էր: Այդ նեղ պահին ասացի՝ «Վաաաա~յ, ես ձեզ ճանաչում եմ, տղայիս ծնունդը դուք եք ընդունել», ինքն էլ լուրջ-լուրջ ասաց՝ «ՈՒՐԵՄՆ ԵՍ ՔՈ ԲԱԽՏՆ ԵՄ…»: Տենց բոլ-բոլ աղջկաս ծնվելուց լացեցի ու ծիծաղեցի միաժամանակ: Ծնվեց քաչալ, սպիտակ ու կանաչ աչքերով: Հենց առաջին պահից էլ ֆիքսված, ուշադիր նայում էր, բայց չգիտեմ ինչի, ինձ թվաց, որ տղաս ավելի սիրուն էր: Իհարկե հետո շատ սիրունացավ… Մեկ էլ իրա թաթիկներն եմ հիշում՝ շատ բարակ ու երկար մատներ ուներ: Հիմա իհարկե լցվել են, բայց այդ պահին շատ սիրուն էին: ~Փեփրոնե Բադալյան
-Ես Ռուսաստանում եմ ունեցել: Ցավերի ժամանակ այնքան էի գոռացել «վախ մամա ջան», որ երբ երեխան ծնվեց, բժիշկը դրեց կրծքիս ու ասաց՝ “а вот типерь скажи вах мама джан”: Ես ուրախությունից լաց էի լինում, բոլորն էլ վրաս ծիծաղում էին: Ասեմ, որ 5 տարի սպասել ենք այդ հրաշքին: Թարթիչները այնքաաա~ն երկար ու շատ էին, մազերը նունյպես՝ երկար ու սև: Նրան երեխաները ընդհանրապես առանց մազ էին՝ ոչ թարթիչ, ոչ ունք, հարթ գնդիկներ էին մեծ ճակատներով: Ամբողջ հիվանդանոցում տարածվել էր, որ թարթիչներով տղա է ծնվել, ես էլ հպարտ շրջում էի: Ասում էին՝ «դո՞ւ ես թարթիչներով երեխու մաման»… Վայ, հավեսս եկավ, էլի եմ ուզում: 🙂 ~Խաչատրյան Արմինե
-Ես շատ դժվար եմ ունեցել, բայց քանի որ շատ ներքին ու արտաքին կարեր ունեի, հիշում եմ մենակ, որ ցույց տվեցին երեխային ու ինձ էին ստուգում: Հարցրեցին՝ “ну кто у вас родился?!”, նայեցի տղայի ու ասացի՝ “мальчик ”: Դրանից հետո անջատվել, քնել եմ: Ամուսինս ասում է, որ քույրերը տարան տղաների կողքին պառկեցրեցին Դավիթին, ինքն ասել է՝ «տարեք աղջկա կողքին պառկեցրեք»… Ինձ թվում է՝ յուրաքանչյուր մամայի համար դրանից երջանիկ օր չկա: ~Տոմա Քոչարյան
-Ես առաջին պահին չեմ հիշում ինքն ինչպիսին էր՝ համարյա քնած էի ու նորմալ չտեսա աղջկաս: Հետո երբ բերեցին մոտս պալատ, տեսա ու վախեցա: Ոնց որ փոքր ամուսինս գրկիս լիներ: Շատ անարդար էր՝ ինձնից ոչինչ չկար երեխայի վրա: Քույրերն էլ գալիս ասում էին՝ «սենց նմանություն առաջին անգամ ենք տեսնում»… բայց հիմա ինձ էլ է նմանվում…
~Լունա Կարապետյան
-Գանձս լույս աշխարհ է եկել իմ ծնունդից 2 օր անց՝ չորեքշաբթի, սեպտեմբերի 4, ժամը 4-ին ու այդ օրը դարձավ կյանքիս լավագույն օրը: Շատ լավ ծննդաբերություն եմ ունեցել, այնպես, որ անգամ երբ Գանձս արդեն ծնվեց, բժիշկներին ասացի, որ այպես հեշտ է՝մի 10 երեխա էլ պատրաստ եմ ունենալ)))) Ամենաերջանիկ պահը,երբ Հրաշքիս պառկեցրեցին փորիկիս, անմիջապես բռնեց մատս ու դադարեց լաց լինել: Ու ես մի քանի վայրկյան վայելում էի Գանձիս քաղցր ներկայությունը,անընդհատ շոյում էի Իր նուրբ մարմինը ու անընդհատ կրկնում- իմ հրաշք,իմ համով,իմ գանձ… էդ դո՞ւ էիր այնտեղ,դու էիր,իմ արև…Ու երբ Ձագիս վերցրեցին փորիս վրայից, ձեռք տվեցի փորիս ու անսովոր դատարկություն զգացի՝թվում էր դեռ այնտեղ պետք է լինի)) Հետո, երբ նորից պառկացրեցին կողքիս, նայում էի անվերջ, համբուրում ու չէի կշտանում… Մինչև հիմա էլ չեմ կշտանում…. խենթանու՜մ եմ Ձագուկիս համար…~Արփինե Մինասյան
-Չեմ կարող ասել, որ խիստ հավատացյալ եմ, բայց հայ եմ, մաքուր քրիստոնյա ու կյանքում միշտ ուղորդվում եմ հավատքով և տղայիս ծնվելը, ինչպես բոլորի համար, յուրօրինակ օր էր, մի քիչ էլ խորհրդավոր…և ես ավելի շատ հակված եմ հավատալու,որ դա ոչ թե պատահակաություն էր,այլ նախախնամություն…թեև ինձ մինչև սեպտեմբերի կեսերն էին տվել, բայց ջրերս գնաց, օգոստոսի 18-ին,երբ սովորության համաձայն եկեղեցում էի, կիրակի օրը: Տղաս ծնվեց հաջորդ օրը՝ 12-ին հինգ պակաս, և երբ դրեցին կրծքիս 12 էր, և հիվանդանոցի հարևանութամբ գնվող եկեղեցու զանգերը ղողանջեցին, հուզմունքս կրկնապատկվել էր լացի աստիճան ու էդ պահին հասկացա, որ մի գուցե իզուր չէինք Նարեկ անունը ընտրել: ~ Տաթև Բաբայան
-Իմ Վահուկը, որ ծնվեց հերթապահ գռեհիկ քույրերից մեկը, որ տեսավ էրեխուս, անկեղծորեն սարսափած ասաց` «վախ, մամա ջան, էս ի~նչ անթերի գեշա, ոնց որ «քյոփագ» բիձա լինի: Ես ու մամաս սաղ հիվանդանոցով մեկ նենց հռհռոց դրեցինք… ))) Սա էլ իմ ձագուկը: ~Տաթև Եսայան
Իմ հրեշտակի առաջինը գլուխը տեսա, հետո մատիկները: Երբեք չեմ մոռանա այդ պահը: Մուկիկս ծնվել է մոտ 5 կգ և 57 սմ: Սա էլ իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն է: (Մենք դեռ 1 օրական ենք այս նկարում): ~Անուշ Սաքո
-Իմ տղան առանց լացելու ծնվեց: Այն եմ հիշում, որ ձեռքերով շատ սիրուն շարժումներ էր անում, ոնց որ հայ պարուհիները, աչքերը չռել, նայում էր ինձ ու ամուսնուս: Ամուսինս ասաց՝ “Hey, give em Five :)” ու ծափիկ արեց թաթիկին: Տղաս էլ շուրջն էր նայում, վախենում էր բան բաց տողնել: Հետո պառկեցրեցին փորիս, սպասեցին պորտալարի բաբախը դադարի ու պապան պորտը կտրեց: Հետո կաթիկ խմեց, պապան նրան կշռեց, բոյը չափեց ու մեզ 1 ժամով թողեցին, գնացին: Հետո գնացինք պալատ, քնեցինք ու հաջորդ օրը գնացինք տուն: Մոռացա ասեմ, որ տղաս վրաս չիշիկ արեց ծնվելուց անմիջապես հետո: 🙂 ~Նաիրա Գերնանդտ
-Իմ տղան էլ 2500 էր ծնվել, հետք դարձավ 2.320՝ «душа ушла в пятки»……Ամբողջ օրը հիանում էի նրանով՝ այնքան նուրբ էր, թափանցիկ… Մեծ-մեծ աչուկներով նայում էր վրաս: ~ Հրանտ և Լուսինե Նիգիյաններ
-Իմ տղան 2.800 է ծնվել ու շատ հեշտ: Բայց ախմախ քույրը չթողեց վայելեմ երեխայիս ու կյանքիս ամենաուրախ պահը: Երեխայի ծնվելուց անմիջապես հետո ասաց՝ «էս չի բերածդ, մի թիքա բանա» ու երեխային դրեց կրծքիս: Ես այնքան վախեցա ու անհանգստացա իր ասածից, որ անհամբեր սպասում էի, թե երբ են տանելու երեխային կշռեն ու չափեն: Մտածում էի շատ փոքր է ու խնդիրներ կային: ~Լուսինե Ջամալյան
-Ամբողջ իմ գիտակից կյանքում բոլոր ծանոթներից ու հարազատներից լսել եմ, որ ինձնից սիրուն նորածին իրենց կյանքում չեն տեսել: Դե ես էլ իմ մեջ միշտ պատկերացրել եմ, որ իմ երեխաներն էլ ավելի գեղեցիկ են լինելու: Երբ ծնվեց աղջիկս, չեք պատկերացնի ինչ կատարվեց ինձ հետ: Նայում էի նրան ու չէի հավատում, որ իմն է՝ սև~, մազերով, ինքը կարմիր 2,800 գրամանոց մուկ: Սկզբում մտքիս մեջ ասացի՝ «Վայ մամա ջան, էս ի՞նչա…», հետո միանգամից սկսեցի ինձ ինչ ասես ասել, նման բան մտածելու համար: Հենց գրկեցի ինձ համար դարձավ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը: Երբ մեզ տարան պալատ, ավագ բուժքույրը մտավ ու ասաց՝ «եկել եմ տեսնեմ էդ սիրուն բալիկի մաման ու պապան էլ են իր նման սիրուն»: Լուրջ զարմացել էի, մտքումս ասացի՝ «բալես, փաստորեն մամադ հեչ ճաշակ չունի»: Կատակը մի կողմ, բայց երեխայի ծնունդը լրիվ այլ զգացողություն է՝ անբացատրելի: Դա պետք է զգաս ու տեսնես: Բոլորը զարմացել էին, որ ես ցավերի ժամանակ անընդհատ ասում էի՝ «բալես դիմացի, հիմա կվերջանա»: Ինձ ասում էին, որ միշտ մամաներն են իրենք իրենց հանգստացնում, իսկ ինձ մոտ դեռ չմայրացած՝ մայրական բնազդն արթնացել էր: Առաջին նկարում Նատալիս 6 ժամ է ինչ ծնվել է, երկրորդում՝ 1,5 տարեկան:
~Լիլիթ Սազբանդյան
-Վայ, ես միշտ պատմում եմ մեր առաջին հանդիպումը: Հենց ծնվեց, նայեցի ու ոնց որ սկեսուրս լիներ՝ասեցի «վայ ինչ նման է»: Բժիշկս էլ թե՝«ինչ մի սկսել ես արդեն չսիրել»: Բայց ես շատ ուրախ էի, որ նման է: Ու մինչև հիմա ով տեսնում` զարմանում է. մի՞թե կարելի է այսքան նման լինել տատիկին: ~Մարիամ Պետրոսյան
-Բալիկս ծնվել է ծնունդիս օրը: Ով էդ օրը զանգում էր ասում շնորհավոր Մար ջան, անջատված ասում էի ինչ գիտեք, որ ծնվել է: Որովհետև մի ամիս շուտ էր ծնվել: Որ ծնվեց, դե լսել էի, որ պիտի ճչան, ու սպասում եմ, մեկ էլ մանկաբարձի զարմացած դեմքն եմ տեսնում ու ձայնը՝ «մամա ջան, էս ինչ կյաժ ա…» ու նոր երեխաս ճչաց: 🙂 Ու որ պալատում էինք, ով գալիս էր, ասում էր էն գերմանացի երեխեն ստեղ է՞: Որ դրեցին կրծքիս, ես այնքան թույլ էի, կիսագիտակից, վախեցա, որ կընկնի, ասեցի՝ «վերցրեք էլի», էս բժիշկը մունաթով՝ «բա դու մեր ե՞ս…»: Ափսոս, որ հիմա չեմ կարող երկուսուկես կիլոյանոց կյաժ ու կարմիր մուկիս նկար դնեմ: Ու մեկ էլ ամուսնուս ռեակցիան առաջին անգամ տեսնելուց՝ «Մար, էս ինքն ա՞, բա ինչի՞ ա կյաժ, հետո անցնելու ա՞» 🙂 Մեկ էլ, որ տանում էին թթվածին միացնելու, պարտաճանաչ գնում էի միջանցքում կանգնում, պատուհանով ներս նայում, որ չփոխեն, ուրիշ երեխայի բերեն 🙂 ~Մարի Հովհաննիսյան
Իմ երկար սպասված երջանկության անունը ՆԱՐԵԿ է:
Կյանքս իմաստավորվեց այն օրը, երբ իմացա , որ բալիկի եմ սպասում: Նարեկիս երկար եմ սպասել, ու միշտ մտածել եմ, որ շատ օրիգինալ պետք է լինի մեր հանդիպումը: Բայց հավատացեք, այդ պահի համար պատրասվել պետք չէ, վերածնունդը անբացտրելի երևույթ է, ես՝ դա ապրել եմ: Հրաշքիս հետ հանդիպման օրը ես եմ ընտրել 25.10.2013թ. : Նարեկիս հետ հանդիպել եմ ժամը 11-30ր. : Երջանկությունից խենթանում էի, երբ հրաշքիս ցույց տվեցին, լսեցի իմ կյանքի ամենասիրուն երգը, դա իմ բալիկի առաջին ճիչն էր, գանձս շատ փոքրիկ էր 2,280գ.: Մի պահ շփոթվել էի, միայն մի բան էի կրկնում, «իմ երեխայի հետ ամեն ինչ նորմալ է՞»: Հրաշքս շատ չմնաց ինձ մոտ, քույրը մի պահ բերեց, ասաց՝ «նայի, ինչ սիրուն շուրթերով տղա ես ունեցել», շուտ տարան , որովհետև ես շատ թույլ էի: Հաջորդ օրը երբ, վիրակապս էին փոխում, տղաս էնպես գոռաց, որ քույրը շփոթվել էր, ասեց, «մալադեց տղա, արդեն մամայի մեջքին կանգնածա»: 4 օրից մենք արդեն մեր տանն էինք: Ես խենթանու՜մ եմ իմ բալիկի համար … Մենք արդեն 6 ամսական ենք…