Ես ու աղջիկս սիրում ենք միասին աշխատել

1Կրկին որջույն, մեր այս աշխատաքնով նույնպես փորձեցինք կիսվել ձեր հետ: Երեխաների հետ հետ կազմակերպված յուրաքանչյուր խաղ փորձում եմ նպաստի նրանց զարգացմանը: Սա էլ բացառություն չէ: Նպաստում է մանր մոտորիկայի զարգացմանը, կոորդինացիայի զարգացմանը, ուշադրության կենտրոնացմանը, երևակայության զարգացմանը, գեղագիտական ճաշակի զարգացմանը, առարկաների ամբողջականության ընկալմանը:

Ահա թե ինչպես ենք անում: Նախ ընտրում ենք մեզ անհրաժեշտ մի քանի գույն ու սկսում ներկել: Սպիտակաձավարը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում տորթի գույն ու լավ խառնում, հետո ավելացնում ենք մի թեյի գդալ ջուր, կրկին լավ խառնում, լցնում սկուտեղի վրա ու դնում ջեռոցը 100 աստիճան, 10-15 րոպե տևողությամբ, որ ջրային մասը գոլորշիանա: Հանում ենք ջեռոցից ու անմիջապես գրտնակով մանրացնում: Ահա և վերջ: Ընտրում ենք նկարը, առանձին մեկ դետալին քսում սոսինձ, վրան լցնում մեր նախընտրելի գույնի սպիտակաձավարը, մի փոքր մատիկներով սեղմում, շրջում ենք ու դատարկում: Այս սկզբունքով նկարում ենք: Եթե նկատեցիք, գրում եմ հոգնակի թվով, այսինքն այս ամենը իրականացնում ենք երխեայի անմիջական մասնակցությամբ, ոչ միայն նկարելուց  այլ ամբողջ ընթացքում:

5

 

4 3 2

1

 

Leave a Reply