Կարծում եմ աշխարհի բոլոր մայրիկներն էլ շատ են ուզում, որ փոքրիկը մեծանա ժամ առ ժամ, րոպե առ րոպե: Կյանքի հատկապես առաջին շրջանում երեխայի նորմալ աճն ու զարգացումը կախված է ճիշտ և լիարժեք սննդային ռեժիմից:
Բոլորիդ կյանքում էլ, սիրելի՛ մայրիկներ, գալիս է մի պահ, երբ մայրական կաթն արդեն սկսում է երեխային չհերիքել, նա համառորեն այլ բան է փնտրում, և այստեղ օգնության է գալիս հավելյալ սննդով կերակրելու գաղափարը, որի հետ էլ բազմաթիվ խնդիրներ: Որոշ մայրիկներ մտածում են հատեցին վեց ամսականի շեմը, կարելի է երեխային սնել ամեն տեսակ ուտելիքով և հեշտացնել իրենց գործը, բայց պետք է նշեմ, սիրելի՛ մայրիկներ, որ մինչև երեք տարեկան երեխաների թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր զարգացումն իսկապես կախված է երեխայի սննդակարգից և Ձեզնից, թե ինչքան հետևողական կլինեք Դուք տվյալ հարցում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջին հավելյալ սննդով հատուկ դեպքերում խորհուրդ է տալիս կերակրել հինգ ամսականից, սակայն, այնուամենայնիվ խորհուրդ է տալիս սկսել ավելի ուշ և այս հարցում պետք չէ շտապել: Հարկավոր չէ 4 ամսականից երեխային ծանոթացնել ամեն տեսակի սննդի ՛իբրև համը զգալու համար: Սիրելի՛ մեծեր, մի՛ խոչընդոտեք Ձեր հարսիկներին ավելի գրագետ և ճիշտ զբաղվելու փոքրիկների հետ, քանզի շատ մայրիկներ կարդում են և ավելի պատրաստ են այժմ 🙂 Ամեն բան չէ, որ երեխայի նոր ձևավորվող օրգանիզմի համար օգտակար և ընդունելի կլինի:
Համարյա հինգ ամսականի մոտ սկսվում է ձևավորվել աղիքային ֆլորան և սկսում է կարգավորվել մարսողական համակարգը: Երեխան արդեն նստած վիճակում նորմալ պահում է գլուխը, առանց խնդիրների սկսում է կուլ տալ: Եթե Ձեր փոքրիկը ավելի հաճախ է սկսել կաթ ուտել, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում մեծերի ուտելիքի նկատմամբ, փորձեր է կատարում մայրիկի ափսեից հայթայթել սնունդ և բերանը տանել, եթե հայտնվել են արդեն առաջին ատամները, ապա սրանք նշաններ են, որոնց մասին պետք է մայրիկը մտածի:
Ինչի՞ց սկսել
Մանկաբույժի խորհուրդները այս հարցում կարող են բազմազան և տարբեր լինել: Ամեն բան կախված է երեխայի քաշից և կղանքի ձևից: Եթե երեխան արհեստական կերակրվող չէ, նորմալ քաշ է հավաքում, աղիների հետ կապված խնդիրներ չկան, կղանքը նորմալ է, պետք է սկսել վեց ամսականից: Եթե աղիների հետ կապված խնդիր չկա, քաշը նորմալ է, կարելի է սկսել բանջարեղենային խյուսերից, օրինակ` դդմիկի, բրոկոլիի,ծ աղկակաղամբի, կարմիր և սպիտակ կաղամբների խյուսերից, իմացե՛ք, որ վիտամննրը հիմնականում խյուսերի մեջ են, օրինակ մրգային խյուսերում են վիտամինները և ոչ թե հյութերում:
Հյութերից կարելի է օգտվել ավելի ուշ, մեկ տարեկանից բարձր: Նույնիսկ մեկ տարեկանից բարձր խորհուրդ է տրվում դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով քամել նարնջի հյութ, մեկ բաժակ և, եթե երեխան ալերգիկ չէ, ամեն օր առաջարկել, կամ ցերեկային քնից հետո շատ օգտակար է մասուրի թուրմ խմեցնել, բայց դա առանձին պոստում 🙂 Սակայն, եթե դեռ քաշի խմդիր կա, կարելի է սկսել բրնձի, հնդկաձավարի, եգիպտացորենի շիլաներից, որի վրա կարելի է ավելացնել մայրական կաթ, ինչը կօգնի ավելի լավ մարսելու շիլան: Իսկ եթե երեխան արհեստական կերակրվող է, հավելյալ սննդով կարելի է ավելի շուտ սկսել կերակրումը:
Շատ կարևոր է, առաջին սնունդ երեխային առաջարկել գդալով և ոչ թե շշով, ոնց որ շատ հայ մայրիկներ անում են: Հավատացե՛ք, Ձեր փոքրիկը ի վիճակի է ուտել գդալով: Այդպիսով երեխան սկսում է ծամել և ոչ թե ուղղակի կուլ տալ, հնարավորություն է ունենում շոշափելու սնունդը, հետագայում նաև ինքնուրույն ուտելու: Կարևոր է, որ երեխային կերակրելուց մայրիկի ձեռքերը մաքուր լինեն, ինչպես նաև փոքրիկինը: Նոր ուտելիք հարկավոր է առաջարկել երեխային կես գդալից, օրը մեկ անգամ, որից հետո մայրական կաթ կամ կաթնային խառնուրդ առաջարկեք, մյուս օրն արդեն ավելացնում եք: Հիշեք, որ Դուք սովորեցնում եք երեխային ուտել և ոչ թե կշտանալ:
Եթե երեխային նոր ուտելիքը դուր չեկավ, մի ստիպեք, արագ պատրաստեք մեկ այլ բան և կրկին փորձեք, հնարավոր է մյուս խյուսն ավելի հաճույքով ուտի: Մեր զարգացած աշխարհում մայրիկներն արդեն սկսել են պատրաստել երեխայի կերակուրը շոգեխաշման մեթոդով: ՈՒ ճիշտ է: Երբ բանջարեղենը շոգեխաշվում է, շատ ավելի լավ են պահպանվում վիտամինները: Ձեր երեխայի համար իդեալական տարբերակ է դդմիկը, բրոկոլին, կաղամբ ինչպես արդեն նշեցի, նաև կարտոֆիլ, ուղղակի կարտոֆիլի մեջ օսլան շատ է փոքրիկի օրգանիզմի համար, դրա համար կերակրացանկ այն պետք է կամաց-կամաց մտցնել: Դդումն ու գազարը թողեք մի քիչ ավելի ուշ, դրանք ալերգիայի պատճառ կարող են դառնալ: Գազարն օգտագործեք ոչ թե հյութի տեսքով, այլ խյուսի, ինչպես, օրինակ կարտոֆիլի խյուսն եք պատրաստում: Սկսեք 10-15 գրամ բանջարեղենից օրական, կամաց-կամաց ավելացրեք չափաբաժինը: Ուտելիքը երեխայի համար պատրաստեք անմիջապես կերակրելուց առաջ: Ճիշտ չէ մի անգամ տաքացնել կերակուրը, նամանավանդ նույն տեսակի ուտելիքով չարժե կերակրել երախային օրը մի քանի անգամ: Խաշեք կամ շոգեխաշեք, մանրացրեք բլենդերով, ավելացրեք մայրական կաթ, երեխայի գդալի չափով կարագ, լավ որակի, այդ հարցում զգոն եղեք, ապա կերակրեք, երբ փոքրիկը սովորի ուտել: Արդեն մինչև մեկ տարեկան երեխային Դուք կերակրեք օրվա մեջ չորսից հինգ անգամ, ցանկալի է մի անգամ շիլայով, ձվի դեղնուցով, հետո մսային խյուսով, ապա բանջարեղենային խյուսով, ապա մրգային խյուսով, ինչպես նաև կաթնաշոռով, բայց հերթով, կարծում եմ հասկանում եք, որ պիտի աստիճանաբար հասնել նման կերակրացանկի ըստ ամիսների:
Երեխայի կերակրացանկը պիտի լինի հագեցած և լիարժեք, պատրաստեք ու կերակրեք ամնիջապես: Խյուսը պատրաստելուց պետք չէ ավելացնել շաքարավազ, երեխան պիտի զգա բանջարեղենի իրական համը, կարելի է փոքր ինչ կարագ, սկսզբնական շրջանում հարկավոր չէ նաև աղ ավելացնել, իսկ եթե ավելացնում եք ուրեմն շատ աննշան: Աղը պետք է խիստ չափավոր լինի, որպեսզի պաշտպանեք երիկամները, ենթաստամոքսային գեղձը, նյարդային համակարգը: Կարելի է օգտագործել, և ավելի ճիշտ է, աղային լուծույթ, որի բաղադրությունը կգրեմ, եթե հետաքրքրի:
Աղի չարաշահումը իսկական թույն կարող է դառնալ երեխայի համար:
Սկզբնական շրջանումնում ոչինչ մի խառնեք, ջուր առաջարկեք փոքրիկին կերակրումների մեջտեղում և ոչ անմիջապես կերակրելուց հետո, հաց կարող եք առաջարկել ընթացքում` երեխային տալով 50-60 կամ 100 գրամ հաց, թող ուղղակի ուտի, պետք չէ հացով գերհագեցնել, իմացեք, որ հացը ստեղծվել է որպես հիմնական կշտանալու միջոց պատերազմական շրջանում, այնպես որ կամ առաջարկում եք առանձին, օրվա մեջ, կամ չեք առաջարկում հիմնական սնվելու ժամանակ, մի կտոր հացն օրվա մեջ երեխայի կերակրացանկում նորմալ է:
Ինչ վերաբերում է մրգերին, ապա եթե բանջարեղենների հետ խնդիր չի առաջացել, կարելի է զգուշուրեն անցնել մրգերին, լավ կլինի տեղական և սեզոնային մրգեր օգտագործել: Շատ մայրիկներ երեխայի սկզբում սկսում են խնձորով կերակրել, այնինչ ցանկալի է մրգերը քիչ ավելի ուշ երեխայի կերակրացասնկ մտցնել: Խնձորի և տանձի հետ երեխային ծանոթացրեք 7 ամսականին մոտ, նաև բանան, եթե մեր պայմաններում կարելի է նորմալ բանան գտնել: Մրգերն էլ ցանկալի է շոգեխաշել, դրանցից պատրաստել խյուսեր, որովհետև վիտամինները խյուսերի մեջ են և ոչ հյութերի, իսկ շոգեխաշված մրգերն ու բանջարեղենը ավելի ճիշտ են երեխայի օրգանիզմի համար: Ծիրանը, դեղձը և հատապտուղները փորձեք ավելի ուշ և զգուշորեն, որովհետև դրանք ալերգիա առաջացնելու հակում ունեն: Ընտրեք կանաչ և սպիտակ մրգեր ու բանջարեղեն: Մսային խյուսեր երեխայի կարելի է փորձել յոթից-ինն ամսականում: Ընտրեք ոչ յուղային հնդկահավ, հորթի կամ ճագարի միս: Շատ կարևոր է մսի օգտագործումը երեխայի համար, բայց ճիշտ մսատեսակի: Եթե երեխան հրաժարվում է փորձել միս, մի՛ ստիպեք, մի որոշ ժամանակ հանգիստ թողեք ու ավելի ուշ նորից փորձեք, չէ՞ որ այն անչափ կարևոր է Ձեր փոքրիկի համար: ԵՎ շատ մի տարվեք հորթի մսով, նրա մեջ պարունակվող սպիտակուցը լավ չի ներծծվում, չհաշված,ո ր բոլոր չորքոտանիներն ավելի յուղային ու ոչ այնքան օգտակար են քան երկոտանիները, այսինքն թռչնամիս: Պետք չէ սկսել հավի մսից, այն ալերգիկ է: Ավելի լավ է առաջարկեք հնդկահավի միս սկզբում: Խաշե՛ք կամ շեգեխաշե՛ք, մանրացրե՛ք բլենդերով կամ աղացե՛ք մի քանի անգամ: Ավելի ուշ երեխային առաջարկեք շատ մանր կտորներ, եթե երեխան վեցից ավելի ատամներ արդեն ունի առաջարկեք նրան շատ մանր մսի կտորներ,հնարավոր է էդպես նրան ավելի դուր գա:
Ձկան հետ երեխային ծանոթացրեք ավելի ուշ` 9-10 ամսականում, իսկ եթե երեխան ալերգիկ է, նույնսիկ ավելի ուշ` մեկ տարեկանին մոտ: Մոռացե՛ք մսի կամ հավի արգանակների մասին, դրանք ոչ միրայն օգտակար չեն, այլև վնասակար են, որովհետև եփվելու ընթացքում ջրի մեջ են լցվում մսի ոչ օգտակար էլեմենտները: Հարակավոր է մսի ջուրը երկու անգամ փոխել: Եթե երեխան ութ ամսական է, ուտում է բանջարեղեն, մրգեր, միս, սրան ավելանում է նաև մայրական կաթ, սա այն ամենն է, ինչ երեխայի օրգանիզմի համար անհրաժեշտ է:
Ժամանակն է, սակայն, փորձելու ձվի դեղնուց ու այստեղ մի քիչ կանգ առնենք: Ձուն ինքնին յուրահատուկ մթերք է, նրա բիոլոգիականար ժեքը պետք է գնահատել ըստ արժանվույն: Նրա մեջ կան ճարպեր ինչքան ուզեք, այն էլ լավ ներծծվող, սպիտակուցներ, ինչքան ուզեք: Դեղնուցում մի ամբողջ տասներկու վիտամիններ կան: Այդ թվում փոքրիկների համար այդքան կարևոր D, A, վիտամին E, B խմբի վիտամիններ, PP: Դեղնուցը շատ կարևոր է ուղեղի զարգացման, հիշողության կարգավորման համար: Այն լավացնում է լյարդի աշխատանքը,օգնում է օրգանիզմից դուրս մղելու վնասակար էլէմենտների: Նույնիսկ եթե օրգանիզմ դեղորայք է մտել, իր դրական ազդեցությունը գործելուց հետո դուրս է մղվում: Նրանում կա ոչ մայն կալցի, այլև երկաթ, յոդ, ֆոսֆոր: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև ձուն ինքնին հրաշք է, նրանում զարգանում է ճուտիկ, որի աճման և զարգացման համար ձվի ներսում ամեն բան կա մինչև լույս աշխարհ գալը: Դուք ամպայման հարց կտաք, եթե ձուն այդքան օգտակար է, ինչու երեխայի կերակրացանկ հենց վեց ամսականից չմտցնել: Դրա համար հիմնավոր պատճառներ կան: Հետազոտությունները ցույց են տվել, որ ձվի ավելի վաղ օգտագործումը ալերգիայի լուրջ պատճառ կարող է հանդիսանալ: Նամանավանդ այժմյան ձվի որակն անհամեմատ փոխվել է: Որպեսզի ալերգիայի ռիսկը նվազի, սկզբում փորձում են ձվի դեղնուցը, ավելի քան հավի ձուն օգտակար է լորի ձուն: Սակայն թե՛ հավի, թե՛ լորի ձուն պետք է շատ թարմ լինեն: Եթե ձուն արդեն մեկ շաբաթվա է, չարժե երեխային տալ: Առաջին անգամ փորձելու համար մի փոքր մաս դեղնուցի տրորեք, ավելացրեք մայրական կաթ, կամաց- կամաց շատացրեք մինչև դեղնուցի կեսը, մեկ տարեկան երեխային կարելի է արդեն մեկ լորի ձու: Տրորված ձուն կարելի է ավելացնել նաև բանջարեղենային խյուսին: Սպիտակուցային սնունդը ճիշտ է համատեղել բանջարեղենների հետ: Պետք չէ տասնհինգ րոպեից ավել եփել ձուն, որովհետև այն կկորցնի իր օգտակար հատկությունները:
ՈՒթ ամսականում կարելի է երեխայի կերակրացանկ մտցնել նաև կաթնաշոռ, որը կարծում եմ գաղնտիք չէ, թե ինչքան օգտակար է, ուղղակի այս հարցում ևս պետք է շատ զգույշ լինել: Եթե այն երեխ՛ային դուր գա, չարժե այնուամենայնիվ շաբաթվա մեջ հարյուր հարյուրհիսունից ավել տալ: Հատկապես եթե երեխան դեռ սնվում է մայրական կաթով: Անգամ մեկ տարեկանից բարձր երեխային երկուհարյուր երեսունից ավել կրկին չարժե տալ: Հիսուն գրամ կաթնաշոռը ութ ամսական և բարձր երեխայի համար քսանհինգ տոկոս կալցի է ապահովում: Իսկ այն երեխաները, որոնք հրաժարվում են կաթնաշոռից, պատրաստեք կաթնաշոռային սուս, խառնեք բանջարեղենային խյուսին և այդպես փորձեք: Եթե կհետաքրքի, կգրեմ նաև այդ սուսի բաղադրությունը: Դուք հիմա հարց կտաք, իսկ ապուրնե՞ր: Վերջերս մի պոստ աչքի անցկացրի, երբ մայրիկը պատմում էր, որ վեց ամսական երեխային հաճախ կերակրում է հավով, բրնձով սուպ: Այդպիսի սուպն իհարկե լավ է, բայց երեխային այդ տարիքում հարկավոր է ավելի շատ մայրական կաթ, այն հիմնական մասը երեխայի սսնդի պիտի կազմի և այդ տարիքում նրան խյուսանման կերակուր է անհրաժեշտ և ճիշտ: Հավելյալ սննդի նպատակը սովորեցնել երեխային ուտել և զգալ այլ սննդի համն ու սովորել դրան: Երեխայի աղետրակտային համակարգը դեռ շատ թույլ է այդպիսի կալորիական սննդի համար: Ջուրը, որ հիմնական մասն է կազմում ապուրի, քչացնում է սնդակարգի օգտակարությունը: Վեց ամսական երեխան պիտի սնվի բանջարեղենային, մրգային խյուսերով և շիլաներով, մայրական կաթի համալրմամբ, որոնց պիտի հաջորդի մսային խյուսերը և դեղնուցի օգտագործումը: Ապուրներ կարելի երեխային առաջարկել այն ժամանակ, երբ նա այլևս մայրական կաթով չի սնվում:
Կարծում եմ շատ մայրիկների մոտ դա մեկ տարեկանից բարձր է տեղի ունենում: Թեպետ մինչև երկու տարեկանն է խրախուսվում մայրական կաթով կերակրումը: Հավելյալ սննդին պետք է հատկապես ուշադիր լինել, երբ երեխան հիվանդացել է դեղորայքային բուժում է ստացե լ և դրա պատճառով երեխայի մարսողությունն ավելի զգայուն է դարձել:
Ինչ վերաբերում է թթվասերին, միգուցե քչերը գիտեն, որ թթվասերը վնասակար է երեխաների օրգանիզմի համար: Միգուցե երեխան հավանի թթվասերի համը, բայց այն շատ վտանգավոր է, որովհետև թթվասերը ծանրացնում է ենթաստամոքսային գեղձի, լյարդի աշխատանքը: Հիշե՛ք, որ թթվասերը չարժե երեխային հենց այնպես տալ ուղղակի ուտելու նպատակով, նամանավանդ շատ փոքրերին, իսկ մեծերին կարելի է ավելացնել ապուրների մեջ, այդպես ոչ այնքան շատ է ծանրացնում մարսողությունը: Մի շտապեք երեխայի կերակրացանկ մտցնել քաղցրաբլիթներ, թխվածքներ, դրանք ոչ մի օգտակար հատկություն չունեն, մինչև երեք տարեկան երեխային խորհուրդ չի տրվում օգտագործել նմանատիպ սնունդ թեկուզ մածունի կամ այլնի հետ համատեղելով:
Ութ ամսականից բարձր երեխաներին կարելի է առաջարկել կեֆիր շաբաթվա մեջ: Գիտեմ, որ Ձեզ հետաքրքիր է նաև սոխի և կանաչիների օգտագործումը երեխայի կերակրացանկում: Պիտի նշեմ, որ մեկ տարեկանի մոտ վերջիններս կարելի է օգտագործել, ինչպես վերը նշեցի, մինչև մեկ տարեկան երեխային անհրաժեշտ է խյուսանման սնունդ, այն էլ միատեսակ:
Շատ հարցերի շուրջ ես չխոսեցի, որովհետև մեկ պոստով հնարավոր չէ, հարցերի սիրով կպատասխանեմ: Հաջորդ պոստերս կլինեն մեկ տարեկան, երկու տարեկան և դպրոցական երեխաների սնման հետ կապված: Հիշե՛ք, 97 տոկոս կանայք հնարավորություն ունեն կրծքով կերակրելու իրենց երեխաներին, ամեն հնարավոր ձևով փորձեք երեխային կերակրել սեփական կաթով, սիրելի՛ մայրիկներ, ոչինչ այնքան կարևոր չէ, ինչքան Ձեր երեխայի առողջությունը, եղեք խելացի, եղեք խելամիտ, որովհետև Դուք եք Ձեր երեխայի առողջության հիմնաքարը:
Արմինե ջան, էս ինչ օգտակար պոստ էր :))) շնորհակալություն :))
Ես էլ քեզ եմ շնորհակալ 😉 Աստղիկ ջան
Բարև Ձեզ, չէիք ասի, թե շաբաթական քանի ձու կարելի է տալ 2 տարեկան երեխային?
Շաբաթը երկու անգամ
,իսկ չափը կախված տրիքից,քանի տարեկան է Ձեր բալիկը???
Lav post er 🙂
Բարև ձեզ, իմ տղան 5 ամսական է և սկսել է աղիներն օրը մեջ, 2 օրր մեկ գործել ու ինքը դրանից նեղվում է. դա նշանակում է, որ կաթս չի հերիքում?
barev dzez im txan 1 tarekan e bayc shat qich e utum u qashi xndir uni. inch karox em anel gone qshy mi qich verakangnvi?