***
– Վիտյա, փորձվել ես իջնել кроватка-ից:
-Հա մամ ջան, փորձվում եմ!!
***
-Վիտյա, ձայնդ կտրի ու շուտ քնի!!!
-Չէ, ես ձայնի հետ կմնամ ու չեմ քնի!!
***
Տատիկի տանը
– Վիտյա, վեր կաց համակարգչի մոտից, աչքերդ կցավան:
– Մամ, բայց ինձ թողել են!!!
– Վիտյա, քո մաման ես եմ ու չեմ թողնում, վեր կաց!!!
– Մամ, մի բան էլի հարցնեմ, դու այսօր գնալու ես տուն, ես էլ տատիկի մոտ մնամ???
– Այո:
-Մամ, բա երբ ես գնալու? Արդեն գնա էլի…
***
-Վիտյաաա, էս ինչ ես նկարել?!?
– Դյադյա եմ նկարել` աչքեր, քիթիկ, բերան, գլուխ, ձեռքեր, տոտոշներ ու պուպուլիկ!!!
– Վիտյա, բայց պուպուլիկ չի կարելի նկարել, ամոթ ա չէ:
-Հա? ամոթ ա? դե լավ, ուրեմն ես պուպուլիկից մայկա կսարքեմ դյադյային:
***
-Վիտյա, քնի, շուտ արա!!!!! Ուշ ա արդեն!!!
-Մամ, մաաաաամ, մաաաաաաամ, ինձ մի հատ сказка կկարդաս??
-Աաաաա, լավ, մի հատ կկարդամ:
– Մամ, մաաամ, այ մամ, բայց կլինի երկու հատ???
– Կլինի!!!!!
– Մաաամ, մամ լսում ես? Մաաաամ, բայց ինչի երեք հատ չես ուզում կարդաս???
***
-Մամ, էսօր садик-ում մի հատ բան եմ կերել, ըըըըըըըմ, կարող ա гречка-էր??
– Վիտ’, բայց ես որտեղից իմանամ, թե ինչ ես կերել?
– Չէ մամ, դու գիտես: Էտ ուտելիքը արևի գույն էր:
-արևի??? Ըըըըըըըմ, пюре?
– հա մամ ջան, ապրես, пюре :))
***
-Վիտ’ ջան, պիտի պառկես, որ տաքությունդ իջնի, ցավդ տանեմ:
-Մամ, բա որ պառկեմ, էտ տաքությունը կբարձրանա, ախր ես պիտի կանգնեմ, որ տաքությունը սեեեենց կամաաաաաց գլխիցս իջնի ներքև:
-Վիտ’, դե чаик-ն էլ խմի լավ:
– Էտ чаик- ը խմեմ, որ սենց բրդի էտ տաքությանը ու հանի իմ մեջից???
– ……………….:)
***
-Վիտ’, ես հիմա էտ համով տուտուզդ կուտեեեեեմ!!!
– է կեր, просто որ ուտես բերանիցդ вонючий հոտ կգա!!!
***
-Վիտյա ջան, տենց չի կարելի ախր: Երբ դու պապաին ասում ես, որ պաղպաղակ ես ուզում, պապան էլ ասում ա, որ չի կարելի, ուրեմն չի կարելի: Պետք ա ասես, լավ պապա ջան, վերջ, պրոբլեմ չկա, մյուս անգամ:
-Բայց կա ՊՌՈԲԼԵՄ, ՄաաաՄաաաա!!!! Ես պաղպաղակ եմ ուզում ու վերջ: Կա մեեեեծ ՊՌՌՌոբլեմ!!!
***
-Վիտյա, դիր տեղը էտ կանֆետկան, հենց հիմա, չհամարձակվես ուտել!!!
-Մամ, բայց էտ կանֆետկան շաաաատ մեղք ա, նայի մի հատ, լացում ա, ուզում ա, որ ես իրան ուտեմ!!!!
***
Զուգարանում
-Վիտյա, վերջացրել ես?
-Մաաաաաաաամ, գիտես ինչ եղավ, էս փուֆ կակաշը էկաաաաաաավ, սեեենց տուտուզիս խփեց ու էլի ներս փախավ, բա!!!
***
Գիշերը 4-ին
-Մաաաամ, վատ երազ եմ տեսել, խնդրում եեեեմ, կաաաաարող եմ մոտդ քնել, քո кроватка-յում???
-Հա Վիտ’ ջաան, արի ճուտիկս, արի քեզ պիիինդ գրկեմ
5 րոպե հետո
– մամ, կօգնես ինձ, որ ես քնեմ?
– Հա Վիտ’ ջան, ոնց օգնեմ?
– մամ, простօ ԹՈՂ ինձ էլի!!!!
***
Զուգարանում
– մամ, գիտես, իմ какашка-ները նեեեեենց добрый են, նեեեեենց լավն են
-Ինչի Վիտ’?
-որովհետև իրանք ինձ ամեն անգամ ասում եմ спасибо, որ ես իրանց ճանապարհ եմ տալիս, որ դուրս գան!!!
***
Մաաաաամ, մամա, մաաաամ, մամ, բայցհիշումես, որէնօրը, էրեկ, ձերսենյակումէիքնել, հիշումես, միհատասա???
– հա, Վիտ’, հիշումեմ, բայցդավաղուցէր
-համամջան, բայցկարողաէսօրէլձերսենյակումքնեեեեեեեեեեեմ??????
– չէՎիտ’, էսօրչիկարելի, էսօրպետքաքոմոտքնես, էսօրքոսենյակիհերթնա
-մամ, մի հատ էնտեղ նայի, часики-ն տեսնում ես??? Էտ часики-ն ասում ա, որ քո սենյակում քնելու ժամն ա արդեն էկել!!!
***
-մամ, գիդդեեես “տիկին” ինչ ա նշանակուուուուուում???? “Տիկին” նշանակում ա “մայր”!!! Դրա համար էլ մենք քեզ արդեն “տիկին մայր” կասենք!!
***
Եվ կրկին մեր սիրած տեղը` զուգարանում
– Վիտ’, արդեն բարկանում եմ, ժամին նայել ես?!?!?շատ ուշ ա արդեն, դուրս արի, հերիք ա!!!!
– մամ ջան, просто էտ какашкեքը ինձ հենց նոր խնդրեցին, որ ես իրանց վաղը տուն բաց թողնեմ!!
***
Վիտ’, էտ ինչի ես տենց դանդաղ ճիշ-միշ անում, կարող ա ցավում ա ինչ որ բան???
-Չէ, մամ ջան, ուղղակի , ըըըըըըըըըըմ, գիդդդդդդես, երևի էն дядя- ներն են եկել ուուուուուու …….պուպուլիկիս գազը անջատել են!!
***
ճաշելիս
-Վիտ’ կեր, շուտ արա!!!!! Արագ Վիտյա!!!! Արդեն մի ժամը լրանում ա, ինչ հաց ես ուտում!!!
-մաաաամ, մաաամ, աաաաախխխ, ախ, ախ, էս ոտքս նեեենց ա ցավում, շատ ա է ցավում, ասում ա վեր կաց, Վիտյա, էլ մի կեր, գնա խաղ արա!!!
***
– Վիտ’ , 4 ին գումարած 4 ինչ ա անում???
– Հագնվում ա!!!!
***
Կինոթատրոնում` քար լռության ներքո
-Մաաաաաամ, մաաամ, ուզում եմ կանգնել!!!!
– Վիտ’, ջանս, կամաց, սուս, չի կարելի, կխանգարաս բոլորին
-Մաաաաաաամ, բայց тутузик-ս արդեն քրտնել աաաաաա, հասկաանում եեեես!!!
***
Քնելուց առաջ (ինքս ինձ ասում եմ, մամա ջան, էս ինչ ужас տեսք ունեմ)
– չէ մամ, դու շատ սիրուն ես, մենակ էտ բերանիդ վրայի վերքը (герпес) սիրուն չի, ու все:
-Վիտ’, բա քիթիկս սիրուն ա?
– Մամ, գիդես, վրայից սիրուն ա, բայց էն մեջը սիրուն չի:
-Վիտ’, լավ, բա աչքերս?
Մամ, ես քեզ շաաաատ եմ սիրում:
-Վիտ’, իսկ մազերս?
– մազերդ, ըըըըըմ, առաջ որ էս ներկը չկար, սիրուն էր
-Վիտ’, բա ականջներս?
-մամ, դու շատ լավ մամա ես: Դու շատ սիրուն գեշ մամա ես, ու ես քեզ շաաատ եմ սիրում
***
Տատիկը թոռնիկին հարցուփորձ ա անում`
-Վիտ’, քանի մաման քույրիկին ա քնացնում, մի հատ պատմի, ուր էիք գնացել, ինչ էիք անում?
-ինչի պիտի պատմեմ?
-Վիտ’, դե հետաքրքիր ա
– բայց դու էլ էիր չէ այսօր հյուր գնացել, դե դու պատմի մի հատ, ուր էիր գնացել,ինչ էիք անում
-ես գնացել էի Կառայի մոտ, ման եկանք, հաց կերանք, խոսեցինք: Դե հիմա դու պատմի
– յաաա, ես հո աղջիկ չեմ, որ քեզ պատմեմ` ինչ ենք արել: Այ դու կարաս հիմա մի հատ էլ պատմես` ուր էիր գնացել, էլ ինչ էիք անում:
***
-Մամ, գիդեեես, ես հիմա 4 տարեկան եմ:
-Հա, Վիտ՛, գիտեմ:
-Մաաաաաաամ, գիդեեեես, ես որ քո փորիկի մեջ էի, ես դեռ ՏԱՐԻՔ չունեի:
-Ըըըըըըըըըմ, լավ, բա ոնց 4 տարեկան դարձար??
-Մաաաամ, քո փորիկը лопнуть արեց, ես ծնվեցի ու ունեցա մի հատ ՏԱՐԻՔ:
P.S. Մենք արդեն ունենք ֆեյսբուքյան մեր էջը ` VictorY Ayvazyan
https://www.facebook.com/victory.ayvazyan?ref=aymt_homepage_panel