Իմ նոր ծնված սանուհու համար որոշեցի փոքրիկ նվեր պատրաստել հենց իմ ձեռքերով☺
Նվերը 3 մասից է բաղկացած
1.Թիթեռնիկի թևիկներ,որ զարդարում է մանկական սենյակը
2.Թևիկներով լուսանկարների շարք նորածնի համար, որը ես կնկարեմ
3.Ամենահաջող ստացված լուսանկարը շրջանակով ` որպես պատի զարդ
Ասեմ, որ շաատ հեշտ է պատրաստել.
Անհրաժեշտ իրեր
1.Կտոր фетр կես մետր
2.Հուլունքներ ըստ ճաշակի
3.Մետաղյա բարակ լար
4.Լենտ` փոքրիկի փորիկին կապելու համար
5.Թուղթ`մոդելը նկարելու և կտրելու համար
6.Ձկան թել, ասեղ,քորոցներ, մկրատ
Պատրաստման եղանակը.
1.Ամենասկզբում անհրաժեշտ է թղթի վրա թիթեռնիկի մեկ թևիկ նկարել այն չափի, ինչ չափի որ ուզում եք վերջում ստացվի թևիկը:Նկարելուց հետո կտրում ենք այն և, 2տակ կտորը ծալելով, թևիկի եզրագծով կամ մատիտով գծում կտորի վրա , կամ միանգամից կտրում: Երբ պատրաստ է, մի երեսի վրա հուլունքներն ենք կարում, մյուսի վրա` լենտը կպցնում, որը պետք է ամրացնենք փոքրիկի փորիկին:*** Եթե երեխան մեծ է, կարելի է լենտը երկու տեղից ամրացնել , որ կապվեն թևերին:
2.Բարակ մետաղալարը ծռմռելով` փորձում ենք թևիկի մոտավոր եզրագիծը ստանալ, տեղ-տեղ ֆիքսում ենք կարով, որ չշարժվի: Հետո եզրերը քորոցներով ամրացնում ենք, որ չտեղաշարժվեն, և կարում ենք:
3.Ամենավերջում ձկան թելից փոքրիկ կախիչ ենք սարքում և ամրացնում թևիկների մեջտեղում, որից հնարավոր կլինի կախել այն :
Այսքանը😄 Շաատ հեշտ և հաճելի նվեր է:Փորձեք:
Երբ մեր փոքրիկը մի փոքր մեծանա, և նվերների մյուս մասն էլ կատարեմ, խոստանում եմ նկարներ տեղադրել😊☺
Առայժմ😉