Շուտով Նոր տարի է: Հետաքրքիր զբաղմունք մեծերի և փոքրերի համար😊
Պատրաստում ենք տոնածառի խաղալիքներ, պատի զարդեր, ձնեմարդեր…ինչքան մեր երևակայությունը թույլ կտա 🙂
Քանի որ տղաս փոքր է, 2.5 տարեկան, որոշեցի մի խաղ մտածել, որ հաճելի ու անվտանգ կլինի իր համար, ավարտն էլ արդյունավետ: Եվ համացանցեւմ գտա աղի խմորի բաղադրատոմս,(ընդունված ձևով կավ ենք անվանում),որով հնարավոր է ամեն ինչ պատրաստել` բաժակ, ափսե, զարդարանքներ, արձաններ, երեխայի թաթիկ-տոտիկի դաջը…մենք դկսեցինք փոքրից.
Բաղադրատոմսը
2 բաժակ ալյուր
1/2 բաժակ օսլա (крахмал)
1բաժակ մանր աղ
1 ոչ լիքը բաժակ ջուր
Միասին խառնում ենք, միանգամւց շատ հաճելի ձեռքին չկպչող էլաստիկ խմոր է ստացվում: Այն կարելի է տոպրակով պահել սառնարանում մինչև մի քանի օր, չի պնդանա: Այսքանից մենք մոտ 30 խաղալիք սարքեցինք:
Պատրաստման եղանակը.
Ստացված գունդը գրտնակել մեծ տախտակի կամ սեղանի վրա կես կամ մեկ սմ հաստությամբ:Կարելի է բաժանել մասերի և խմորեղենի գույն խառնել:Ձևավոր փորմաներով կտրտել,
զարդարել(հուլունքներով, նախշերով…)անցք բացել ձողիկով կամ փայտիկով` կախելու համար,տեղափոխել ջեռոցի մետղյա հարկերի մեջ և 100*ցելսուսով 10րոպե եփել: Կամ եթե ջեռոցն ունի տաք պահելու /keep warm/ ֆունկցիա,կես ժամ թողնել փռում:
Ջեռոցից հանել, տեղափոխել սկուտեղի վրա, թողնել 1օր չորանալու: Երբ պատրաստ է, թել անցկացնել, զարդարել, կարելի է վրձինով վրան գրել, ներկել, նկարել…☺
Ուրախ տոներ😉
shat sirun e)))