Պատկերացրե՛ք երկար սպասված ընտանեկան մի երեկո, ռեստորանի տրամադրող մթնոլորտ, գեղեցիկ լույսեր և համեղ բույրեր, իսկ ինչ-որ մեկն անդադար մլավում է, քանի որ ուտելիքն ուշանում է։
Ինչպես վարվել, որպեսզի ընտանեկան ընթրիքը չհամեմվի փնթփնթոցների կծու և թթու համերով։ Ահա, մի քանի «ռետորանային» խաղեր, որոնք կօգնեն ձեզ զերծ մնալ անհարմար իրավիճակներից։
Քար-թուղթ-մկրատ, կամ այդքան հայտնի չինգաչունգ խաղը երեխային շեղելու և զբաղեցնելու լավագույն տարբերակն է, որտեղ որ պատահի։ Ձեռքերի այս խաղը միգուցե և առաջին հայացքից թվա չափազանց պարզ և անիմաստ, բայց արի ու տես, որ բավականին ակտիվացնում է փոքրիկի մտածողությունը, ստիպում կանխատեսել «հակառակորդի» հետագա քայլերը։ Եվ, և իհարկե, այն զվարճալի է երկու կողմի համար էլ։
Քաղցր կախարդանք. այստեղ ձեզ օգնության են հասնում մի քանի անձեռոցիկներ և շաքարավազի փոքրիկ փաթեթը։ Թաքցրե՛ք այն անձեռոցիկներից որևիցե մեկի տակ, խառնեք տեղերը, և թող փոքրիկը գտնի այն։
Կռահի՛ր որ ձեռքում է. այս խաղի համար անհրաժեշտ է ընդամենը մի մետաղական մանրադրամ։ Թաքցրե՛ք ձեռքերը հետևում և փոքրիկը կփորձի կռահել, թե որ ձեռքում է թաքնված մետաղադրամը։
Հեռախոս (փչացած). լռությունը միշտ էլ ցանկալի է։ Այս խաղը այն ապահովելու համար է։ Փոքրիկի ականջին շշնջացե՛ք որևէ մի բառ, և թող նա այն նույնպես շշնջա սեղանի շուրջ նստած երրորդ անձի ականջին։ Այն, բառը, որը կբացահայտեք խաղի վերջում բավականին զվարճալի կլինի։
Այո և ոչ։ Ծնողները տալիս են հարցեր, որոնց պետք է պատասխանել առանց օգտագործելու Այո կամ Ոչ բառերը։ Հետո նույնկերպ փոքրիկը հարցեր է տալիս ծնողներին։
Խաղ այբուբեն։ Ընտրում ենք մի բնագավառ, օրինակ` ուտելիքի, և իրար հաջորդելով ասում բառեր, սկսելով «Ա» տառից և շարունակելով առաջին բառի վերջին տառով։ Խաղը զվարճալի է և ուսուցանող։
Գուշակի՛ր համը։ Եթե նախօրոք պլանավորել եք սրճարանում կամ ռետորանում ձեր ժամանցը և գիտեք, որ լինելու եք փոքրիկներ հետ, ապա ունեցեք ձեզ հետ տարբեր մրգային համերի կոնֆետներ։ Հյուրասիրեք փոքրիկին, և նա թող փորձի գուշակել, թե ինչ համի է կոնֆետը։
Իսկ առհասարակ փոքրիկ փազլները լավագույն տարբերակներն են)))
Հատուկ շնորհակալություն Fisher-Price ապրանքանիշի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Marli Toys ընկերությանը հետաքրքիր գաղափարների համար։