Հիշողության, երևակայության և … հավես խաղ :)

նոր խաղ :)

նոր խաղ 🙂

ՄաՊաներ ջան, այսօր երեխաներիս տարել էի տատիկի տուն հյուր ու գնացել իմ գործերով: Երեկոյան գնացի իրենց վերցնելու ու տեսա երեխաներս (8 և 10 տարեկան) իրենց մորաքրոջ հետ մի շատ հավես խաղ են խաղում 🙂 Որոշեցի կիսվել բոլորիդ հետ մեր ոգևորությամբ 🙂

Նարե ջան, քեզ էլ շնորհակալությու թարմ խաղ ասելու համար 😉

Խաղի համար անհրաժեշտ են միայն թղթեր և գրիչներ:
Խաղը նախատեսված է մեկից ավել մասնակիցների համար:
Մեր դեպքում կարելի է համարել, որ երկուսով էին խաղում, դրա համար բացատրեմ երկուսով խաղալու կանոնները:

Փուլ` 1

1. Առաջին մասնակիցը թղթի վրա հերթականությամբ գրում է 15 բառ, որոնք երկրորդ մասնակիցը չպետք է տեսնի: Օրինակ`
1 – սեղան,
2 – կոշիկ,
3 – վարագույր,
4 – ծամոն,
5 – դպրոց,
6 – մազակալ,
7 – կենգուրու,
8 – ուսուցչանոց (տղայիս ասած և զարմանալիորեն աղջկաս հաղթած բառերից 🙂 )
9 – ընկեր,
… և այլն:

խաղ

խաղ

2. Երկրորդ մասնակիցը հարմարության համար նախապես թղթի վրա վանդակներ է գծում ու համարակալում:

3. Առաջին մասնակիցը կարդում է առաջին բառը, անմիջապես սկսում է բարձրաձայն հաշվել մինչև 10-ը, հետո կարդում է երկրորդ բառն ու էլի հաշվում մինչև տասը: Այդպես կարդում է բոլոր 15 բառերը` մինչև 10 հաշվելով:

4. Երկրորդ մասնակիցը առաջին բառը լսելուն պես մինչև 10 վայրկյանը լրանալը պետք է իր թղթի վրա նկարի որևէ բան, ինչն իրեն հետո կօգնի հիշել, թե ինչ բառ էր ասվել: Այդպես պետք է արագ-արագ նկարի բոլոր 15 բառերը:

5. Վերջում երկրորդ մասնակիցն իր նկարներին նայելով պետք է հերթով ասի բառերը, իսկ առաջին մասնակիցը պետք է իր ցուցակով ստուգի: Բնականաբար թղթի վրա վերջում նշվում են ճիշտ և սխալ բառերի քանակները:

Փուլ` 2

Կրկնվում է փուլ 1-ը, բայց 10 բառով և 5 վայրկյան հաշվելով:

Ամփոփում

Մասնակիցները հերթով խաղում են երկու փուլերն ու վերջում համեմատում են արդյունքները: Հաղթում է ամենաշատ ճիշտ պատասխաններ ունեցող մասնակիցը 🙂

_____

Այս խաղը զարգացնում է հիշողությունը, երևակայությունն ու մի~ քիչ էլ նկարչական ունակությունները 🙂 Ամենահավեսը վերջում երեխայի նկարածներից բան հասկանալն է… թե ոնց են իրենք իրենց նկարածից բան հասկանում` անսահկանալի է 🙂
Ի դեպ, կարծում եմ այս խաղը մեծերի համար շատ ավելի դժվար կլինի խաղալ: Պետք է փորձել :))))

խաղ 1* 2-րդը` նավակի նմանը, սավան է 🙂 7-րդը` լույս: Մյուսները չեմ հիշում…

խաղ 3

խաղ 2

* 1-ինը նարինջ է, 2-րդը` лампочка, 3-րդը` կենգուրու, 4-րդը` ընկերներ, 5-րդը` ձայն, 6-րդը` տատիկ, 7-րդը` տնօրեն և այլն 🙂

Դե… բոլորին ուրախ ժամանց եմ մաղթում 🙂

Leave a Reply