APC 5-ամյակ – Քվեարկություններ

apc5-logoMՄաՊաներ ջա~ն,

Քանի որ այսօր` մարտի 21-ին, լրանում է մեր “Armenian Parents Corner” խմբի 5 տարին, մեր սիրելի ու հավատարիմ գործընկերների հետ միասին որոշել ենք խմբում անցկացված քվեարկությունների հաղթողներին անակնկալներ անել 🙂

Եվ այսպես.

Ամենաակտիվ մայրիկ անվանակարգում հաղթող է ճանաչվում Արաքս Թամարաևնան, նույն ինքը՝ Արաքս Արմենը:
Արաքսին նվերը տրամադրում է Յուլյան (Yulia Gharibyan)՝ 2 անվճար յոգայի պարապմունք 🙂
https://www.facebook.com/yoga.club.yerevan

Խմբի ամենապոզիտիվ մայրիկը Սուսաննան է` Susanna VS:
Սուսաննային Յուլյան (Yulia Gharibyan)՝ Նե կանանց ակումբի հետ միասին, հրավիրում է 1 անվճար յոգայի պարապմունքի՝ փոքր բալիկի հետ միասին:
www.facebook.com/yoga.club.yerevan
www.facebook.com/Nekanancakumb

Խմբի ամենաակտիվ պապան է Ալիկ Պետրոսյանը, ում փոքրիկ տղայի համար նվերներ են պատրաստել “ՄԱԿՈՆ”-Philips Avent և “Գրինֆարմ”-Bubchen ընկերությունները՝ մանկական սպասք և խնամքի պարագաներ:
www.facebook.com/Philips.AVENT.Armenia

Իսկ ամենաակտիվ հղին Տոմ Մարինան է` Tom Marina:
“ՄԱԿՈՆ”-Philips Avent և “Գրինֆարմ”-Bubchen ընկերությունները նվերներ են պատրաստել նաև Մարինայի համար՝ հղիների և երեխաների համար նախատեսված խնամքի պարագաներ:
www.facebook.com/Philips.AVENT.Armenia

Թեև խմբում շատ ունենք ճանաչված բալիկներ, այնուամենայնիվ Արեգին գիտեն գրեթե բոլորը (Աշխեն Քեշիշյան):
Բու նախադպրոցական ակադեմիան Արեգին երկու անվճար այցելություն է նվիրում համապատասխան տարիքային դասաժամերին:
http://boo.academy

Բայց մենք էլի անակնկալներ ունենք 🙂 ՈՒրեմն….

Ուզում ենք շնորհավորել նաև Արմինե Ասատրյանին` Armin VA, ում “Խելացի մայրիկ, առողջ բալիկ / Հավելյալ սնունդ” վերնագրով գրառումը մեր խմբի բլոգում 2015 թվին արված գրառումներից ամենաշատ կարդացվածն է 🙂 Եթե դեռ չեք կարդացել, ապա հոդվածը հասանելի է այստեղ` http://www.armparents.com/2015/02/03/խելացի-մայրիկ-առողջ-բալիկ-հավելյալ-սն/:
Այս առիթով Արմինեի 2 տարեկան աղջկան “Բանալի” ընտանիքի կենտրոնը երկու անվճար այց է նվիրում համապատասխան տարիքային խմբի պարապմունքներին:
https://www.facebook.com/pages/Բանալի-ընտանիքի-կենտրոն/510225892415439:

“Armenian Parents Corner” խմբի 5-ամյակի առիթով անարդար կլիներ չնշել Սեդային` Seda Mikayelyan, ով մասնակցել է խմբի ստեղծման մտքի զարգացմանն ու եղել է խմբի ամենաառաջին անդամը 🙂
Սեդան երկու տղա ունի: Տիգրանին Բու նախադպրոցական ակադեմիան երկու անվճար այցելություն է նվիրում համապատասխան տարիքային դասաժամերին`
http://boo.academy, իսկ Ռուբենին ICLT-ն` International Center of Languages and Training, երեք դասի անվճար այցելություն է նվիրում իր կենտրոնում` www.iclt.am:

Թեև այստեղ նշեցի մեր անդամներից միայն 7 հոգուն, ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել “Armenian Parents Corner” խմբի ԲՈԼՈՐ անդամենրին, քանի որ խմբի աշխատանքն ու հաջողություններն ուղղակիորեն կապված են յուրաքանչյուրիդ հետ:

Հսկայական շնորհակալություն նաև մեր գործընկերներին` մեր կողքին լինելու, բոլորիս հետաքրքիր, առողջ և օգտակար առօրյան ապահովելու համար:

Սիրով`
Աստղիկ Զաքարյան

One thought on “APC 5-ամյակ – Քվեարկություններ

  1. Շնորհակալություն Աստղիկ ջան..ուզում եմ շնորհավորել,թող բոլոր բարի գործերորը Ձեր կողմից արվող Աստծո կողմից պարգևի արժանանան>…

Leave a Reply