“Հայ ծնողների ակումբ”

Հարգելի ծանոթ ու անծանոթ ծնողներ

«Հայ ծնողների ակումբ»-ը ստեղծվել է այսօր արդեն 50 000-ից ավել անդամ ունեցող “Armenian Parents Corner” ֆեյսբուքյան խմբի հիման վրա:

Հաշվի առնելով այս մի քանի տարիների ընթացքում ֆեյսբուքյան խմբի ծնողների կողմից քննարկված թեմաները, հետաքրքրությունները, մտահոգություններն ու առաջարկները` որոշվեց ստեղծել այս կայքը, որը կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, կօգնի ճիշտ կողմնորոշվել և կխնայի ծնողների ժամանակը:

Այսօր մեզ շատերն են դիմում այնպիսի հարցերով, ինչպիսին են օրինակ`
– Ի՞նչ մանկական զարգացման կենտրոններ/մանկապարտեզներ կան մեր համայնքում:
– Ո՞րտեղ կարելի է նշել երեխայի տարեդարձը:
– Ո՞ր հայկական օնլայն կայքից կարելի է առաքումով խաղալիքներ պատվիրել:
– Ո՞ր լեզվի կենտրոնում երեխաս կարող է սովորել իտալերեն:
– Ո՞ր սպորտային մարզասրահն ունի կենտրոնացված ջեռուցում:
– Ո՞ր մասնկապարտեզն ունի օնլայն տեսահսկում
և այլն:

Այս կայքը կհամախմբի մանկական ոլորտի ընկերություններին, կներկայացնի նրանց ծառայությունները, գները, ինչպես նաև յուրաքանչյուր ոլորտի համար` կարևոր հարմարությունները:

Ակումբին անվճար գրանցվելով որպես ծնող` հնարավորություն կունենաք.

  • Խնայել ժամանակ:
  • Ստանալ տեղեկատվություն երեխաներին վերաբերող ապրանքներ և ծառայություններ մատուցող ընկերությունների և հաստատությունների մասին:
  • Փնտրել ընկերություն` համապատասխան հենց Ձեր երեխայի տարիքի, հետաքրքրության, քաղաքի, նախընտրելի համայնքի և այլն:
  • Համեմատել ընկերություններն ըստ ոլորտի համար առաջնային կարևոր կետերի:
  • Մասնակցել ակումբի կազմակերպած միջոցառումներին:
  • Օգտվել ակումբի անդամների համար նախատեսված զեղչերից, ակցիաներից և այլ հատուկ առաջարկներից:
  • Հանդես գալ սեփական մտքերով և առաջարկներով 🙂

*Գրանցվելիս տրամադրվող անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորում ենք:

www.ArmParents.com

3 thoughts on ““Հայ ծնողների ակումբ”

  1. Բարև հարգելի ծնողներ, շատ ուրախ եմ այս ակումբին անդամակցելու համար: Շատ գովելի նախագիծ է և համոզված եմ հաճելի ժամանակ կանցկացնեմ ձեր հետ:

  2. Բարև ձեզ բոլորիդ։ Ես Տաթևն եմ և ես էլ չեմ կարողանում կողմնորոշվել՝ աղջկաս ինչ մանկապարտեզ ուղարկեմ։ Որևէ մեկդ ծանոթ է 21 պետական մանկապարտեզին։

Leave a Reply